Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում Գեղարդից բացի ևս մեկ վիմափոր վանք կա։ Այն, բառի բուն իմաստով, թաքնված է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Մարտիրոս գյուղի լեռներում։ Մինչև մուտքին չես հասնում, մտքովդ չի էլ անցնում, որ այդտեղ վիմափոր եկեղեցի կա, ընդ որում` բավական մեծ չափերի։Ի՞նչ է հայտնի այս կառույցի մասին․ այն Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Հայտնի է իբրև Մարտիրոսաց վանք։ Ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ լեռան մեջ։ Ունի հրաշալի ներքին ակուստիկա։ Ասում են՝ երկար տարիներ մուտքը փակված է եղել մեծ քարով, ուստի մարդկանց աչքից թաքնված է մնացել։Կազմված է երկու եկեղեցիներից․ գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը 1286 թվականին: Ըստ տեղեկությունների՝ կառուցումը տևել է մոտ 16 տարի։ Մեծ եկեղեցուց մուտք ես գործում փոքր եկեղեցի, որի ներսում հորանցք կա։ Այն տանում է դեպի գետափ։ Մուտքը հիմա փակ է՝ անվտանգությունից ելնելով։Երկու եկեղեցիների պատերին խաչքարեր են, փորված խաչեր, արձանագրություններ։ Հայտնի սրբավայր է Վայոց Ձորի տարածքում։ Մարդիկ հեռավոր վայրերից անգամ այստեղ ուխտի են գալիս, մատաղ անում, մոմ վառում՝ հավատալով վանքի զորությանը։Ի դեպ, վիմափոր վանքի ներսում այսօր ապրում են չղջիկները, որոնք այնքան էլ չեն ուրախանում չսպասված հյուրեր տեսնելիս։
Ասում են՝ երկար տարիներ վանքի մուտքը փակ է եղել հսկայական քարով, ինչի շնորհիվ այն թաքնված է մնացել։
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանում Գեղարդից բացի ևս մեկ վիմափոր վանք կա։ Այն, բառի բուն իմաստով, թաքնված է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Մարտիրոս գյուղի լեռներում։ Մինչև մուտքին չես հասնում, մտքովդ չի էլ անցնում, որ այդտեղ վիմափոր եկեղեցի կա, ընդ որում` բավական մեծ չափերի։
Ի՞նչ է հայտնի այս կառույցի մասին․ այն Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Հայտնի է իբրև Մարտիրոսաց վանք։ Ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում՝ լեռան մեջ։ Ունի հրաշալի ներքին ակուստիկա։ Ասում են՝ երկար տարիներ մուտքը փակված է եղել մեծ քարով, ուստի մարդկանց աչքից թաքնված է մնացել։
Կազմված է երկու եկեղեցիներից․ գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը 1286 թվականին: Ըստ տեղեկությունների՝ կառուցումը տևել է մոտ 16 տարի։ Մեծ եկեղեցուց մուտք ես գործում փոքր եկեղեցի, որի ներսում հորանցք կա։ Այն տանում է դեպի գետափ։ Մուտքը հիմա փակ է՝ անվտանգությունից ելնելով։
Երկու եկեղեցիների պատերին խաչքարեր են, փորված խաչեր, արձանագրություններ։ Հայտնի սրբավայր է Վայոց Ձորի տարածքում։ Մարդիկ հեռավոր վայրերից անգամ այստեղ ուխտի են գալիս, մատաղ անում, մոմ վառում՝ հավատալով վանքի զորությանը։