00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է Քևին Սփեյսիի հանդիպումը. որտեղ կկայանա այն

© SputnikՔևին Սփեյսին Երևանում
Քևին Սփեյսին Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2024
Քևին Սփեյսին Երևանում
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 9–ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա հանդիպում Քևին Սփեյսիի հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի Ամերիկյան համալսարանը հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո չեղարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիի հետ ստեղծագործական հանդիպումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փառատոնի գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հուլիսի 3-ին Ավետիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ հուլիսի 9-ին, ժամը 15.00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Սփեյսիի հետ հանդիպումը։
«Հայաստանի Ամերիկյան համալսարան կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները նրան` Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,–գրել է Ավետիսյանը։
Նա տեղեկացրել է, որ Սփեյսիի հետ հանդիպումը կկայանա նույն օրը` հուլիսի 9–ին, ժամը 15.00-ին Կինոյի տանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու։ Նրա գալը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատություններ էին հնչեցրել և հայտարարել, որ կինոփառատոնը Սփեյսին հրավիրելով քաջալերում է բռնարարներին մի երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է։
Ասուլիսի ժամանակ կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասել էր, որ աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար։
Լրահոս
0