00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին տարիներին ՀՀ–ում բարձր վարձատրվող ոլորտները չեն փոխվում. ինչի՞ մասին է դա խոսում

© Sputnik / Zara MikaՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
Թեև երկրում շարունակվում է շինարարական բումը, բայց պաշտոնական տվյալներով` շինարարության բնագավառն ամենաբարձր վարձատրվող աշխատավարձերի ցանկում 11–րդն է։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահին դա չի զարմացնում։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտների առաջին եռյակը մեր տնտեսության կառուցվածքի արտացոլումն է. երկու դեպքում էլ ցուցանիշները վերջին տարիներին անփոփոխ են մնացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2024 թ. առաջին կիսամյակում ամենաբարձր վարձատրվող ոլորտներն են ՏՏ–ն, հանքարդյունաբերությունը և ֆինանսները, բանկերը։
«Ինչպես երկրի 1000 խոշոր հարկատուների պարագայում, այնպես էլ այստեղ առաջատարների փոփոխություններ գրեթե չկան»,– ասաց Մակարյանը։
Ինչ վերաբերում է պետական հատվածին, ապա վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին այստեղ աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրացել, այլև -1.2 % անկում են արձանագրել։
Մակարյանի գնահատմամբ` պետական հատվածում աշխատավարձերի չափը շատ հաճախ այնքան էլ համահունչ չի լինում կատարված գործառույթներին կամ ապահովված որակին։
«Որոշ գերատեսչություններում, օրինակ` էկոնոմիկայի նախարարությունում, ԿԳՄՍՆ–ում աշխատողների թիվը պետք է ավելացվի, որպեսզի պետական աշխատողներից շատերը ոչ թե 10–12 ժամ լարված աշխատելով փորձեն հասցնել ավարտել հանձնարարությունը, այլ կարողանան հանգիստ, լավ տրամադրությամբ ստեղծագործել ու լավ ծառայություններ մատուցել»,– ասաց նա։
Մասնագետը հիշեցրեց, որ պետական աշխատողների քանակը 2022 թվականից սկսել է ավելանալ, սակայն աշխատավարձերը հիմնականում չեն բարձրացել կամ չեն փոփոխվել։
«Թեև հայտարարվում է, որ պետական համակարգը կրճատվում կամ օպտիմալացվում է, սակայն նոր ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնց շնորհիվ աշխատողների թիվը շարունակում է աճել։ Հիմա 2–2.5 մասնավոր աշխատողին բաժին է ընկնում 1 պետական աշխատող։ Սա վատ մենեջմենտի մասին է խոսում. ամբողջ աշխարհը ձգտում է նրան, որ պետական աշխատողների թիվը շատ ավելի քիչ լինի, քան մասնավոր ոլորտինը»,– ընդգծեց մասնագետը։
Բացի այդ, ըստ նրա, պետական համակարգը գերծանրաբեռնված է իր ներքին բյուրոկրատական գործընթացներով ու դանդաղկոտությամբ, դա էլ հանգեցնում է նրան, որ պետական աշխատողները հաճախ մոտիվացված չեն, որպեսզի, օրինակ, իրենց վրա վերցնեն նորարարություններ կատարելու պատասխանատվություն կամ մասնավոր հատվածից եկող խնդիրներին լուծումներ տան։
«Պետական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարն իր հերթին բերել է նրան, որ շատ աշխատողներ կամ պաշտոնյաներ ուղղակի խուսափում են շատ հարցերի ընթացք տալուց, քանի որ մտահոգություն ունեն, որ կարող են իրենց մեղադրել տվյալ հարցում ինչ–որ շահագրգռություն ունենալու մեջ։ Դրա համար հաճախ կամ ուղղակի ձեռքերը լվանում են կամ փորձում են միայն աշխատանքային կոնկրետ ժամերը սպառել, տուն գնալ, այսինքն` ռոբոտային աշխատանք կատարել, կամ աշխատանքից դուրս են գալիս»,– ընդգծեց Մակարյանը։
Պաշտոնական տվյալներով` շինարարության բնագավառն ամենաբարձր վարձատրվող աշխատավարձերի ցանկում 11–րդն է` 2023 թվականի համեմատ արձանագրելով ընդամենը 3.1% աճ։ Սա այն դեպքում, երբ շինարարական բումը երկրում շարունակվում է։
Այս հանգամանքը Մակարյանին չի զարմացնում. գնալով ավելի ու ավելի են պակասում մասնագետները` կա՛մ գնացել են արտագնա աշխատանքի, կա՛մ ուղղակի մասնագիտական կրթությամբ նոր աշխատողներ չեն մտնում ոլորտ։
«Ոլորտում եղած լավ մասնագետներն էլ կա՛մ թոշակի են անցել, կա՛մ արդեն հոգնում, հեռանում են այդ աշխատանքից։ Շինարարությունն այնպիսի ոլորտ է, որ ամեն տարիքի մարդ չի կարող աշխատել. ոլորտին բնորոշ ռիսկերը մեծանում են բարձրության վրա, բաց տարածքներում, եղանակի փոփոխությունների պայմաններում, մութ վայրերում և այլն։ Արդյունքում միջին մասնագիտական կրթությամբ մարդկանց խիստ դեֆիցիտ ունենք արդեն երկրում»,– նշեց Մակարյանը։
Նրա խոսքով` այն խմբերը, որոնք դեռ մնացել են ոլորտում, արդեն գին թելադրող են դարձել և նույն աշխատանքն այժմ շատ ավելի բարձր գնով են կատարում։ Իրավիճակը չեն փրկում անգամ ցածր գներով աշխատող հնդիկ բանվորները։
Բացի այդ, չի կարելի բացառել, որ ոլորտում դեռևս կա չձևակերպված աշխատուժ, որը կարող է լուրջ թիվ կազմել։
«Շինարարության ծավալներն են նաև փոքրացել, քանի որ համապատասխան մասնագետներ գրեթե չկան, աշխատանքները դանդաղել են կամ կասեցվել»,– նկատեց Մակարյանը։
Նա կարծում է, որ տնտեսության զարգացման խոչընդոտն առաջին հերթին լինելու է մասնագետների դեֆիցիտը, որն արդեն իսկ ակնհայտ է շինարարության, արդյունաբերության ու արտադրողական որոշ հատվածներում։
Նշենք, որ ի տարբերություն աշխատավարձերի չափերի, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2024 թ. 1–ին կիսամյակի տվյալներով` շինարարության ոլորտն ընդհանուր առմամբ բավական լավ աճ է գրանցել` 15,7 տոկոս։
Լրահոս
0