00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ միայն հարևաններ, այլև ընկերներ». Տոկաևը և Սի Ծինփինը բանակցություններ են վարել

© Photo : Пресс-служба президента КазахстанаԿասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Սի Ծինփինը
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Սի Ծինփինը - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2024
Բաժանորդագրվել
Տոկաևը նշել է, որ Սի Ծինփինի պետական այցը դիտարկում է որպես ղազախ-չինական ռազմավարական գործընկերության հետագա խորացման ձգտման վառ գրավական:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Կայացել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցությունները ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով Ակորդայի (Ղազախստանի նախագահի պաշտոնական նստավայրը, – խմբ․) տարածած տեղեկությունը:
Տոկաևն ընդգծել է, որ Չինաստանի ղեկավարի այցն ունի բացառիկ նշանակություն:
«Չինաստանի ժողովրդական հանրապետությունը բարեկամ հարևան պետություն է, կարևոր ռազմավարական գործընկեր և մեր գլխավոր դաշնակիցներից մեկը», – հավելել է Ղազախստանի նախագահը:
Նա գոհունակություն է հայտնել այն աննախադեպ տեմպերի կապակցությամբ, որոնցով զարգանում են ղազախ-չինական հարաբերությունները, և աջակցություն հայտնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու` Սիի նախաձեռնությանը:
Ղազախստանը պատրաստ է ՀՀ արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի. Տոկաև
«Չինաստանը մեզ համար ոչ միայն բարի հարևան է, այլ նաև մոտ բարեկամ և ժամանակով փորձարկված հուսալի գործընկեր», - հայտարարել է Տոկաևը:
Նրա խոսքով ՝ Ղազախստանն ու Չինաստանը կառուցել են «իսկապես օրինակելի միջպետական հարաբերություններ»՝ հիմնվելով ընդհանուր պատմության, բարիդրացիության և փոխադարձ աջակցության անխախտ արժեքների վրա:
Իր հերթին Սի Ծինփինն ասել է, որ Ղազախստանը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ընդունել է արդյունավետ քայլերի մի ամբողջ փաթեթ, ինչի շնորհիվ նկատելիորեն բարձրացել են երկրի ընդհանուր կարողություններն ու միջազգային հեղինակությունը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում երկրների ղեկավարների միջև կայացել է երկու հանդիպում՝ Սիանում և Պեկինում: Դրանց հիման վրա Տոկաևը և Սի Ծինփինը նախանշել են նոր ծրագրերը և որոշել «ոսկե երեսնամյակի» ընթացքում չին-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացման հիմնական ուղղությունները։
Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
«Չինաստանը Ղազախստանի հետ հարաբերությունները միշտ դիտարկում է ռազմավարական բարձրությունից՝ երկարաժամկետ հեռանկարում Ղազախստանը համարելով իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը՝ սահմանակից երկրների Կենտրոնական Ասիայի կարևոր գործընկերոջ հետ հարաբերություններում», - ասել է նա:
Նշենք, որ Չինաստանի նախագահը Ղազախստանում է գտնվում պետական այցով։
Լրահոս
0