00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նախագահի մահը. ինչ է ասում Սահմանադրությունը, և ով կզբաղեցնի Ռայիսիի տեղը

© Photo : IRNAԷբրահիմ Ռայիսիի մահը
Էբրահիմ Ռայիսիի մահը - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Բաժանորդագրվել
Իրանում նախագահի ողբերգական մահից երկու ամիս հետո նոր նախագահական ընտրություններ են սպասվում:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ավիավթարից Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո գործադիր իշխանության ղեկավարի լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահ Մոհամմադ Մահբերին՝ երկրի Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն:
Ըստ հիմնական օրենքի՝ Մահբերը երկու ամսվա ընթացքում կատարելու է նախագահի գործառույթները, որից հետո հատուկ խորհուրդը, որի կազմում են Մեջլիսի խոսնակը, դատական իշխանության ղեկավարը և առաջին փոխնախագահը, պետք է նախագահական ընտրություններ կազմակերպեն:
Ինչպես հայտնի է, Իրանի իշխանական հիերարխիայում նախագահը ոչ թե պետության գլուխն է, այլ գործադիր իշխանության ղեկավարը, գրեթե վարչապետի նման, բայց պաշտոնի քաղաքական բնույթի վրա մեծ շեշտադրմամբ: Նախագահը պատասխանատու է Սահմանադրության կատարման համար և ղեկավարում է գործադիր իշխանությունը բոլոր ոլորտներում, բացառությամբ այն ոլորտների, որոնք վերապահված են երկրի ղեկավարի՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի անմիջական իրավասությանը:
Իրանի նախագահին ընտրում են համաժողովրդական քվեարկությամբ և չորս տարի ժամկետով: Նա կարող է ընտրվել միայն երկու անընդմեջ ժամկետով։ Նախագահը պետք է ընտրվի կրոնական-քաղաքական գործիչներից, որոնք բավարարում են հետևյալ պահանջները` իրանական ծագում, Իրանի քաղաքացիություն, վարչարարություն և կազմակերպչական ունակություններ, արժանապատիվ կենսագրություն և բարեպաշտություն, կրոնականություն, հավատ Իսլամական Հանրապետության հիմքերին և երկրի պաշտոնական կրոնին պատկանելիություն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը ժամանել են արտակարգ պատահարի վայր և որոնումներն իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել է մթության և տեղատարափի պատճառով: Ռելիեֆի պատճառով փրկարարները ստիպված են եղել ոտքով հասնել դեպքի վայր:
Վաղ առավոտյան հայտնի է դարձել ուղղաթիռի այրված բեկորների գտնվելու մասին, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդկանց մահվան մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը, ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է նաև փոխնախագահ Մոհսեն Մանսուրին:
Նախագահ Ռայիսիի հետ օդանավում են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզի իմամ Մոհամմադ ալի ալ Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին: Եվս 4 մարդու, այդ թվում՝ անձնակազմի անդամների անուններ չեն հրապարակվել։
Լրահոս
0