00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացիները արեցին իրենց ընտրությունը. քվեարկեցին անորոշ ու անկանխատեսելի ապագայի օգտին

© AFP 2024 / DELPHINE MAYEURԸնտրությունները Ֆրանսիայում
Ընտրությունները Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Ընտրությունները Ֆրանսիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ամեն մարդ ունի երկու հայրենիք՝ մեկը իր սեփականն է, մյուսը Ֆրանսիան է». շատերն, իհարկե, կառարկեն, որ ֆրանսիացի գրող Անրի դե Բորնիեն չափազանցում է, բայց համաձայնեք՝ այդ երկիրը ոչ միայն հսկայական դեր է խաղացել Եվրոպայի պատմության ընթացքում, այլև ավանդաբար համակրել է հայերին։ Ավելին, բազմաթիվ զուգահեռներ կարելի է անցկացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև։
Օրինակ` Էմանուել Մակրոնի անսպասելի որոշումը արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խիստ զարմացրեց և նույնիսկ զայրացրեց իր կուսակիցներին։ Որոշ վերլուծաբանների կարծիքով` բոլորովին միանշանակ չէր նաև Նիկոլ Փաշինյանի կուսակիցների արձագանքը, երբ նա առաջարկեց արտահերթ ընտրություններ անցկացնել պատերազմական դառը պարտությունից հետո։
Բայց երկու ղեկավարներն ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ քաղաքական գործիչ են դարձել բոլորովին ոչ իրենց կուսակցությունների շնորհիվ, ընդհակառակը, իրենք են իրենց հետևից քաշել ու վեր բարձրացրել կուսակցություններին։ Պարզապես, հայաստանյան արտահերթ ընտրությունները, որքան էլ ոմանց զարմանալի թվա, հաջողություն բերեցին Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, ֆրանսիական այս ընտրություններն աղետի նման մի բան են Էմանուել Մակրոնի կուսակցության համար։
Հիմա բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում նաև Հայաստանում, առաջ են տանում հետևյալ տեսությունը. միայն քաղաքականությունից ոչինչ չհասկացող միամիտներն են համոզված, որ Ֆրանսիայի նախագահը կոպիտ սխալ գործեց, երբ լուծարեց Ազգային Ժողովը, իրականում այդ «խորամանկ աղվես» Մակրոնը հրաշալի գիտեր, որ թափով խորհրդարան են մտնելու Մարին լը Պենի ծայրահեղ աջերը, որոնք առաջիկա տարիներին վարկաբեկվելու են ժողովրդի աչքում, և նախագահի 2027 թվականի ընտրություններում այդ կինը ընտրվելու ոչ մի շանս այլևս չի ունենալու։ Եվ ուրեմն, կենտրոնամետների թեկնածուն հեշտությամբ կհաղթի։ Համաձայնե՛ք, շատ համոզիչ է հնչում։
Իրականում խոստովանեմ, որ ես էլ եմ քաղաքականությունից բան չհասկացողներից մեկը և լիովին կիսում եմ այն տեսակետը, որ Մակրոնը շատ կոպիտ սխալ է գործել, որի հետևանքներն առաջիկայում ահագնանալու են։ Ինչո՞ւ։ Նախ, բոլորովին միանշանակ չէ, որ պետք է վախենալ աջ պոպուլիստներից, ձախ պոպուլիստները ոչ պակաս վտանգավոր են։ Ու նաև հենց Հայաստանի փորձից գիտենք, որ պոպուլիստներն այնքան էլ արագ չեն վարկաբեկվում։ Այդ հիմա է, որ ըստ վերջին հարցումների, իշխող կուսակցության և նրա ղեկավարի վարկանիշը գահավիժել է մինչև 17 տոկոս։ Իսկ «թավշյա հեղափոխությունից» երեք տարի անց՝ 2021 թվականին, այդ քաղաքական ուժի օգտին քվեարկել էր ընտրողների կեսից ավելին՝ 54 տոկոսը, ինչը մինչև հիմա էլ իրավունք է տալիս իշխանավորներին հպարտությամբ կրկնելու՝ մեզ ժողովուրդն է ընտրել։
Ֆրանսիայում էլ առաջիկա երկու-երեք տարիներին ծայրահեղ աջերը կամ ձախերը կարող են շահել հանրության լայն շերտերի սիրտը՝ իրականացնելով իրենց պոպուլիստական խոստումները. իջեցնել հարկերը, կենսաթոշակային տարիքը բարձրացնելու փոխարեն, ընդհակառակը, նվազեցնել այն մինչեւ 60 տարի, ամեն հարցում առճակատվել Բրյուսելի հետ, ինչն անպայման դուր կգա հասարակ ֆրանսիացուն, որը դա կընկալի որպես ազգային շահերի պաշտպանություն, խիստ սահմանափակել ներգաղթյալների հոսքը, ինչը նույնպես դուր կգա տեղացիներին, որոնք վաղուց արդեն գանգատվում են, որ Փարիզի և այլ խոշոր քաղաքների որոշ արվարձաններ գրեթե լիովին անցել են Աֆրիկայից և Ասիայից ժամանածների վերահսկողության տակ։
Էնպես որ, կներե′ք, բոլորովին միանշանակ չէ, որ երեք տարի հետո աջերից ու ձախերից հոգնած Ֆրանսիան կքվեարկի կենտրոնամետ նախագահի օգտին։ Իսկ ներկա նախագահի համար իր պաշտոնավարման վերջին տարիները կարող են իսկական աղետի վերածվել։ Իրենց դիրքերը խորհրդարանում էապես ամրապնդած ծայրահեղականները՝ աջ լինեն, թե ձախ, բոլոր դեպքերում հսկայական պրոբլեմներ են ստեղծելու Էմանուել Մակրոնի համար, իսկ հասարակության պառակտումն էլ ավելի է խորանալու։
Խորհուրդներ տալ չեմ սիրում, միայն հույս ունեմ, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն ուշիուշով հետևում են Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ախր, սովորելու այնքա՜ն բան կա։ Ու կրկին կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Մեզ մոտ իշխանությունները մինչև հիմա շարունակում են հաջողությամբ իրականացնել այն օպերացիան, որը կարելի է անվանել «սարսափելի նախկինները», Ֆրանսիայում տարիներ շարունակ «բոբո»-ի դերն էին կատարում Լը Պենի աջ ծայրահեղականները։ Մեզ մոտ «նախկինները» հեշտությամբ կուլ տվեցին իշխանությունների խայծը և սկսեցին արդարանալ՝ փորձելով գարնանային վարդի գույնով ներկայացնել անցյալը, ինչը բավական դժվար է՝ մենք հո լուսնի՞ց չենք ընկել։ Ի՞նչ արեցին Ֆրանսիայի աջերը։
Առանց վարանելու հրաժարվեցին անցյալից՝ այո′, ասում էինք Ֆրեքզիտ, այսինքն, պետք է բրիտանացիների օրինակով դուրս գալ Եվրամիությունից, հիմա այլևս չենք ասում։ Այո′, ասում էինք արտաքսենք ներգաղթյալներին, հիմա արդեն չենք ասում։ Եվ վերջապես՝ աջերը կարողացան գտնել հայտնի դերասանների ու մարզիկների նման համակրելի ու երիտասարդ մի լիդերի, որին, ինչպես ասում են, «սիրում են աղջիկները»։ Բառիս բուն իմաստով, որոշ ջահելներ քաղաքից քաղաք էին ճամփորդում՝ միայն թե տեսնեն, թե ինչպես է հերթական նախընտրական հավաքում ելույթ ունենում իրենց կուռքը՝ 28-ամյա Ժորդան Բարդելան։
Իսկ հայաստանցի իշխանավորների համար շատ լավ հնարավորություն է ստեղծվում առաջիկա տարիներին հետևելու, թե ինչպես է Ֆրանսիայում աշխատելու այսպես կոչված «քոհաբիտասիոնը», այսինքն` այն քաղաքական ուժերի խաղաղ գոյակցությունը, որոնցից որևէ մեկը դոմինանտ չէ։ Իմ կարծիքով, 2026 թվականի ընտրություններից հետո մեզ մոտ հենց այդպես է լինելու։ Հո դեմ չե՞ք։
Լրահոս
0