00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն ակնհայտ է, որ կառավարության նախանշած ծրագրերի մեծ մասը չի կատարվի. Վահան Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2024
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար համաձայն չէ ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի այն պնդումներին, թե ՀՆԱ–ի անկումը սխալ պլանավորման արդյունք է։ Վահան Քերոբյանը խոսել է իր մտահոգությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով, ըստ էության, ազդարարել է սեղմողական քաղաքականության մասին, որի հետևանքով տնտեսական աճն առաջիկայում ավելի արագ կդանդաղի։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
«Առաջին կիսամյակի տվյալներով` տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10.2 տոկոս` առաջին եռամսյակի 14.2 տոկոսի փոխարեն։ Ընդ որում` ՀՆԱ–ի աճը 9.2 տոկոս էր, այսինքն` տնտեսական ակտիվության ցուցանիշից 5 տոկոսով պակաս։ Այս թվերը ցույց են տալիս, որ առաջին կիսամյակի ՀՆԱ–ի ցուցանիշը արդեն հնարավոր է լինի 7 տոկոսից պակաս»,– ասաց նախկին նախարարը։
Քերոբյանին մտահոգում է նաև առաջին կիսամյակի հարկային մուտքերի ցուցանիշը, որը 120 մլրդ դրամով պակաս է բյուջեով պլանավորվածից։ Նա այս հարցում համաձայն չէ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պնդումներին, թե դա սխալ պլանավորման արդյունք է։
«Իմ կարծիքով` դա սխալ աշխատանքի հետևանք է։ Նախորդ տարվա ընթացքում վարչապետին մեր նախարարության կողմից ներկայացված տնտեսական աճի հետ կապված բոլոր ռիսկերը, ըստ էության, իրականանում են. Հանքարդյունաբերությունն է անկում ապրում, ՏՏ ոլորտը, իմ կարծիքով` ԼՂ–ի մեր հայրենակիցներին վերաբերող ծրագրերն են շատ անարդյունավետ և չեն նպաստում տնտեսական աճին և այլն» ,– ընդգծեց նախկին պաշտոնյան։
Քերոբյանին անհանգստացնում է նաև 2025-27թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ)։ Նրա դիտարկմամբ` այդ ծրագրից արդեն ակնհայտ է, որ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված ծրագրերի մեծ մասը չի կատարվի։
«Դա կվերաբերի և՛ ջրամբարաշինության ծրագրերին, և՛ դպրոցաշինության, և՛ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներին։ Ջրային ոլորտի բարեփոխումները տեղի չեն ունեցել և այլն։ Կարծում եմ` գլխավոր խնդիրն այն է, որ առաջնահերթությունները փոխվել են։ Առաջնահերթությունը համարվում է ոչ թե կառավարության ծրագրի իրականացումը, այլ լոյալ ձևանալը։ Իրական լոյալությունը, որ պետք է արտահայտվեր կառավարության ծրագիրն իրականացնելու ձգտմամբ և գործունեությամբ, ստորադասվել է ձևական լոյալությանը»,– ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է ներդրումներին, դրանք, ոլորտի նախկին ղեկավարի գնահատմամբ, մոտ են կառավարության գործունեության ծրագրով թիրախավորված ցուցանիշներին։ Եվ եթե տնտեսական աճի վերոհիշյալ բացասական փոփոխությունները տեղի չունենային, ապա հնարավոր է` կառավարությանը 2026 թ–ին հաջողվեր ՀՀ տնտեսության կառուցվածքը «վերջնականապես մեխել» ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի մոդելի վրա` վերջին 20 տարիների սպառման վրա հիմնված մոդելի փոխարեն։
Էկոնոմիկայի նախկին նախարարն ուսումնասիրել է նաև 2024թ–ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը և վստահեցնում է, որ դրանում ոչ միայն զգալի փոփոխություններ չկան, այլև հրապարակված տվյալները ևս, նրա գնահատմամբ, վկայում են տնտեսական աճի դանդաղման մասին։
«Համաձայն կառավարության ՄԺԾԾ–ի, որը, իմ կարծիքով, սեղմողական քաղաքականության ազդարարում է, տնտեսական աճի դանդաղումը է՛լ ավելի կարագանա։ Կամ, այլ կերպ ասած, տնտեսական աճն ավելի արագ կդանդաղի»,– կարծում է մեր զրուցակիցը։
Էկոնոմիկայի նախկին նախարարն անդրադարձավ նաև տնտեսության դիվերսիֆիկացման մասին հարցին` նշելով, որ Հայաստանը պետք է լավ առևտրային հարաբերություններ ունենա տարբեր տնտեսական բլոկների հետ։
«Դա պետք է լինի ԵԱՏՄ–ն, պետք է լինի ԵՄ–ն, դա պետք է լինի Մերձավոր Արևելքը, Չինաստանը, Հնդկաստանը։ Այսինքն` հնարավորության դեպքում պետք է ունենալ ազատ առևտրային ռեժիմ նշված բոլոր տնտեսական բլոկների հետ։ Առաջին հայացքից դա կարող է անհնար թվալ, որովհետև, լինելով ԵԱՏՄ–ի մեջ, մենք առաջին հայացքից չենք կարող դա անել։ Բայց, օրինակ, ԱՄԷ–ն, լինելով Պարսից ծոցի համագործակցության խմբի անդամ, կարողացել է ազատ առևտրի համաձայնագրեր կնքել բազմաթիվ այլ երկրների հետ` անկախ սահմանափակումներից»,– ասաց Քերոբյանը` հավելելով, որ ցանկության ու ունակության դեպքում Հայաստանը կկարողանա բազմակողմանի առևտրային հարաբերություններ ունենալ տարբեր տնտեսական ու քաղաքական միավորների հետ։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը մեղադրվում է նախարարության պետական ծրագրերում կոռուպցիոն չարաշահումների գործով։
2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք խափանման միջոցը, որը հունիսի 15–ից հանվել է։
Քերոբյանն այժմ ազատության մեջ է։ Հուլիսի 31-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է նախկին նախարարի, նախարարության մի քանի աշխատակիցների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների գործով դատավարությունը։
Վահան Քերոբյանը մեկնաբանել է ՀՀ կառավարություն վերադառնալու հնարավորությունը
Լրահոս
0