https://arm.sputniknews.ru/20240720/khvoshvor-avtvovtar-erevan-sevan-avtvotshanaparhin-bvomb-objekti-harevanutjamb-ka-1-zvoh-2-tuzhats-78555045.html
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 տուժած
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 տուժած
Sputnik Արմենիա
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 20.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-20T18:59+0400
2024-07-20T18:59+0400
2024-07-20T20:51+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
սևան
ճանապարհ
կոտայք
զոհ
մահ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/14/78561224_0:27:1280:747_1920x0_80_0_0_4e484789ffb00a0cae57c6b8336e0b70.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ, այսօր ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ինչպես հայտնում է կայքը, բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» և«Աբովյան» բժշկական կենտրոններ:Վթար Գավառ-Սևան ճանապարհին. տուժածների թվում 4 երեխա կա, որոնցից մեկը` նորածինՆրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության։Նշվում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աբովյանի հրշեջ–փրկարարները:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:Վթար Երևան-Սևան ճանապարհին. Fiat–ի 29–ամյա վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ
սևան
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/14/78561224_0:0:1196:896_1920x0_80_0_0_a3ec76a9c91645cfa5f029ffcffa1e53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սևան, ճանապարհ, կոտայք, զոհ, մահ, տուժածներ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սևան, ճանապարհ, կոտայք, զոհ, մահ, տուժածներ
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 տուժած
18:59 20.07.2024 (Թարմացված է: 20:51 20.07.2024) Նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում` «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ, այսօր ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է կայքը, բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» և«Աբովյան» բժշկական կենտրոններ:
Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության։
Նշվում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աբովյանի հրշեջ–փրկարարները:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: