https://arm.sputniknews.ru/20240711/3-tari-tvjalner-e-pvokhancel-baqvin-manramasner-sargis-galstjani-lrtesutjan-gvortsic-78245943.html
3 տարի տվյալներ է փոխանցել Բաքվին. մանրամասներ Սարգիս Գալստյանի լրտեսության գործից
3 տարի տվյալներ է փոխանցել Բաքվին. մանրամասներ Սարգիս Գալստյանի լրտեսության գործից
Sputnik Արմենիա
ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի գործի վերաբերյալ։ 11.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-11T17:57+0400
2024-07-11T17:57+0400
2024-07-11T18:24+0400
լրտես
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74140089_0:0:904:509_1920x0_80_0_0_e54e209ee3c36a64dafc7bb782ac2eef.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախից մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանն Ադրբեջանի օգտին լրտեսություն է սկսել անել 2020 թ–ից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով Գալստյանի գործից։Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ–ին Արցախում զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։Նախաքննությունը պարզել է նաև, որ Գալստյանն Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ։Սամվել Շահրամանյանն ու լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը առերեսվել են. ԶԼՄՆշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը ստացել է պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո Գալստյանը ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74140089_0:0:904:679_1920x0_80_0_0_ac9aaabb8c62c70ff6498f3b98d8b3d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրտես, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
լրտես, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
3 տարի տվյալներ է փոխանցել Բաքվին. մանրամասներ Սարգիս Գալստյանի լրտեսության գործից
17:57 11.07.2024 (Թարմացված է: 18:24 11.07.2024) ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնել լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի գործի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախից
մարտի 29-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանն Ադրբեջանի օգտին լրտեսություն է սկսել անել 2020 թ–ից։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով Գալստյանի գործից։
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սարգիս Գալստյանը, 2018-2023թթ–ին Արցախում զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։
«Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ նա համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը պարզել է նաև, որ Գալստյանն Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ. սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ։
Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո Սարգիս Գալստյանը ստացել է պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:
Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելուց անմիջապես հետո Գալստյանը ձերբակալվել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։