https://arm.sputniknews.ru/20240729/mankapartezum-erekhanerin-brnutjan-entarkeluc-4-tari-anc-pataskhanatvutjan-entarkvats-chka-78862323.html
Մանկապարտեզում երեխաներին բռնության ենթարկելուց 4 տարի անց պատասխանատվության ենթարկված չկա
Մանկապարտեզում երեխաներին բռնության ենթարկելուց 4 տարի անց պատասխանատվության ենթարկված չկա
Sputnik Արմենիա
Բռնության ենթարկված երեխաների ծնողի խոսքով ` դատաքննությունը տևել է մեկ տարի, գործն արդեն 3 տարի է` դատարանում է։ 29.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-29T14:15+0400
2024-07-29T14:15+0400
2024-07-29T14:15+0400
հայաստան
մանկապարտեզ
երեխա
բռնություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436990_0:0:1600:901_1920x0_80_0_0_6ed638a85f61bd21287aa97254dbac17.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Հայաստանի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների հանդեպ բռնության դեպքերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը կանխարգելման հստակ մեխանիզմներ չի ստեղծել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց 2020 թվականին Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում բռնության ենթարկված երեխաների մայր Վիկտորյա Ռստակյանը։Նրա խոսքով` դեպքից 4 տարի է անցել, բայց իր երեխաներին բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակցուհին մինչ օրս պատասխանատվության չի ենթարկել։Նշենք, որ վերջին օրերին սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքը։ Տեսանյութը տարածվեց համացանցում, և քրեական վարույթ հարուցվեց, մանկապարտեզի դաստիարակը ձերբակալվեց։ Կատարվածի ֆոնին ծնողներն ահազանգում են, որ տարիներ առաջ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը տարիներով ձգձգվում են դատարաններում և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։Նրա խոսքով ` դատաքննությունը տևել է մեկ տարի, գործն արդեն 3 տարի է, ինչ դատարանում է։«Կարծես թե նոր–նոր տեսնում ենք հնարավոր ավարտը, կես տարի էր` հնարավոր չէր մանկապարտեզի տնօրենին բերել դատարան, որպեսզի վկայություն տար։ 3 տարվա մեջ ծնողներիս մի կերպ հաջողվեց իրար գլուխ հավաքել վկաներին»,–ասաց Ռստակյանը։Նա տեղեկություն ունի, որ աղմկահարույց դեպքից հետո նույն տնօրենն ուղղակի մեկ այլ անվան տակ մասնավոր մանկապարտեզ է բացել և գործունեություն է ծավալում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/0c/24436990_51:0:1474:1067_1920x0_80_0_0_98384095893dd4f0c35e6596f36d7d1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկապարտեզ, երեխա, բռնություն, դատարան
հայաստան, մանկապարտեզ, երեխա, բռնություն, դատարան
Մանկապարտեզում երեխաներին բռնության ենթարկելուց 4 տարի անց պատասխանատվության ենթարկված չկա
Բռնության ենթարկված երեխաների ծնողի խոսքով ` դատաքննությունը տևել է մեկ տարի, գործն արդեն 3 տարի է` դատարանում է։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ Հայաստանի մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների հանդեպ բռնության դեպքերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը կանխարգելման հստակ մեխանիզմներ չի ստեղծել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց 2020 թվականին Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում բռնության ենթարկված երեխաների մայր Վիկտորյա Ռստակյանը։
Նրա խոսքով` դեպքից 4 տարի է անցել, բայց իր երեխաներին բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակցուհին մինչ օրս պատասխանատվության չի ենթարկել։
Նշենք, որ վերջին օրերին սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի
մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքը։ Տեսանյութը տարածվեց համացանցում, և
քրեական վարույթ հարուցվեց, մանկապարտեզի դաստիարակը ձերբակալվեց։ Կատարվածի ֆոնին ծնողներն ահազանգում են, որ տարիներ առաջ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը տարիներով ձգձգվում են դատարաններում և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։
«Դեպքը տեղի էր ունեցել «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում, որտեղ հաճախում էին 2.5 տարեկան զույգ բալիկներս։ 3 օր հաճախելուց հետո երեխաներս ասում էին, որ իրենց ծեծում են, սկզբում չէի հավատում, հետո համոզվեցի, որ նրանք ճիշտ են»,–ասաց Ռստակյանը։
Նրա խոսքով ` դատաքննությունը տևել է մեկ տարի, գործն արդեն 3 տարի է, ինչ դատարանում է։
«Կարծես թե նոր–նոր տեսնում ենք հնարավոր ավարտը, կես տարի էր` հնարավոր չէր մանկապարտեզի տնօրենին բերել դատարան, որպեսզի վկայություն տար։ 3 տարվա մեջ ծնողներիս մի կերպ հաջողվեց իրար գլուխ հավաքել վկաներին»,–ասաց Ռստակյանը։
Նա տեղեկություն ունի, որ աղմկահարույց դեպքից հետո նույն տնօրենն ուղղակի մեկ այլ անվան տակ մասնավոր մանկապարտեզ է բացել և գործունեություն է ծավալում։