https://arm.sputniknews.ru/20240710/nakhyntrakan-krqery-marecin-ev-fransiacinery-hankarts-haskacan-vor-qaghaqakan-pakughum-en-78212232.html
Նախընտրական կրքերը մարեցին, և ֆրանսիացիները հանկարծ հասկացան, որ քաղաքական փակուղում են
Նախընտրական կրքերը մարեցին, և ֆրանսիացիները հանկարծ հասկացան, որ քաղաքական փակուղում են
Sputnik Արմենիա
2017 թվականին առաջին անգամ նախագահ ընտրված 39-ամյա Էմանուել Մակրոնը երդվեց՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացիներն այլևս երբեք պատճառ չունենան քվեարկելու... 10.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-10T20:56+0400
2024-07-10T20:56+0400
2024-07-10T20:56+0400
5 րոպե դուլյանի հետ
հեղինակներ
ֆրանսիա
ընտրություններ
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78090237_0:0:1600:901_1920x0_80_0_0_52e2088aebfcb67aac524755d9689fdb.jpg
Անցած յոթ տարիների ընթացքում նա հասցրեց այնքան հիասթափեցնել և պառակտել ընտրողներին, որ այս ամռանը նրանք սկզբում ծայրահեղ աջերի օգտին քվեարկեցին համաեվրոպական ընտրություններում, իսկ հետո իրենց ձայնը տվեցին ծայրահեղ ձախերին՝ երկրի Ազգային ժողովի ընտրություններում։ Չեռնոմիրդինը կասեր՝ մարդն ուզում էր, որ լավ լինի, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ։Կիրակնօրյա ընտրություններից հետո աշխարհի առաջատար լրատվամիջոցները ողողվեցին սենսացիոն վենագրերով՝ «Ծայրահեղ աջերը կատարյալ պարտություն կրեցին՝ զիջելով թե′ ձախերին, թե′ կենտրոնամետներին»։ Պարտութո՞ւն։ Մի՞թե պարտություն կարելի է որակել այն փաստը, որ Մարին Լը Պենի կուսակցությունը երկու անգամ ընդլայնեց իր ներկայությունը պառլամենտում և ստացած մանդատների թվով առաջինն է։ Այո-այո′, ոչ թե երրորդն է, այլ հենց առաջինը, որովհետև մյուս երկու քաղաքական ուժերը ոչ թե կուսակցություններ են, այլ կուսակցությունների նախընտրական դաշինքներ։ Իրական պարտվողը Մակրոնի թիմն է, որը զրկվել է նախկինում ունեցած պատգամավորական տեղերի մեկ երրորդից։ Իսկ ամենահզորն այժմ ձախերի միավորումն է, որը նաև ամենաանկայունն է։ Ֆրանսիացիները արեցին իրենց ընտրությունը. քվեարկեցին անորոշ ու անկանխատեսելի ապագայի օգտինՁախերի ծրագիրն այնքա՜ն գայթակղիչ է։ Չէի՞ք ցանկանա, որ պետությունը ձեզ սկսեր կենսաթոշակ վճարել ոչ թե 63 տարեկանից, ինչպես հիմա Հայաստանում է, այլ 60-ից։ Մանավանդ որ միջին կենսաթոշակը Ֆրանսիայում մեր խղճուկ 50 հազար դրամի փոխարեն կազմում է ամսական մոտ 1 500 եվրո։ Կամ՝ նվազագույն մաքուր աշխատավարձը Ֆրանսիայում այժմ կազմում է ամսական 1 400 եվրո. արդյոք չէի՞ք քվեարկի ձախերի առաջնորդներից մեկի՝ Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին, որը խոստանում է այդ նվազագույն աշխատավարձն ավելացնել ևս 14 տոկոսով։ Չեմ կասկածում, որ հայաստանցիներից շատերին դուր կգար նաև ֆրանսիացի ձախերի առաջարկը՝ հարուստներին լրացուցիչ հարկելու վերաբերյալ, մանավանդ հիմա, երբ սոցցանցերը հրապարակել են Հայաստանի նախկին պաշտոնյաներից մեկի ընտանիքին պատկանող և Ամերիկայում գտնվող շքեղ առանձնատան լուսանկարը, որի արժեքն, ըստ տարբեր աղբյուրների, կազմում է 45 միլիոն դոլար։Պարզապես տնտեսագետները հաշվել են, որ ձախերի այս շատ համակրելի ծրագրի իրագործումը միայն հաջորդ տարի կպահանջի լրացուցիչ 100 միլիարդ եվրո, իսկ 2027 թվականին այդ թիվը կհասնի 150 միլիարդի։ Իսկ թե որտեղից են գտնելու այս ֆանտաստիկ գումարները, ձախերը համեստորեն լռում են։ Բայց ձախակողմյան կառավարության ձևավորումը ամենից շատ վտանգում են այդ դաշինքում միավորված ուժերի միջև տարաձայնությունները։ Ով ասես մտել է այդ կոալիցիայի մեջ՝ ծայրահեղ աջերի հաղթարշավի դեմն առնելու նպատակով. սոցիալիստներ, կոմունիստներ, կանաչներ, և բոլորն ինչ-որ բան պահանջում են, այնինչ, այդ տարօրինակ միավորումը ո′չ բացարձակ մեծամասնություն ունի, ո′չ էլ վարչապետի միասնական թեկնածու։ Այսինքն, իբր պարտված աջերն այժմ իրավամբ կարող են կշտամբել ընտրողներին. «Բա որ ասում էինք՝ մեր օգտին քվեարկեք. հա′մ միասնական ենք, հա′մ պատրաստի վարչապետացու ունենք, հա′մ էլ երբեք թույլ չէինք տա, որ երկիրը նման փակուղում հայտնվեր»։«Ֆայնենշլ թայմս» բրիտանական օրաթերթը փաստում է, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է տևել առնվազն մինչև հաջորդ ամառ, քանզի նախագահը մեկ տարուց ավելի շուտ իրավունք չունի լուծարելու խորհրդարանը։ Եվ ուրեմն կարելի է վստահորեն ենթադրել, որ այս օրերին Ելիսեյան պալատում ինտենսիվորեն քննարկում են «ի՞նչ անել» բարդագույն հարցը։ Վերլուծաբանները երեք տարբերակ են մատնանշում։ Քանզի Լը Պենի աջերի հետ համգործակցությունը բացառվում է, Մակրոնի կենտրոնամետները ստիպված պիտի փորձեն բանակցել ձախերի հետ և կառավարության կազմում ընդգրկել, ասենք, Կանաչներին։ Իսկ ի՞նչ կա որ, հարևան երկրում՝ Գերմանիայում, հենց Կանաչներին է ներկայացնում արտգործնախարար Աննալենա Բերբոքը, թեև ոմանք պնդում են, որ այդ կինն այժմ էնպիսի հայտարարություններ է անում, որ դրանք լսելով՝ Կանաչները ժամանակին Բերբոքին 10 կիլոմետր թույլ չէին տա մոտենալ իրենց կուսակցությանը։Երկրորդ տարբերակը։ Մակրոնը փորձում է փոքրամասնության կառավարություն ձևավորել՝ նախապես երաշխիք ստանալով աջերից ու ձախերից, որ նրանք այդ կառավարությանը անվստահություն չեն հայտնի։ Բայց ախր աջերն ու ձախերը միանգամից կընդվզեն՝ էլ ինչի՞ ենք այսքան ձայն ապահովել, որ ոչինչ չփոխվի, ու Մակրոնը նորից իր ուզած կառավարությունը ձևավորի։ Ուրեմն մնում է երրորդ տարբերակը՝ կազմել արհեստավարժների կառավարություն, որը, այսպես ասենք, ապաքաղաքական կլինի և կընդունվի բոլորի կողմից։ Չգիտեմ, թե որքանով է սա իրատեսական։ Մենք էլ ենք ունեցել արհեստավարժների կառավարություն՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, բայց չեմ հիշում, որ մեծ հաջողությունների հասած լիներ։ Կամ միգուցե ուղղակի հիշողությունս է սկսել դավաճանել։Ինչևէ, երկու տարի առաջ Էմանուել Մակրոնը աշխուժորեն մեկնաբանում էր ազգային հավաքականի հանդիպումները Կատարի աշխարհի առաջնությունում, հիմա առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում։ Շատ ավելի կարևոր գործեր կան։
https://arm.sputniknews.ru/20240628/le-figaro-fransian-glvorvum-e-grvoghi-tsvocy-tsajraheghakannery-kankhazgum-en-haghtanaky-77718663.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78090237_0:0:1424:1067_1920x0_80_0_0_8ac4da44f4638bcf53dd1cc20587e24a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, ֆրանսիա, ընտրություններ, էմանուել մակրոն
5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, ֆրանսիա, ընտրություններ, էմանուել մակրոն
Նախընտրական կրքերը մարեցին, և ֆրանսիացիները հանկարծ հասկացան, որ քաղաքական փակուղում են
2017 թվականին առաջին անգամ նախագահ ընտրված 39-ամյա Էմանուել Մակրոնը երդվեց՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի ֆրանսիացիներն այլևս երբեք պատճառ չունենան քվեարկելու ծայրահեղականների օգտին։
Անցած յոթ տարիների ընթացքում նա հասցրեց այնքան հիասթափեցնել և պառակտել ընտրողներին, որ այս ամռանը նրանք սկզբում ծայրահեղ աջերի օգտին քվեարկեցին համաեվրոպական ընտրություններում, իսկ հետո իրենց ձայնը տվեցին ծայրահեղ ձախերին՝ երկրի Ազգային ժողովի ընտրություններում։ Չեռնոմիրդինը կասեր՝ մարդն ուզում էր, որ լավ լինի, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ։
Կիրակնօրյա ընտրություններից հետո աշխարհի առաջատար լրատվամիջոցները ողողվեցին սենսացիոն վենագրերով՝ «Ծայրահեղ աջերը կատարյալ պարտություն կրեցին՝ զիջելով թե′ ձախերին, թե′ կենտրոնամետներին»։ Պարտութո՞ւն։ Մի՞թե պարտություն կարելի է որակել այն փաստը, որ Մարին Լը Պենի կուսակցությունը երկու անգամ ընդլայնեց իր ներկայությունը պառլամենտում և ստացած մանդատների թվով առաջինն է։ Այո-այո′, ոչ թե երրորդն է, այլ հենց առաջինը, որովհետև մյուս երկու քաղաքական ուժերը ոչ թե կուսակցություններ են, այլ կուսակցությունների նախընտրական դաշինքներ։ Իրական պարտվողը Մակրոնի թիմն է, որը զրկվել է նախկինում ունեցած պատգամավորական տեղերի մեկ երրորդից։ Իսկ ամենահզորն այժմ ձախերի միավորումն է, որը նաև ամենաանկայունն է։
Ձախերի ծրագիրն այնքա՜ն գայթակղիչ է։ Չէի՞ք ցանկանա, որ պետությունը ձեզ սկսեր կենսաթոշակ վճարել ոչ թե 63 տարեկանից, ինչպես հիմա Հայաստանում է, այլ 60-ից։ Մանավանդ որ միջին կենսաթոշակը Ֆրանսիայում մեր խղճուկ 50 հազար դրամի փոխարեն կազմում է ամսական մոտ 1 500 եվրո։ Կամ՝ նվազագույն մաքուր աշխատավարձը Ֆրանսիայում այժմ կազմում է ամսական 1 400 եվրո. արդյոք չէի՞ք քվեարկի ձախերի առաջնորդներից մեկի՝ Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին, որը խոստանում է այդ նվազագույն աշխատավարձն ավելացնել ևս 14 տոկոսով։ Չեմ կասկածում, որ հայաստանցիներից շատերին դուր կգար նաև ֆրանսիացի ձախերի առաջարկը՝ հարուստներին լրացուցիչ հարկելու վերաբերյալ, մանավանդ հիմա, երբ սոցցանցերը հրապարակել են Հայաստանի նախկին պաշտոնյաներից մեկի ընտանիքին պատկանող և Ամերիկայում գտնվող շքեղ առանձնատան լուսանկարը, որի արժեքն, ըստ տարբեր աղբյուրների, կազմում է 45 միլիոն դոլար։
Պարզապես տնտեսագետները հաշվել են, որ ձախերի այս շատ համակրելի ծրագրի իրագործումը միայն հաջորդ տարի կպահանջի լրացուցիչ 100 միլիարդ եվրո, իսկ 2027 թվականին այդ թիվը կհասնի 150 միլիարդի։ Իսկ թե որտեղից են գտնելու այս ֆանտաստիկ գումարները, ձախերը համեստորեն լռում են։ Բայց ձախակողմյան կառավարության ձևավորումը ամենից շատ վտանգում են այդ դաշինքում միավորված ուժերի միջև տարաձայնությունները։ Ով ասես մտել է այդ կոալիցիայի մեջ՝ ծայրահեղ աջերի հաղթարշավի դեմն առնելու նպատակով. սոցիալիստներ, կոմունիստներ, կանաչներ, և բոլորն ինչ-որ բան պահանջում են, այնինչ, այդ տարօրինակ միավորումը ո′չ բացարձակ մեծամասնություն ունի, ո′չ էլ վարչապետի միասնական թեկնածու։ Այսինքն, իբր պարտված աջերն այժմ իրավամբ կարող են կշտամբել ընտրողներին. «Բա որ ասում էինք՝ մեր օգտին քվեարկեք. հա′մ միասնական ենք, հա′մ պատրաստի վարչապետացու ունենք, հա′մ էլ երբեք թույլ չէինք տա, որ երկիրը նման փակուղում հայտնվեր»։
«Ֆայնենշլ թայմս» բրիտանական օրաթերթը փաստում է, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է տևել առնվազն մինչև հաջորդ ամառ, քանզի նախագահը մեկ տարուց ավելի շուտ իրավունք չունի լուծարելու խորհրդարանը։ Եվ ուրեմն կարելի է վստահորեն ենթադրել, որ այս օրերին Ելիսեյան պալատում ինտենսիվորեն քննարկում են «ի՞նչ անել» բարդագույն հարցը։ Վերլուծաբանները երեք տարբերակ են մատնանշում։ Քանզի Լը Պենի աջերի հետ համգործակցությունը բացառվում է, Մակրոնի կենտրոնամետները ստիպված պիտի փորձեն բանակցել ձախերի հետ և կառավարության կազմում ընդգրկել, ասենք, Կանաչներին։ Իսկ ի՞նչ կա որ, հարևան երկրում՝ Գերմանիայում, հենց Կանաչներին է ներկայացնում արտգործնախարար Աննալենա Բերբոքը, թեև ոմանք պնդում են, որ այդ կինն այժմ էնպիսի հայտարարություններ է անում, որ դրանք լսելով՝ Կանաչները ժամանակին Բերբոքին 10 կիլոմետր թույլ չէին տա մոտենալ իրենց կուսակցությանը։
Երկրորդ տարբերակը։ Մակրոնը փորձում է փոքրամասնության կառավարություն ձևավորել՝ նախապես երաշխիք ստանալով աջերից ու ձախերից, որ նրանք այդ կառավարությանը անվստահություն չեն հայտնի։ Բայց ախր աջերն ու ձախերը միանգամից կընդվզեն՝ էլ ինչի՞ ենք այսքան ձայն ապահովել, որ ոչինչ չփոխվի, ու Մակրոնը նորից իր ուզած կառավարությունը ձևավորի։ Ուրեմն մնում է երրորդ տարբերակը՝ կազմել արհեստավարժների կառավարություն, որը, այսպես ասենք, ապաքաղաքական կլինի և կընդունվի բոլորի կողմից։ Չգիտեմ, թե որքանով է սա իրատեսական։ Մենք էլ ենք ունեցել արհեստավարժների կառավարություն՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, բայց չեմ հիշում, որ մեծ հաջողությունների հասած լիներ։ Կամ միգուցե ուղղակի հիշողությունս է սկսել դավաճանել։
Ինչևէ, երկու տարի առաջ Էմանուել Մակրոնը աշխուժորեն մեկնաբանում էր ազգային հավաքականի հանդիպումները Կատարի աշխարհի առաջնությունում, հիմա առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում։ Շատ ավելի կարևոր գործեր կան։