https://arm.sputniknews.ru/20240704/sevana-ltshum-lvoghapnja-sezvonin-2023in-6-mard-e-kheghdvel-isk-ajs-tari-arden-1-depq-ka-77971362.html
2023–ին Սևանա լճում լողափնյա սեզոնին 6 մարդ է խեղդվել, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա
2023–ին Սևանա լճում լողափնյա սեզոնին 6 մարդ է խեղդվել, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա
Sputnik Արմենիա
ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը վստահեցնում է` ջրահեղձության դեպքերը հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով... 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T14:12+0400
2024-07-04T14:12+0400
2024-07-04T14:29+0400
հայաստան
սևան
լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563122_0:0:1599:899_1920x0_80_0_0_27223df153153bddf9d8477049e17bfc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում լողափնյա հանգստի սեզոնի բացվելուց ի վեր 2023 թվականին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք է գրանցվել։ Այս տվյալներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը։Նա նշեց, որ ջրափրկարարները հանրային լողափերում իրենց գործառույթներն են իրականացնում 24-ժամյա ռեժիմով։Նրա խոսքով` ջրահեղձության դեպքերը հիմնականում տեղի են ունենում, երբ մարդիկ ոչ սթափ վիճակում են լինում, գերագնահատում են իրենց ուժերը, լողամիջոցների վրայից ցատկում են լիճը և ջերմաստիճանի տարբերության արդյունքում ջղաձգվում են ու ջրահեղձ լինում։ Դեպքեր են լինում նաև, որ քաղաքացիներն անցնում են տեղադրված լողանշանները ու չեն կարողանում վերադառնալ։ Լողափնյա հանգստի սեզոնից դուրս հիմնականում ջրահեղձ են լինում ձկնորսները, քանի որ դեպքեր են լինում, երբ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ են դուրս գալիս լիճ։Ճզմացչյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ջրահեղձության դեպք է եղել նաև ՃՏՊ–ի հետևանքով. մեքենան ընկել է Հրազդան գետը, ու ներսում գտնվող 3 քաղաքացիները խեղդվել են։Մարզային լողավազաններին 9.5 մլն դրամ կհատկացվի, որպեսզի 200 երեխա կարողանան 4 ամիս մարզվել
սևան
լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45563122_131:0:1330:899_1920x0_80_0_0_69e8dec9f6885d2ef271a4b6ba0eb24a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սևան, լիճ
2023–ին Սևանա լճում լողափնյա սեզոնին 6 մարդ է խեղդվել, իսկ այս տարի արդեն 1 դեպք կա
14:12 04.07.2024 (Թարմացված է: 14:29 04.07.2024) ՆԳՆ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը վստահեցնում է` ջրահեղձության դեպքերը հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդիկ ոչ սթափ վիճակում են մտնում լիճ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում լողափնյա հանգստի սեզոնի բացվելուց ի վեր 2023 թվականին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք է գրանցվել։ Այս տվյալներն ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը։
Նա նշեց, որ ջրափրկարարները
հանրային լողափերում իրենց գործառույթներն են իրականացնում 24-ժամյա ռեժիմով։
«Ջրափրկարարները լողամիջոցներով պարբերաբար շրջայցեր են իրականացնում, բարձրախոսներով իրազեկում է արվում, որպեսզի բոլոր հանգստացողները պահպանեն անվտանգության կանոնները։ 2023 թվականին լողափնյա հանգստի սեզոնի ընթացքում ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, մեկ ձկնորս էլ` մինչ լողասեզոնը։ Այս տարի ջրահեղձության 1 դեպք է գրանցվել հունիսի 1-ին»,– ասաց Ճզմաչյանը։
Նրա խոսքով` ջրահեղձության դեպքերը հիմնականում տեղի են ունենում, երբ մարդիկ ոչ սթափ վիճակում են լինում, գերագնահատում են իրենց ուժերը, լողամիջոցների վրայից ցատկում են լիճը և ջերմաստիճանի տարբերության արդյունքում ջղաձգվում են ու ջրահեղձ լինում։ Դեպքեր են լինում նաև, որ քաղաքացիներն անցնում են տեղադրված լողանշանները ու չեն կարողանում վերադառնալ։ Լողափնյա հանգստի սեզոնից դուրս հիմնականում ջրահեղձ են լինում ձկնորսները, քանի որ դեպքեր են լինում, երբ անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ են դուրս գալիս լիճ։
Ճզմացչյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ջրահեղձության դեպք է եղել նաև ՃՏՊ–ի հետևանքով.
մեքենան ընկել է Հրազդան գետը, ու ներսում գտնվող 3 քաղաքացիները խեղդվել են։