00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարզային լողավազաններին 9.5 մլն դրամ կհատկացվի, որպեսզի 200 երեխա կարողանան 4 ամիս մարզվել

© Photo : Erik PartizpanyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2024
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ, ծրագիրը կվերաբերի մոտ 200 երեխայի, որոնք կկարողանան լողի դասեր անցնել շաբաթական երեք անգամ՝ մեկական ժամով։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ մարզերի 9 լողավազանի 9.5 մլն դրամ կհատկացվի, որպեսզի երեխաները 4 ամիս անվճար մարզվեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Սա փորձնական ծրագիր է, որի արդյունքում մարզային յուրաքանչյուր լողավազանում 22 դպրոցահասակ երեխա 4 ամիս անվճար կլողա։ Յուրաքանչյուր երեխայի համար ՀՀ կառավարությունը կտրամադրի ամսական 12 հազար դրամ։
Ծրագիրը կմեկնարկի այն քաղաքներում, որտեղ կան սպորտային լողավազաններ` Կապան, Էջմիածին, Մեծամոր, Հրազդան, Ապարան, Վանաձոր, Իջևան:
«Յուրաքանչյուր լողավազանում կլինի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ` 1–ին խմբում կընդգրկվեն 8–12 տարեկան երեխաները, 2–րդ խմբում՝ 13–17 տարեկանները: 1–ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12–ն է, 2–րդ խմբում՝ 10–ը»,– տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մարզերի 80 տոկոսում ոչ մի լողավազան չկա. Փաշինյանը հանձնարարական է տվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մասնավոր լողավազաններին կհրահանգվի ձևավորել խմբակներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով, իսկ կառավարությունը կվճարի ամսավճարը։
«Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ։ Մենք հիմա շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին, որովհետև պետք է գործիքներ ունենանք, որ երեխաներն իրոք գնան լողավազան, լող պարապեն, ոչ թե հազարավոր երեխաների ցուցակներ ունենանք, որ իրենք էլ չիմանան, որ լողի չեմպիոն են, և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններին»,– հայտարարեց Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ, ծրագիրը կվերաբերի մոտ 200 երեխաների, որոնք կկարողանան լողի դասեր անցնել շաբաթական երեք անգամ՝ մեկական ժամով։
«Լողավազանների խնդիր ունենք». Դումանյանը` մարզերից հնչող դժգոհությունների մասին
Լրահոս
0