00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Նարեկ Սարգսյան
Շենքում գտնվող բոլոր աշխատակիցները լքել են շենքը մինչև կրակի տարածումը. Նարեկ Սարգսյան
17:05
3 ր
Այգուլ Շամսուտդինովա
Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է. Այգուլ Շամսուտդինովա
17:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանը պատրաստ է ՀՀ արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի. Տոկաև

© Photo : official site of the Prime minister of RAԿասիմ–Ժոմարտ Տոկաև, Նիկոլ Փաշինյան
Կասիմ–Ժոմարտ Տոկաև, Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Բաժանորդագրվել
Այս տարի Ղազախստանում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր։
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ղազախստանը պատրաստ է ՀՀ արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողի։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։
Տոկաևը նշել է, որ այս հարցում ակնկալում է նաև հայկական կողմի ակտիվությունը։ Ի դեպ, 2023 թ. փոխադարձ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 50 մլն դոլար։
Տոկաևի խոսքով` ՀՀ հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել առևտրատնտեսական և ներդրումային նախագծերի շուրջ:
«Հայաստանին հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում։ Այս այցն առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար. առաջին անգամ եմ պաշտոնական այցով Երևանում։ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են, որ մենք շահագրգռված ենք բարձր մակարդակի վրա պահել մեր հարաբերությունները»,– հայտարարեց նա։
Տոկաևը նշեց, որ տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերում ՀՀ և Ղազախստանի դիրքորոշումները շատ մոտ են։
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում վերականգնելու տրանսպորտային կապերը։ Այդ իմաստով ողջունում ենք Փաշինյանի նախաձեռնությունը` «Խաղաղության խաչմերուկը»,– հայտարարեց Ղազախստանի նախագահը։
Նա վստահեցրեց, որ հատուկ նշանակություն են տալիս հումանիտար ու մշակութային կապերի հաստատմանը։ Այդ համատեքստում այս տարի Ղազախստանում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր։
Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Երևան–Բաքու բանակցությունների համար. Տոկաև
«Բացի այդ, Երևանի պուրակներից մեկը կկոչվի ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով, իսկ Աստանայի փողոցներից մեկի անունը` սուրբ Մաշտոցի անունով»,– ընդգծեց նա։
Տոկաևը նաև հրավիրել է հայ մարզիկներին «5–րդ քոչվորական համաշխարհային խաղերին» մասնակցելու համար, որոնք կանցկացվեն Ղազախստանում այս տարվա սեպտեմբերին։
Հիշեցնենք` Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լրահոս
0