https://arm.sputniknews.ru/20240705/iranum-ajsor-nakhagahakan-yntrutjunneri-2-rd-puln-e-erevanum-hh-despann-el-e-qvearkel-77999113.html
Իրանում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է. Երևանում ՀՀ դեսպանն էլ է քվեարկել
Իրանում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է. Երևանում ՀՀ դեսպանն էլ է քվեարկել
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից ԻԻՀ քաղաքացիները ժամանում են Երևանում Իրանի դեսպանատուն, որտեղ ընտրատեղամաս է բացվել, ու կատարում իրենց ընտրությունը։ 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T10:52+0400
2024-07-05T10:52+0400
2024-07-05T10:54+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
նախագահ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/77998072_0:0:1280:720_1920x0_80_0_0_7afab06644cd0239987d8f1e3ba58f92.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր ընթանում է նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։Վաղ առավոտից Երևանում Իրանի դեսպանատանը նույնպես ընտրատեղամաս է բացվել, որպեսզի ԻԻՀ քաղաքացիներն այստեղ էլ կարողանան քվեարկությանը մասնակցել։Ընտրողները սկզբում քվեաթերթիկի վրա դնում են իրենց մատնահետքը, հետո քվեախցիկում գրում նախընտրած թեկնածուի անունն ու գցում թերթիկը քվեատուփի մեջ։ Քվեարկությանն ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր մասնակցում է նաև ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա արդեն քվեարկել է։Նշենք, որ ՀՀ տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների 3 տեղամաս է գործում` Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։Նշենք, որ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեցին հունիսի 28–ին։ Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց անցողիկ շեմը, և նշանակվեց ընտրությունների 2–րդ փուլ։Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները, հետևելով Սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին:Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է անցնեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին հանձնվելուց հետո 50 օրվա ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В посольстве ИРИ в Ереване проходит голосование второго тура президентских выборов Ирана
Sputnik Արմենիա
В посольстве ИРИ в Ереване проходит голосование второго тура президентских выборов Ирана
2024-07-05T10:52+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/77998072_191:0:1151:720_1920x0_80_0_0_0982dde9085e450de9569178b7f888f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, նախագահ, ընտրություններ, видео
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, նախագահ, ընտրություններ, видео
Իրանում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է. Երևանում ՀՀ դեսպանն էլ է քվեարկել
10:52 05.07.2024 (Թարմացված է: 10:54 05.07.2024) Վաղ առավոտից ԻԻՀ քաղաքացիները ժամանում են Երևանում Իրանի դեսպանատուն, որտեղ ընտրատեղամաս է բացվել, ու կատարում իրենց ընտրությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր ընթանում է նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը։
Վաղ առավոտից Երևանում Իրանի դեսպանատանը նույնպես ընտրատեղամաս է բացվել, որպեսզի ԻԻՀ քաղաքացիներն այստեղ էլ կարողանան քվեարկությանը մասնակցել։
Ընտրողները սկզբում քվեաթերթիկի վրա դնում են իրենց մատնահետքը, հետո քվեախցիկում գրում նախընտրած թեկնածուի անունն ու գցում թերթիկը քվեատուփի մեջ։
Քվեարկությանն ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ այսօր մասնակցում է նաև ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա արդեն քվեարկել է։
Նշենք, որ ՀՀ տարածքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների 3 տեղամաս է գործում` Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։
Նշենք, որ Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ
անցկացվեցին հունիսի 28–ին։ Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց անցողիկ շեմը, և նշանակվեց ընտրությունների 2–րդ փուլ։
Իրանում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել էին ուղղաթիռի կործանման հետևանքով նախկին նախագահ
Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո հանրապետության իշխանությունները,
հետևելով Սահմանադրությանը, հայտարարեցին նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին:
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ դրանք պետք է անցնեն նախագահի մահվան կամ անգործունակության մասին հայտարարությունից և նրա պարտականությունները առաջին փոխնախագահին հանձնվելուց հետո 50 օրվա ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել է փոխնախագահ
Մոհամմադ Մոհբերը։