https://arm.sputniknews.ru/20240804/hzbvollahy-hrtirakvotsel-e-israjeli-hjusisy-79095734.html
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների: 04.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-04T09:08+0400
2024-08-04T09:08+0400
2024-08-04T09:25+0400
հզբոլլահ
լիբանան
իսրայել
հրթիռակոծություն
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/04/79094802_0:15:1600:915_1920x0_80_0_0_d53a0bb856b8b7a6779c65885020ecc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը Լիբանանի տարածքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի Բեյթ Գիլել բնակավայրի ուղղությամբ՝ որպես պատասխան Լիբանանի հարավի բնակավայրերի գնդակոծության։Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ կարողացել են վնասազերծել։«Գիշերը Իսրայելի հյուսիսում հնչած ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանի կողմից թռչող մոտ 30 արկ, որոնց մեծ մասը որսվել Է ՑԱԽԱԼ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մեկ արկ ընկել է Բեյթ Գիլել շրջանում, իսկ մի քանիսը ընկել են բաց տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է բանակի Telegram-ալիքում։ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների:Գնդակոծությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրման ֆոնին, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետ: Նա զոհվել է հուլիսի 31-ին Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով։ Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/04/79094802_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8ba75be7d86fcdff8222058eab468d54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, լիբանան, իսրայել, հրթիռակոծություն, համաս
հզբոլլահ, լիբանան, իսրայել, հրթիռակոծություն, համաս
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
09:08 04.08.2024 (Թարմացված է: 09:25 04.08.2024) ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը Լիբանանի տարածքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի Բեյթ Գիլել բնակավայրի ուղղությամբ՝ որպես պատասխան
Լիբանանի հարավի բնակավայրերի գնդակոծության։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ կարողացել են վնասազերծել։
«Գիշերը Իսրայելի հյուսիսում հնչած ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանի կողմից թռչող մոտ 30 արկ, որոնց մեծ մասը որսվել Է ՑԱԽԱԼ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մեկ արկ ընկել է Բեյթ Գիլել շրջանում, իսկ մի քանիսը ընկել են բաց տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է բանակի Telegram-ալիքում։
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների:
Գնդակոծությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրման ֆոնին, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար
Իսմայիլ Հանիայի սպանության հետ: Նա զոհվել է հուլիսի 31-ին Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով։ Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: