00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են ամենաբարձր աշխատավարձ ստացողները ՀՀ–ում. 2024 թվականի հունիսի տվյալներ

Բաժանորդագրվել
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատավարձերը նվազել են 15%–ով։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատավարձերի աճը, որը նկատելի էր հատկապես ռելոկանտների ներհոսքի հաշվին, ժամանակավորապես կանգ է առել։
Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, 2024 թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ոլորտում միջին աշխատավարձը նվազել է մոտ 3%–ով` բացարձակ թվերով կազմելով մոտ 1 մլն 8 հազար դրամ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը 2024 թ. հունիսին մնացել է նույնը, ինչ մեկ տարի առաջ էր` մոտ 32 հազար 400 մարդ։ ՏՏ ոլորտում զբաղվածության գագաթնակետը եղել է 2022 թ. դեկտեմբերին` 33 140։
Ի դեպ, մոտ 15%–ով կրճատվել է հանքարդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը, թեև այն շարունակում է մնալ ամենաբարձրերից մեկը ՀՀ տնտեսության մեջ՝ մոտ 800 հազար դրամ։
Ֆինանսական հատվածում միջին աշխատավարձն աճել է մոտ 13 %–ով՝ բացարձակ թվերով կազմելով 683 հազար դրամ։ Այս բնագավառում աշխատավարձերը բարձրանում են այն պատճառով, որ բանկերը լավ մասնագետներ ներգրավելու համար ստիպված են լինում մրցակցել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի հետ։
Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները չեն փոխվում
Աշխատավարձերը մոտ 10%–ով աճել են նաև սպասարկման ոլորտում՝ կազմելով 315 հազար դրամ։ 2023 թ. հունիսին 2022 թ. հունիսի համեմատ այս ոլորտում աճը գրեթե մեկուկես անգամ էր բարձր։
Վերջին 12 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ պետական հատվածում աշխատավարձերը չեն բարձրացել՝ ներառյալ ինչպես պետական կառավարման համակարգի աշխատողներինը, այնպես էլ ընդհանուր առմամբ բյուջետային աշխատողներինը (ուսուցիչներ, ուժային կառույցների աշխատակիցներ, բժիշկներ և այլն): Այստեղ միջին աշխատավարձը նվազել է 1,2 %–ով՝ կազմելով ավելի քան 362 հազար դրամ։
Լրահոս
0