00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա կա՞. ինչու էր ապագան ավելի պայծառ թվում առաջ

© Sputnik / Asatur YesayantsՆախընտրական պաստառներ Երևանում
Նախընտրական պաստառներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Նախընտրական պաստառներ Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հիշո՞ւմ եք, թե ինչ պայծառ էր թվում ապագան 80-ականների վերջին, 90-ականների սկզբին։ Հզոր կայսրությունը փլուզվում էր, Հայաստանը անկախանում էր, նոր կյանք էր սկսվում՝ նոր հնարավորություններով։
Ոգևորությունն այնքան մեծ էր, որ չընկճվեցինք նույնիսկ «մութ ու ցուրտ» տարիներին, հիմնականում անտրտունջ դիմացանք նաև պատերազմի հետ կապված դժվարություններին։ Եթե իհարկե չտեղափոխվեցինք օտար ափեր, որպեսզի այնտեղից ջերմորեն սիրենք հայրենիքը։ Բոլոր դեպքերում, ժամանակի ընթացքում համազգային լավատեսությունը սկսեց մոմի պես մարել, և հիմա արդեն, ինչպես ասում են, չկա նախկին էնտուզիազմը։ Դրա վառ ապացույցն է դեռ վերջին ընտրություններից հետո որոշ շենքերի պատերին կամ ավտոբուսի կանգառներում մնացած անչափ ոգևորիչ կարգախոսը՝ «Ապագա կա»։
Կներե՛ք, եթե մի բան իրոք կա, և դա բոլորը հստակ տեսնում են, արժե՞ արդյոք շարունակ շեշտել, որ այդ լավ բանը գոյություն ունի։ Ախր, կասկածներ են առաջանում… Համենայնդեպս, համաձայնե՛ք, ապագան շատ ավելի գրավիչ էր առաջ։
Միանգամից ուզում եմ զգուշացնել՝ խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Մասնագետները հիշեցնում են՝ դեռ կես դար առաջ ողջ աշխարհը անվերապահորեն հավատում էր ապագային, շատերը համոզված էին, որ առնվազն 2000 թվականին մարդկությունը կյուրացնի Արեգակնային համակարգի մի զգալի մասը, վայրէջք կկատարի Մարսի վրա, ռոբոտները կդառնան մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը, փողոցների խցանումները կվերանան, որովհետև «Մերսեդեսներին» և «Ժիգուլիներին» փոխարինելու կգան բարձրահարկերի տանիքներին կայանող թռչող մեքենաները։
Այս լավատեսության հիմքը կար. անցած դարի կեսերին մարդը կարողացավ իրեն ենթարկել ատոմային էներգիան, հետո էլ դուրս եկավ բաց տիեզերք։ Թվում էր, թե գիտության և տեխնոլոգիաների բուռն զարգացումը շարունակվելու է, և շատ շուտով՝ մինչև անցած հազարամյակի վերջը, մարդիկ մշտական բնակություն կհաստատեն Լուսնի և Մարսի վրա, կկարողանան դուրս գալ Արեգակնային համակարգի սահմաններից, կսովորեն կարգավորել եղանակը, բուժել նախկինում անբուժելի համարվող հիվանդությունները և նույնիսկ կկասեցնեն մարդու օրգանիզմի ծերացումը։
Իմ սերնդակիցները հաստատ կհիշեն, որ հենց այն ժամանակ ամերիկացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկը բրիտանացի աստղագետ և գրող Արթուր Քլարքի սցենարով նկարահանեց «2001 թվական. Տիեզերական ոդիսական» հանրահայտ ֆիլմը, որի գաղափարն ու իմաստը մինչև հիմա ինչ-որ չափով առեղծված են մնում։ Իհարկե, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել այդ հրաշալի կինոնկարի ավարտը, սակայն իրական կյանքում ամեն ինչ ընթացավ զուտ տրամաբանական հունով։
Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև ծավալված տիեզերական մրցավազքը փաստորեն ավարտվեց «Ապոլոն-11»-ի Լուսնի վրա վայրէջքով։ 1972 թվականից ի վեր մարդն էլ երբեք ոտք չի դրել մեր բնական արբանյակի փոշոտ մակերևույթին, ինչից հետո մարդկությունը, կներե՛ք, «լռվեց» Երկրի ուղեծրում՝ ընդամենը նորանոր տիեզերագնացներ ուղարկելով այնտեղ պտտվող տիեզերակայանում աշխատելու համար։ Իսկ մեր երկնագույն մոլորակում, հակառակ սպասումների, չվերացան ո′չ սովը, ո′չ համավարակները, ո′չ ծերությունը։
Գիտե՞ք արդյոք, որ ձեր բջջային հեռախոսն իրականում ավելի մեծ հնարավորություններ ունի, քան այն համակարգիչը, որի օգնությամբ Նեյլ Ամստրոնգը հասավ Լուսին։ Եվ ի՞նչի համար ենք մենք օգտագործում մեր ձեռքի հեռախոսը։ Շատ ճիշտ եք՝ «Մարգարիտա» պիցցա պատվիրելու, հետո էլ այդ ախորժելի «Մարգարիտայի» լուսանկարը «Ֆեյսբուքում» տեղադրելու համար։ Ուրեմն ինչո՞ւ նորանոր հրթիռներ ստեղծելու փոխարեն մարդկությունը գերադասեց կատարելագործել նույն բջջայինը, որի հերթական նոր մոդելը նախորդից տարբերվում է միայն հիշողության ծավալով, լուսանկարչական սարքի որակով և իհարկե, նաև գնով։
Պատասխանը շատ պարզ է՝ տիեզերական մրցավազքը հիմնականում ավարտվել է, էլ ինչո՞ւ հսկայական գումարներ ծախսենք մարդուն կրկին Լուսին ուղարկելու համար։ Ի՜նչ մի այնպիսի բան պիտի անի տիեզերագնացն այնտեղ, որը չեն կարող անել բազմաթիվ լուսագնացները։ Չէ՞ որ ժամանակին ՆԱՍԱ-ն 22 միլիարդ դոլար է ծախսել լուսնային ծրագրի վրա։ Կես դար առաջ դա ֆանտաստիկ թիվ էր։ Իսկ եթե ես այդ նույն փողը ծախսեմ բջջայինի նոր մոդել արտադրելու համար, մարդիկ գիշերով հերթ կկանգնեն խանութների դիմաց, միմյանց գլուխ կջարդեն, միայն թե հպարտությամբ ցույց տան ընկերներին ծալովի ու թափանցիկ iPhone20-ը կամ 30-ը։ Այսինքն` ինչպես փաստել է մեկնաբաններից մեկը, գիտությունն ու տեխնիկան սկսել են զարգանալ «ինչն է ավելի լավ վաճառվում» սկզբունքով։
Ցավոք, արդի բարդ և արագ փոփոխվող աշխարհում լավ են վաճառվում ոչ միայն բջջայինները, այլև անօդաչու թռչող սարքերն ու հակաօդային պաշտպանության համակարգերը։ Սա իրողություն է, որի հետ ուզած-չուզած պիտի հաշվի նստենք։
Լրահոս
0