https://arm.sputniknews.ru/20240722/varvordy-kvorcrel-e-avtvomeqenaji-karavarumy-qkn-erevanum-3-mardu-kjanq-khlats-vtari-masin-78608741.html
Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ՔԿ–ն` Երևանում 3 մարդու կյանք խլած վթարի մասին
Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ՔԿ–ն` Երևանում 3 մարդու կյանք խլած վթարի մասին
Sputnik Արմենիա
Տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 22.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-22T16:47+0400
2024-07-22T16:47+0400
2024-07-22T16:56+0400
հայաստան
քննչական կոմիտե
երևան
վթար
մահ
վարորդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78608896_0:0:1316:740_1920x0_80_0_0_b1d5165582bb58d48f9b73724623a8ec.jpg
Այսօր առավոտյան Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում ավտովթարը տեղի է ունեցել, քանի որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված փողոցում 8 ավտոմեքենաներ են բախվել, ինչ հետևանքով 3 մարդ է մահացել, 1–ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Ըստ ՔԿ–ի` տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 տուժած
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78608896_165:0:1152:740_1920x0_80_0_0_ecd33c7506b70740c0033c0801eef59c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քննչական կոմիտե, երևան, վթար, մահ, վարորդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, քննչական կոմիտե, երևան, վթար, մահ, վարորդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ՔԿ–ն` Երևանում 3 մարդու կյանք խլած վթարի մասին
16:47 22.07.2024 (Թարմացված է: 16:56 22.07.2024) Տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Այսօր առավոտյան Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում ավտովթարը տեղի է ունեցել, քանի որ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
նշված փողոցում 8 ավտոմեքենաներ են բախվել, ինչ հետևանքով 3 մարդ է մահացել, 1–ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ ՔԿ–ի` տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։