00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Le Figaro». «Ֆրանսիան գլորվում է գրողի ծոցը», ծայրահեղականները կանխազգում են հաղթանակը

© AP Photo / Daniel ColeԺորդան Բարդելա
Ժորդան Բարդելա - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Բաժանորդագրվել
Մակրոնը կարծես թե հույս ունի, որ իր երկրում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում երեք տարի առաջ։
Եթե մի տասն օր եղել եք Փարիզում և արդեն համոզված եք, որ լավ գիտեք Ֆրանսիան, լսե′ք, թե ինչ է ասել գերմանացի գրողներից մեկը. «Փարիզում մի շաբաթ մնալուց հետո կարծում էի, որ արդեն ամեն ինչ գիտեմ Ֆրանսիայի մասին, երեք տարի այնտեղ ապրելուց հետո գիտակցեցի, որ ընդհանրապես գլուխ չեմ հանում այդ երկրից»։
Երբ Էմանուել Մակրոնը եվրոպական ընտրություններից անմիջապես հետո լուծարեց Ազգային ժողովը և խորհրդարանի արտահերթ ընտրություններ նշանակեց, շատերը ցնցված էին՝ լավ, ինչո՞ւ։ Հետո՞ ինչ, որ Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լե Պենի ծայրահեղ աջերը իշխող կուսակցությունից երկու անգամ ավելի շատ ձայն են ստացել։ Ֆրանսիայի պառլամենտն ընտրվել է նախանցած տարի և հանգիստ կարող էր աշխատել մինչև 2027 թվականը։ Իսկ հիմա, ինչպես գրել է «Le Figaro» օրաթերթը՝ վկայակոչելով քաղաքագետներից մեկին, «Ֆրանսիան գրողի ծոցն է գլորվում»։
Ինչպես ազատվել Ջո Բայդենից. դեմոկրատները մտածում են, որ իրենց տարեց թեկնածուն կպարտվի
Գիտեմ, որ շատ անսովոր կարող է հնչել իմ պնդումը, բայց ախր Մակրոնը, կարծես թե, հույս ունի, որ իր երկրում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում երեք տարի առաջ՝ խորհրդարանի 2021 թվականի արտահերթ ընտրություններում. այսինքն, իշխանությունները կհաղթեն պարտությունից հետո։ Տարբերությունն ընդամենը այն է, որ մերը պարտություն էր ռազմի դաշտում, իրենցը՝ ընտրական տեղամասերում։
Մեր ընդդիմությունը մինչև հիմա շարունակում է մնալ տևական շոկի մեջ՝ «չի կարող պատահել, ոչ մի երկրում ընտրողները չեն քվեարկում այն իշխանությունների օգտին, որոնց օրոք ջախջախիչ պարտություն և խայտառակ կապիտուլյացիա է գրանցվել»։ Համաձայնե′ք, սա այնքան տարողունակ թեմա է, որ եթե սկսենք խոսել այս մասին, դժվար թե ավարտենք մինչև կիրակի օրը, երբ Ֆրանսիայում տեղի է ունենալու արտահերթ ընտրությունների առաջին փուլը։ Կարելի է միայն ենթադրություն անել, որ Մակրոնը հույս ունի հասնել նույն արդյունքին, որը կարողացավ ապահովել Հայաստանի վարչապետը՝ նույնիսկ պարտությունից հետո մեծամասնություն շահելով խորհրդարանում։ Բայց Ֆրանսիայում կա մի շատ լուրջ խոչընդոտ, որը Հայաստանում չկար։
Տեսե′ք։ Ինչո′ւ են մեր ընդդմիության հաջողությունները, մեղմ ասած, բավական համեստ։ Կարող եք հազար ու մի պատճառ վկայակոչել, բայց մի հարցում գրեթե բոլոր մեկնաբանները միակարծիք են՝ մենք չունենք վառ, համակրելի, խարիզմատիկ, բնակչության լայն շրջանակների վստահությունը վայելող ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Երևի նաև դա էր պատճառը, որ քաղաքական լիդերի դերը ստիպված եղավ ստանձնել հոգևորականը։
Ֆրանսիայում ընդդիմությունը նման քաղաքական առաջնորդ հիմա արդեն ունի՝ դա հայր և դուստր Լե Պենների ազգայնական կուսակցության ներկա ղեկավար Ժորդան Բարդելան է։ Քաղաքագետները չեն բացառում, որ հենց հաջորդ ամիս՝ խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլից հետո, այդ 28-ամյա երիտասարդը վարչապետ կդառնա և կիրականացնի իր, այսպես ասենք՝ «երազանք մինիմումը», քանզի նրա մերձավորներից մեկը՝ Պասկալ Յումոն, BBC-ին ասել է. «Ժորդանը 17 տարեկան հասակից մի նվիրական նպատակ է ունեցել՝ դառնալ Ֆրանսիայի վարչապետ, հետո էլ նախագահ»։
Ճիշտ է, առայժմ նախագահի ապագա ընտրություններին է նախապատրաստվում այն կինը, որն այսպես ասած, կերտել է Բարդելային։ Երևի հիշում եք, որ նախորդ ընտրություններում Մարին Լե Պենի դեմ էին միավորվել Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը՝ միայն թե թույլ չտան, որ երկրի ղեկին հայտնվի ծայրահեղական գործիչը։ Այս կինն էլ դասեր է քաղել կատարվածից և մշակել իշխանության գալու այլ ուղի։ Նախ, լայն զանգվածների սիրտը շահելու համար հրաժարվել է ծայրահեղական գաղափարներից՝ լիովին փակել Ֆրանսիայի դարպասները ներգաղթյալների առջև, դուրս գալ Եվրամիությունից և այլն։ Բայց ամենակարևորը. հիշո՞ւմ եք հին հունական առասպելը Պիգմալիոնի մասին, որը փղոսկրից կերտեց Գալատեայի արձանը։ Ճիշտ նույն ձևով Լե Պենը «ստեղծեց» Ժորդան Բարդելային, որին բառիս բուն իմաստով սիրահարված են շատերը։ Այո′-այո′, TikTok սոցիալական ցանցում, որտեղ Բարդելան ունի ավելի քան մեկուկես միլիոն հետևորդ, երիտասարդ ֆրանսուհիները անկեղծորեն խոստովանում են՝ «Ես գժվում եմ քեզ համար և մասնակցում եմ քո բոլոր նախընտրական հանդիպումներին՝ միայն թե մեկ անգամ էլ տեսնեմ քեզ»։
И.о. премьер-министра Никол Пашинян выступает с речью на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2024
Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել 2021-ի պատրանքներից
Իհարկե, կան նաև վերլուծաբաններ, որոնք ասում են. «Այդ տղան պարզապես փուչիկ է, միայն կրկնում է Լե Պենի ասածները, սեփական կարծիք չունի ու բան էլ չի հասկանում ո′չ տնտեսությունից, ո′չ էլ քաղաքականությունից»։ Չգիտեմ՝ որքանով են արդարացի այս գնահատականները, բայց, համաձայնե′ք, ախր, նույն բաները կարելի է ասել Հայաստանւմ իշխող թիմի շատ-շատ անդամների մասին։ Բայց նրանք մեզ ղեկավարում են։
Եվ ուրեմն դժվար թե կիրակի օրը Ֆրանսիայում կայանալիք ընտրությունները աղետ դառնան։ Մանավանդ, եթե հիշենք Հայնրիխ Հայնեի հայտնի խոսքը. «Ֆրանսիացի ժողովուրդը շատ նման է կատվին, որը նույնիսկ ամենավտանգավոր բարձրությունից ընկնելով, երբեք վիզը չի կոտրում, այլ ամեն անգամ անմիջապես ոտքի է կանգնում»։
Լրահոս
0