https://arm.sputniknews.ru/20240413/ghazakhstany-patrast-e-avelacnel-70-anun-apranqi-artahanumy-hajastan-tvokaev-74515141.html
Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
Sputnik Արմենիա
Ղազախստանի նախագահը նշել է, որ նոր երթուղիները կօգնեն ավելացնել Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը։ 13.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-13T13:39+0400
2024-04-13T13:39+0400
2024-04-13T13:40+0400
կասիմ-ժոմարտ տոկաև
ղազախստան
հայաստան
ապրանքաշրջանառություն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424694_0:0:1600:901_1920x0_80_0_0_074478a4009138f1e0dd9f494f45a1d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Տարածաշրջանում նոր երթուղիները կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այս մասին ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։Չնայած վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ, իսկ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով, բայց, Տոկաևի կարծիքով, առևտրի ծավալները չեն համապատասխանում երկու երկրների ներուժին։Ղազախստանի նախագահը շեշտել է, որ զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Այս համատեքստում, ըստ Տոկաևի, ուշադրության է արժանի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ. ՏոկաևՆա հիշեցրել է, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր, ու կարևոր է համարել ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ հայ– ղազախական գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթերի բացումը։ Նա հույս է հայտնել, որ շուտով ուղիղ չվերթեր կլինեն նաև երկու մայրաքաղաքների միջև։Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/09/68424694_0:0:1424:1067_1920x0_80_0_0_664f1c2b8ae0fee159da79111849db2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կասիմ-ժոմարտ տոկաև, ղազախստան, հայաստան, ապրանքաշրջանառություն, նախագահ
կասիմ-ժոմարտ տոկաև, ղազախստան, հայաստան, ապրանքաշրջանառություն, նախագահ
Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև
13:39 13.04.2024 (Թարմացված է: 13:40 13.04.2024) Ղազախստանի նախագահը նշել է, որ նոր երթուղիները կօգնեն ավելացնել Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Տարածաշրջանում նոր երթուղիները կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այս մասին ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «
Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Չնայած վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ, իսկ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով, բայց, Տոկաևի կարծիքով, առևտրի ծավալները չեն համապատասխանում երկու երկրների ներուժին։
«Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին»,– ասել է նա։
Ղազախստանի նախագահը շեշտել է, որ զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Այս համատեքստում, ըստ Տոկաևի, ուշադրության է արժանի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
Նա հիշեցրել է, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր, ու կարևոր է համարել ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։
«Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով»,– ասել է նա։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ հայ– ղազախական գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթերի բացումը։ Նա հույս է հայտնել, որ շուտով ուղիղ չվերթեր կլինեն նաև երկու մայրաքաղաքների միջև։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով
կժամանի Հայաստան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: