00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձախլիկները լավ գիտեն, թե որքան դժվար է ստեղծել այնպիսի աշխարհ, որը հարմար լինի բոլորին

© Photo : Unsplash / Kelly SikkemaՁԱխլիկներ
ՁԱխլիկներ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
ՁԱխլիկներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հարգելի ձախլիկնե՛ր համայն աշխարհի, այսօր՝ օգոստոսի 13-ին, թույլ տվեք շնորհավորել ձեզ Ձախլիկների միջազգային օրվա առթիվ և մաղթել առաջին հերթին համբերություն, քանզի գիտեմ, թե ինչ բարդ է ձեր կյանքը մեր՝ աջլիկներիս, կարիքներին հարմարեցված իրականությունում։
Հո գաղտնիք չէ՞, որ դարեր շարունակ ձախլիկ լինելը հանիրավի համարվել է շեղում։ Ճապոնիայում, օրինակ, եթե ամուսինը հանկարծ հայտնաբերում էր, որ կինը ձախլիկ է, իրավունք ուներ անմիջապես բաժանվելու նրանից։ Ավելին, ձախլիկների հանդեպ կասկածամտությունը նույնիսկ որոշ լեզուներում է արտահայտվել։ Շատ լավ գիտեք, որ right բառն անգլերենում երկու իմաստ ունի՝ աջ և ճիշտ, այսինքն՝ լավ, իմացեք. ճիշտը աջն է։ Բայց ինչո՞ւ հեռու գնանք՝ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է Հովհաննես Թումանյանի Փանոսը ձախորդ, այլ ոչ թե աջորդ։
Այնինչ, ձախլիկ են եղել Նապոլեոն Բոնապարտը, Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Ռոնալդ Ռեյգանը, Բիլ Քլինթոնը, Չառլի Չապլինը, Փոլ ՄքՔարթնին, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, վերջապես մեր Հենոն՝ Հենրիխ Մխիթարյանը և Սիրուշոն։ Ընդհանրապես ասում են, թե ձախլիկները առանձնանում են իրենց ստեղծագործական ընդունակություններով, մինչդեռ աջլիկներն ավելի իրատես են։ Սակայն դա բավական դժվար ապացուցելի պնդում է։
Ձախլիկների հետ կապված ընդհանրապես լիքը անհասկանալի հարցեր կան։ Օրինակ` ինչո՞ւ որոշ պետություններում ձախլիկներն ավելի շատ են, քան այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, ձախլիկները կազմում են աշխարհի ողջ բնակչության 10-ից 12 տոկոսը։ Միևնույն ժամանակ, բրիտանացի, ֆրանսիացի և շվեյցարացի գիտնականների համատեղ հետազոտությունը պարզել է, որ Նիդեռլանդներում և Իսրայելում նրանց թիվը հասնում է 13 տոկոսի, իսկ Ինդոնեզիայում և Վիետնամում ձախլիկները մոտ երկու անգամ պակաս են։ Եթե սա բնական եք համարում, խնդրում եմ բացատրել՝ ինչո՞ւ Թայվանում ձախլիկների թիվը 5 տոկոսից ավելին է, այնինչ, Չինաստանում՝ գրեթե երկու անգամ քիչ՝ 2,6 տոկոս։ Երկու երկրներում էլ նույն չինացիները չե՞ն ապրում։
Էլ չեմ ասում, որ մինչև հիմա առեղծվածային մշուշով է պատված այն հարցը, թե ինչու է իրավիճակը հենց այսպիսին՝ 90 տոկոս աջլիկներ, 10 տոկոս ձախլիկներ. կարո՞ղ էր, չէ՞, լինել ճիշտ հակառակը, կամ՝ 50-50։ Շոտլանդացի հայտնի գրող, պատմաբան և փիլիսոփա Թոմաս Քարլայլը 19-րդ դարում էսպիսի բացատրություն էր առաջարկել. դեռ հնուց մարտիկներն իրենց զենքը՝ նիզակը, թուրը, կացինը պահել են աջ ձեռքում, իսկ վահանը՝ անպայման ձախ ձեռքում, որպեսզի առաջին հերթին պաշտպանեն սիրտը։ Եվ ժամանակի ընթացքում զենքը բռնող ձեռքը, բնականաբար, ավելի շատ էր զարգացել, քան պասիվ վիճակում գտնվող ձախը։ Համաձայնե՛ք, շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ վարկած է, բայց գիտնականները պնդում են՝ Քարլայլի հիմնավորումը իրականության հետ որևէ առնչություն չունի, ամեն ինչ բացատրվում է գենետիկ հատկանիշներով։
Բոլոր դեպքերում, դարեր շարունակ ձախլիկներին փորձել են աջլիկ դարձնել։ Խորհրդային դպրոցում դա հասկանալի էր՝ սոցիալիզմի օրոք բոլորը պետք է լինեին միատեսակ ու հավասար, յուրաքանչյուր շեղում ընկալվում էր համարյա որպես այլախոհություն։ Բայց ախր, նույնը կատարվում էր նաև Մեծ Բրիտանիայի դպրոցներում։ Հիշե՛ք, թեկուզ, Փինք Ֆլոյդի երևի թե ամենահայտնի երգը՝ «Another brick in the wall», այսինքն` դու ընդամենը մեկն ես պատի աղյուսներից, չփորձե՛ս տարբերվել…
Բայց հիմա էլ, երբ աշխարհը հասկացել է, որ ձախլիկին աջլիկ դարձնելը ոչ միայն անիմաստ է, այլև կարող է վտանգ ներկայացնել երեխայի հոգեկան վիճակի համար, միևնույն է, ձախլիկները բազմաթիվ դժվարությունների են բախվում, որովհետև, այո՛, աշխարհը հարմարեցված է մեծամասնության կարիքներին։ Մկրատն է այդպես պատրաստված, մետրոյի անցակետում ժետոնը գցելու տեղը աջից է, գործարաններում որոշ սարքավորումներ այնպես են նախագծված, որ ավելի հեշտ լինի աշխատել աջ ձեռքով և այլն։ Մասնագետներն էլ պնդում են՝ կարող եք ստիպել ձախլիկ երեխային անպայման աջ ձեռքով գրել, ի վերջո նա կսովորի, բայց լավ իմացեք՝ էքստրեմալ պայմաններում, արտակարգ իրավիճակներում նա, միևնույն է, ամեն ինչ մոռանալու է ու բնազդաբար բանեցնելու է ձախ ձեռքը։
Իհարկե, ժամանակակից աշխարհում ամեն ինչ արվում է, որպեսզի ձախլիկները չտուժեն, իրենց անտեսված չզգան, հնարավորինս քիչ բախվեն կենցաղային մեծ ու փոքր պրոբլեմներին։ Բայց մենք հո գիտենք, թե ինչ դժվար է անել այնպես, որ այս աշխարհը հարմար լինի բոլորին։
Լրահոս
0