00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Քևին Սփեյսին հրավիրվել ՀՀ. «Ոսկե ծիրանի» տնօրենը պատասխանում է մեղադրանքներին

© Sputnik / Andranik GhazaryanԿարեն Ավետիսյան
Կարեն Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
Կարեն Ավետիսյան
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» կիոփառատոնի տնօրենը վստահեցնում է` իրենք շատ հարգանքով են վերաբերվում բոլոր այն կազմակերպություններին, որոնք պայքարում ու բարձրաձայնում են բռնության դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել բացառապես իր մասնագիտական որակների համար։ «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քևին Սփեյսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու։ Նրա գալը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, քանի որ դերասանին մեղադրում են տարբեր կանանց դեմ սեռական ոտնձգությունների մեջ։ Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատություններ էին հնչեցրել և հայտարարել, որ կինոփառատոնը Սփեյսին հրավիրելով քաջալերում է բռնարարներին մի երկրում, որտեղ այդ խնդիրը բավականին ցավոտ է։
«Ես չեմ պատկերացնում երկիր, որտեղ բռնության դեպքերը պակաս ցավոտ են։ Բռնությունը հավասարապես դատապարտելի է ամբողջ աշխարհում։ Լավ չեմ պատկերացնում դա քաջալերելու մեղադրանքը, քանի որ բուն նյութը, որով Սփեյսին ներկայանալու է, բացառապես կապված է իր մասնագիտական որակների և հմտությունների հետ։ Այսինքն` տուրք է տրվում ոչ թե Սփեյսիի մարդ տեսակին, այլև մասնագիտական գործունեությանը։ Մենք մարդկային որակների դաշտ չենք մտնում, քանի որ չունենք դրա իրավունքը և համապատասխան գիտելիք, ինչպես և չունեն քննադատողները։ Եթե մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ կան դատական ատյաններ, որոնք հանձնառություն ունեն հարցին լուծում տալու, անկախ մեր և ձեր վերաբերմունքից, անձնական վերլուծություններից, պետք է դրանց հետևել»,–ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով` իրենք ուշիուշով սպասել են, որ ԱՄՆ–ի և Միացյալ Թագավորության գերագույն դատական ատյանները կայացնեն իրենց որոշումը, որը չի եղել երկակի, այլ հստակ դատավճիռ` արդարացման հիմքով։ Ավետիսյանն ընդգծեց, որ ոչ թե ծանր հանցագործությունների, այլ էթիկական որոշ հարցերում եղել է Սփեյսիի անձնական զղջումը։
Փառատոնի տնօրենը շեշտեց, որ իրենք շատ հարգանքով ենք վերաբերվում բոլոր այն կազմակերպություններին, որոնք պայքարում ու բարձրաձայնում են բռնության դեպքերը։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե «Ոսկե ծիրանը» Սփեյսիին հրավիրել է, որ սև PR–ով զբաղվի, Կարեն Ավետիսյանը նշեց, որ հնարավոր է` համաձայներ դրա հետ, եթե այս տարի լիներ կինոփառատոնի անցկացման առաջին տարին, բայց քանի որ կա ահռելի կատարված աշխատանք, այդ մեղադրանքներն ուղղակի անհիմն են։
Հավելենք, որ Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին` 16:00–ին, Ամերիկյան համալսարանում։ Մուտքն ազատ է։
Լրահոս
0