https://arm.sputniknews.ru/20240625/qevin-spejsin-galis-e-hajastan-na-voske-tsiran-kinvoparatvoni-patvavvor-hjurn-e-linelu-77613804.html
Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու
Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու
Sputnik Արմենիա
Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին։ 25.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-25T20:26+0400
2024-06-25T20:26+0400
2024-06-25T20:28+0400
հայաստան
դերասան
«ոսկե ծիրան» կինոփառատոն
քևին սփեյսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35807728_0:174:2878:1793_1920x0_80_0_0_70362e438cd16f5f23ee9725a9f5d6ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստան կայցելի աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին. նա «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ Սի Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիկոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35807728_147:0:2878:2048_1920x0_80_0_0_6d271ad5fe2b5f94ce8eed73fe77de39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դերասան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, քևին սփեյսի
հայաստան, դերասան, «ոսկե ծիրան» կինոփառատոն, քևին սփեյսի
Քևին Սփեյսին գալիս է Հայաստան. նա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու
20:26 25.06.2024 (Թարմացված է: 20:28 25.06.2024) Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստան կայցելի աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին. նա «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:
«Նա կերպարներ է կյանքի կոչել 1990–2010–ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են «Քեյ–Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն»,– ասված է հաղորդագրության մեջ:
Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դևիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ Սի Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիկոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ Փաքուլայի և այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրանն» այս տարի առանձնահատուկ
անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: