https://arm.sputniknews.ru/20240711/gegharquniqi-vtari-hetevanqvov-voreve-zintsarajvogh-chi-hvospitalacvel-pn-78249302.html
Գեղարքունիքի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ
Գեղարքունիքի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Ճամբարակում ավտոմեքենաների բախման հետևանքով պայմանագրային զինծառայողներ են հոսպիտալացվել։ 11.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-11T19:26+0400
2024-07-11T19:26+0400
2024-07-11T19:35+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_44:207:1519:1037_1920x0_80_0_0_47a035be791d80d6601e0282e8f95998.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, թե Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողներ են հոսպիտալացվել։shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Արման Պ.-ն և նրա ուղևորը` Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն: Ըստ կայքի` տուժածները պայմանագրային զինծառայողներ են։Հիշեցնենք` այսօր մեկ այլ վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա 2 զոհ, 5 տուժած։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/06/11130668_161:113:1356:1010_1920x0_80_0_0_6d5e0c8fbffb495f3ece4c1f158a029b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), վթար
հայաստան, գեղարքունիքի մարզ, զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն), վթար
Գեղարքունիքի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ
19:26 11.07.2024 (Թարմացված է: 19:35 11.07.2024) Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Ճամբարակում ավտոմեքենաների բախման հետևանքով պայմանագրային զինծառայողներ են հոսպիտալացվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, թե Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայողներ են հոսպիտալացվել։
shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով Արման Պ.-ն և նրա ուղևորը` Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն: Ըստ կայքի` տուժածները պայմանագրային զինծառայողներ են։
«Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,–
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր մեկ այլ
վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը,
կա 2 զոհ, 5 տուժած։