00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային ազգայնականություն. հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ կրքերի վտանգավոր բորբոքում

© AFP 2024 / RONNY HARTMANN«Գորշ գայլերի» նշանը
«Գորշ գայլերի» նշանը - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2024
Բաժանորդագրվել
Եվրոպական առաջնության վերջին խաղը, որը տեսանք հեռուստատեսությամբ, առանձնացավ նաև ազգայնական դրսևորումներով. թուրք պաշտպաններից մեկն Ավստրիայի դարպասին խփած գոլից հետո ի ցույց բոլորի կրկնօրինակեց «Գորշ գայլերի» ժեստը, իսկ ավստրիացի մի խումբ երկրպագուներ ռասիստական կարգախոսներ էին վանկարգում՝ երգելով «Գերմանիան՝ գերմանացիների համար, օտարնե′ր, հեռացե′ք»։ Այս ամենը առիթ տվեց քաղաքագետներին և մեկնաբաններին անդրադառնալու վիճահարույց թեմային՝ ֆուտբոլային ազգայնականությանը։ Գնահատականները միանշանակ չեն։
Ոմանք պնդում են, թե, այսպես ասած մարզական ազգայնականությունը, որքան էլ պարադոքսալ թվա, օգնում է հաղթահարել քաղաքական ազգայնականությունը։
Օրինակ, Իսպանիայի հավաքականի հաջողությունը համապետական հաղթանակ է դառնում թե′ կատալոնցիների, թե′ բասկերի համար, որոնք սովորաբար անջատողական հակումներ ունեն։ Եվ ինչո՞ւ հեռու գնանք. բոլորս էլ ժամանակին ուրախանում էինք «Սովետի» մարզական հաղթանակներով՝ անկախ նրանից, թե ով ինչպես էր վերաբերվում Լեոնիդ Իլյիչին և Կոմունիստական կուսակցությանը։ Կարևորը, որ Խորիկն էր գոլ խփում Գերմանիային կամ Բելգիային։
Սկանդալ Եվրո-2024-ի ընթացքում. ՈւԵՖԱ-ն հետաքննում է թուրք ֆուտբոլիստի հետ կապված միջադեպը
Եվ ընդհանրապես, մարզական խոշոր իրադարձությունների ժամանակ մարդը, անհատը սովորաբար ավելի սուր ու հստակ է գիտակցում, որ ինքը ինչ-որ մի ամբողջության մասնիկն է։ Այդ մասին շատ լավ է ասել ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը. «Մյուս բոլոր հավասար պայմանների դեպքում դուք երկրպագում եք ձեր սեռի, ձեր մշակույթի, ձեր ապրելու վայրի օգտին։ Նա, ում դուք երկրպագում եք, ներկայացնում է ձեզ, և երբ նա հաղթում է, դուք էլ եք հաղթում։ Եթե նայենք այդ տեսանկյունից, կհասկանանք մարզական ֆանատների կրքերը՝ խաղը զվարճանք չէ, այն շոշափում է յուրաքանչյուր մարդու «ես»-ը, ինքնությունը»։
Համաձայնե′ք` Այզեկ Ազիմովը միանգամայն արդարացի է. դուք կարող եք անընդհատ քննադատել մեր ազգային հավաքականին, բայց միշտ զգում եք, որ նրա պարտությունը ձեր պարտությունն է, նրա հաղթանակը ձեր հաղթանակն է։
Մեկ այլ օրինակ բերեմ։ Բրիտանացի հայտնի հեղինակ Արթուր Քյոսթլերը, որը ծագումով հրեա էր, ծնվել էր Հունգարիայում, գրել տարբեր լեզուներով և երկու անգամ ներկայացվել Նոբելյան մրցանակի, մի առիթով ասել է. «Գոյություն ունի ազգայնականություն և գոյություն ունի ֆուտբոլային ազգայնականություն։ Ընդ որում, ֆուտբոլային ազգայնականի զգացմունքները շատ ավելի սուր են։ Ես Մեծ Բրիտանիայի հպարտ քաղաքացի եմ, բայց միաժամանակ՝ հունգարական ֆուտբոլային ազգայնական»։
Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է որակել ՈւԵՖԱ-ի արձագանքը ֆուտբոլիստի սկանդալային ժեստին
Ի դեպ, Միացյալ Նահանգներում մարզական ազգայնականությունը դրսևորվում է զուտ տեղական մակարդակով. իմ հարազատ նահանգի թիմը, իմ քաղաքի թիմը, իմ համալսարանի թիմը և այլն։ Եվրոպայում ուրիշ է։ Ազգայնականությունը, որն այս մայրցամաքում երկու անգամ աղետաբեր պատերազմների պատճառ է դարձել, վերջին տասնամյակների ընթացքում ամենևին չէր խրախուսվում, քանզի եվրոպացիները մինչև հիմա էլ վախենում են, որ այն ագրեսիվ ազգայնամոլության կվերածվի։ Եվ մարդիկ իրենց ազգայնական զգացմունքները հնարավորություն ունեին պարպելու միայն մարզական հանդիպումների ժամանակ։
Բայց այդ ազգայնական զգացմունքներն էլ զարմանալի կերպով զուգակցվում են ազգային հանդուրժողականության հետ։ Հիշում եմ, օրինակ, որ երբ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականը նվաճեց աշխարհի գավաթը, ֆրանսիացիները բոլորովին չէին նեղվում, երբ ոմանք նրանց ասում էին. «Ախր, ձեր թիմում գրեթե ֆրանսիացի չկա, լավագույն խաղացողը՝ Զինեդին Զիդանը, ծագումով ալժիրցի է, մնացածն էլ են Աֆրիկայի տարբեր երկրներից»։
Չգիտեմ, արդյոք հանդուրժողականության այդ դրական մթնոլորտը կպահպանվի՞ նաև այս կիրակի ավարտվող խորհրդարանական ընտրություններից հետո։
Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում գերմանացի ֆուտբոլիստներին կարգելվի հանդիպել կանանց հետ
Որոշ մեկնաբաններ ամենևին լավատես չեն այս հարցում և հիմնավորում են՝ համաեվրոպական և ֆրանսիական ընտրությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ եվրոպական շատ երկրներում ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ծայրահեղ ազգայնականները։ Իսկ պրոֆեսոր Ջոն Հոբերմանը փաստում է. «Տարբեր երկրների քաղաքական վերնախավերի համար մարզական ազգայնականությունը շատ շահեկան է, քանզի դրանով նրանք լեգիտիմացնում են իրենց քաղաքական ազգայնականությունը»։
Բայց վերջում թույլ տվեք մի երկու խոսք ասել մեր հարևանների՝ վրացիների մասին։ Այս շաբաթ Թբիլիսիի օդակայանում ազգային թիմի անդամներին հերոսների նման դիմավորեցին, չնայած հավաքականը դուրս մնաց Եվրոպայի գավաթի համար հետագա պայքարից։ Երկրպագուների ոգևորությունը միանգամայն հասկանալի է, քանզի, ինչպես նկատել է մեկնաբաններից մեկը, նախորդ առաջնություններից առաջ վրացիները միշտ միմյանց հարցնում էին. «Դու ո՞ւմ ես երկրպագելու՝ իսպանացիների՞ն, իտալացիների՞ն, թե՞ անգլիացիներին»։ Այս անգամ այլևս չէին հարցնում։ Ու մարդ մտածում է՝ լավ, կգա՞ վերջապես այն ժամանակը, երբ մենք էլ ողջ ազգով միանշանակ կպատասխանենք. «Էդ ինչ հարց էր, իհարկե Հայաստանին»։
Լրահոս
0