https://arm.sputniknews.ru/20240703/sanitarahigienik-nvormery-khakhtvel-en-hacabulkegheni-artadramasi-gvortsuneutjun-e-kasecvel-77915389.html
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են. հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են. հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Sputnik Արմենիա
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ 03.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-03T11:31+0400
2024-07-03T11:31+0400
2024-07-03T11:34+0400
հաց
արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77915556_0:555:1440:1365_1920x0_80_0_0_6173546b5b0d4cc1e4ae8c2e809fd99d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում «Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում կասեցվել է արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը։Մասնավորապես, արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև լվացարաններ չեն եղել, հատակը, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատուհաններին ամրացված չեն եղել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։Սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։Թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարաներում:Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի համար սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77915556_0:420:1440:1500_1920x0_80_0_0_a2f7084c628b6a89bbf58f34b290969e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հաց, արտադրամաս, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են. հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:31 03.07.2024 (Թարմացված է: 11:34 03.07.2024) Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում «Արամ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում կասեցվել է արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը։
Մասնավորապես, արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև լվացարաններ չեն եղել, հատակը, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատուհաններին ամրացված չեն եղել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարաներում:
Հացի և հացաբուլկեղենի արտադրամասի համար սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։