https://arm.sputniknews.ru/20240729/hunisi-12i-akciaji-16-masnakci-meghadranq-e-nerkajacvel-qkn-manramasner-e-hajtnum-78867109.html
Հունիսի 12–ի ակցիայի 16 մասնակցի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Հունիսի 12–ի ակցիայի 16 մասնակցի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ 29.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-29T16:00+0400
2024-07-29T16:00+0400
2024-07-29T16:12+0400
հհ քննչական կոմիտե
աժ (ազգային ժողով)
«տավուշը հանուն հայրենիքի»
բողոքի ակցիա
քննչական կոմիտե
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77029237_0:0:1600:900_1920x0_80_0_0_ed795932230d9306424cba49b3f00784.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Ակցիայի մասնակիցներից 16–ին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից մի խումբ անձինք, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկն էլ, ՔԿ–ի հաղորդագրության համաձայն, վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:«Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77029237_123:0:1323:900_1920x0_80_0_0_f0a4e917a960d4c96099cda5c3078353.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, աժ (ազգային ժողով), «տավուշը հանուն հայրենիքի», բողոքի ակցիա, քննչական կոմիտե, մեղադրանք
հհ քննչական կոմիտե, աժ (ազգային ժողով), «տավուշը հանուն հայրենիքի», բողոքի ակցիա, քննչական կոմիտե, մեղադրանք
Հունիսի 12–ի ակցիայի 16 մասնակցի մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
16:00 29.07.2024 (Թարմացված է: 16:12 29.07.2024) Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Ակցիայի մասնակիցներից 16–ին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից մի խումբ անձինք, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկն էլ, ՔԿ–ի հաղորդագրության համաձայն, վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:
«Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
«4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8–ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2–ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2–ի նկատմամբ` վարչական հսկողությունը»,–նշում են ՔԿ–ից։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ էին պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ
բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը
լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով
101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
Նույն օրը
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)։