https://arm.sputniknews.ru/20240814/yntanekan-brnutjan-varujtnern-avelacel-en-grete-500-vov-qk-n-tvjalner-e-hraparakel-79468143.html
Ընտանեկան բռնության վարույթներն ավելացել են գրեթե 500-ով․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Ընտանեկան բռնության վարույթներն ավելացել են գրեթե 500-ով․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Դատարան ուղարկված 195 վարույթների մեծ մասը՝ 140-ը, ֆիզիկական ներգործության մասով է։ 14.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-14T17:54+0400
2024-08-14T17:54+0400
2024-08-14T17:58+0400
դատարան
հհ քննչական կոմիտե
քննչական կոմիտե
բռնություն
ընտանեկան բռնություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/70/16687065_38:0:1000:541_1920x0_80_0_0_0c8bf512f713754c5b3a21c9fab763ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ, որից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն ավելացել են 484-ով (2023թ․ առաջին կիսամյակում՝ 1051 քրեական վարույթ, մեղադրական եզրակացությամբ ավարտվել են 140-ը)։Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը եղել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ (2023թ․՝ 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:)Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի (2023թ․՝ դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան):Մանկապարտեզում երեխաներին բռնության ենթարկելուց 4 տարի անց պատասխանատվության ենթարկված չկաԴատարան ուղարկված 195 վարույթների մեծ մասը՝ 140-ը, քննվել է ֆիզիկական ներգործության, 17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով։ Եղել են նաև վարույթներ սպանության, սպանության փորձի, մարդուն առևանգելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և այլ հոդվածներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/70/16687065_158:0:879:541_1920x0_80_0_0_aa73c5c317f2b82a0a6c9a86ea008b5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, հհ քննչական կոմիտե, քննչական կոմիտե, բռնություն, ընտանեկան բռնություն, քրեական գործ
դատարան, հհ քննչական կոմիտե, քննչական կոմիտե, բռնություն, ընտանեկան բռնություն, քրեական գործ
Ընտանեկան բռնության վարույթներն ավելացել են գրեթե 500-ով․ ՔԿ-ն տվյալներ է հրապարակել
17:54 14.08.2024 (Թարմացված է: 17:58 14.08.2024) Դատարան ուղարկված 195 վարույթների մեծ մասը՝ 140-ը, ֆիզիկական ներգործության մասով է։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ 1535 քրեական վարույթ, որից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն
ավելացել են 484-ով (2023թ․ առաջին կիսամյակում՝ 1051 քրեական վարույթ, մեղադրական եզրակացությամբ ավարտվել են 140-ը)։
«199 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը եղել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ (2023թ․՝ 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:)
Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի (2023թ․՝ դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչև 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան):
Դատարան ուղարկված 195 վարույթների մեծ մասը՝ 140-ը, քննվել է ֆիզիկական ներգործության, 17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով։ Եղել են նաև վարույթներ սպանության, սպանության փորձի, մարդուն առևանգելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և այլ հոդվածներով։