00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են Սյունիքի ավտովթարից մահացածների ու տուժածների անունները

© Photo : press office of the Investigative Committee of RAՎթարի ենթարկված ավտոմեքենան
Վթարի ենթարկված ավտոմեքենան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Վթարի ենթարկված ավտոմեքենան
Բաժանորդագրվել
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սյունիքի ավտովթարի հետևանքով մահացած 2 անձանցից մեկը և 5 տուժածները զորացրված զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան, կա 2 զոհ, 5 տուժած։ Մահացել են վարորդն ու ուղևորներից մեկը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 11-ին` ժամը 11-ի սահմաններում, Գորայքի հատվածում։ Նախնական տեղեկություններով` զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։
Ըստ shamshyan.com–ի` մեքենան վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանը։ Դեռևս անհայտ հանգամանքներում նա կորցրել է կառավարումը, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում։

Վարորդն ու ուղևորներից մեկը` Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները` Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Լրահոս
0