00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը նախագահի կնոջ ձեռքերում է

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցՋո Բայդենն ու կինը
Ջո Բայդենն ու կինը - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Ջո Բայդենն ու կինը
Բաժանորդագրվել
Դատերի մեջ մխրճված Դոնալդ Թրամփին նոր քրեական մեղադրանք է առաջադրվել՝ Դեմոկրատական կուսակցության «սպանությունը»։
«The Babylon Bee» երգիծական կայքի այս պնդումը, իհարկե, ընդամենը մեկն է այն բազմաթիվ կատակներից, որոնք մեծ տարածում ստացան համացանցում Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճից հետո։ Բայց եթե կատակասերների մեծ մասը կենտրոնանում է խեղճ նախագահի վրա, այս կայքի հումորային ակնարկի հեղինակը խոսում է նրա կուսակցության ողբերգական վախճանի մասին։ Իրոք, մեր մի բուռ Հայաստանում մի կերպ դեռ կարելի է հասկանալ, երբ քաղաքական գործիչը դառնում է ինչ-որ կուսակցության միակ ու անառարկելի լիդերը, որի ամեն խոսքը կուսակիցներն ընկալում են որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Այդպես է եղել անկախության արշալույսին, այդպես է մինչև հիմա։ Բայց ախր ինչպե՞ս կարող է նույնը լինել լենուբոլ Ամերիկայում, որտեղ այնքան թեկնածու կա, որքան մեր որոշ կուսակցություններում նույնիսկ անդամ չկա։
Թրամփն իսկական սպառնալիք է ԱՄՆ–ի համար. Բայդենը մտադիր է հաղթել ընտրություններում
Իհարկե, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգներում կրկնվեց նույնը, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ 2018 թվականին, երբ բոլորը հասկանում էին, որ երկրի համար շատ վատ կլինի, եթե երկու ժամկետները սպառած նախագահը վարչապետ դառնա, մանավանդ որ նախօրոք խոստացել էր նման բան չանել, բայց նա համառեց, կուսակցությունն էլ լուռ համակերպվեց՝ դե լավ, եթե մարդն ուզում է, ի՞նչ կարող ենք անել։ Հետևանքն այն էր, որ ընդամենը մի քանի շաբաթից Հայաստանն ունեցավ բոլորովին այլ ղեկավար։ Ամերիկացի դեմոկրատներն էլ այս վերջին հեռուստաբանավեճից հետո վերջնականապես համոզվեցին, որ Ջո Բայդենի համառությունը միայն մի բանի կհանգեցնի՝ Թրամփը առանց դժվարության կրկին կմտնի Սպիտակ տուն։ Այսինքն` ինչպես Հայաստանի նախկին նախագահները նպաստեցին այժմվա ղեկավարի հաղթարշավին, այնպես էլ Թրամփի համար Բայդենը ուղղակի երանելի մրցակից է։
Անցած շաբաթվա հեռուստաբանավեճից ընդամենը որոշ հատվածներ եմ տեսել, բայց մի հանգամանք ինձ անկեղծորեն զարմացրեց՝ ի՜նչ նման էր այդ մենամարտը Հայաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների բանավեճին։ Հիմնականում՝ մեղադրանքներ միմյանց հասցեին, գործնականում` գրեթե ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես են պատրաստվում լուծել երկրի առջև ծառացած հրատապ պրոբլեմները։ Բայց նախընտրական Ամերիկայում դա լրիվ բնական է՝ ուզում ես ընտրվել` ցեխ շպրտիր մրցակցիդ վրա. դա դեռ 1946 թվականին է հրաշալի նկարագրել Ռոբերտ Փեն Ուորենը իր «Արքայի ողջ շքախումբը» դասական վեպում։ Ստացվում է, որ մենք ձեզ հետ ապրում ենք երբեք չդադարող, հարատև նախընտրական շրջանում։ Սա, իհարկե, հետաքրքիր է, սակայն նաև հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ է պետության համար օգտակար, երբ ընդդիմությունը միայն մի բան է կրկնում՝ եկեք ղեկավարին գահընկեց անենք, հետո մի բան կմտածենք, իսկ իշխանությունները հպարտությամբ արձանագրում են հերթական աննախադեպը և պատմականից էլ պատմականը՝ մերժելով ընդդիմությանը, հայ ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ գաղափարախոսություն է թելադրում իշխող ուժին։ Այստեղ են ասում. չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս…
Մեմերի ալիքը և ԶԼՄ-ների սուր արձագանքը. ինչով է աչքի ընկել Թրամփի և Բայդենի բանավեճը
Հիմա Ամերիկայում աշխուժորեն քննարկվում է այն հարցը, որը ժամանակին բարձրաձայնել էր Հայաստանի երկրորդ նախագահը՝ ո՞վ է այն տղամարդը։ Իսկապես՝ ո՞վ է այն տղամարդը, որը հանձն կառնի ծանրագույն մի առաքելություն՝ համոզել Բայդենին, որ հրաժարվի ևս չորս տարի նախագահ մնալու գայթակղությունից։ Բազմաթիվ քաղաքագետներ համոզված են՝ այդ տղամարդը կին է, Ջո Բայդենի կինը։ Միգուցե նաև ընտանիքի մյուս անդամները, որոնք ամիսներ առաջ համոզել էին ծերացող նախագահին. «Մի՛ լսիր չարակամներին, մասնակցի՛ր ընտրապայքարին, որովհետև միայն դու կարող ես փրկել մեր հարազատ պետությունը այդ անպատասխանատու և սուտասան Թրամփից»։
«Axios» կայքը գրում է. «Բոլոր որոշումները Բայդենի փոխարեն կայացնում է այսպես կոչված «խոհանոցային կաբինետը»՝ նախագահի կին Ջիլը, քույրը՝ Վալերին, հին ընկերը՝ 85-ամյա Թեդ Քաուֆմանը, պլյուս՝ Սպիտակ տանն աշխատող խորհրդականների փոքր խումբը։ Մնացածը՝ կուսակիցները, կոնգրեսականները, սենատորները, բացարձակ որևէ դեր չեն խաղում։ Եվ Ջո Բայդենը դուրս կգա մրցապայքարից միայն մի դեպքում՝ եթե այդ «խոհանոցային կաբինետը» այս խայտառակ հեռուստաբանավեճից հետո հանկարծ որոշի, որ թոշակի անցնելու ժամանակն է։ Ուրիշ տարբերակ չկա», համոզված է հոդվածի հեղինակը։ Սակայն «Al Jazeera» հեռուստակայանի մեկնաբանը, հղում անելով հավաստի աղբյուրներին, պնդում է. «Բայդենի ընտանիքի որոշ անդամներ մտադիր չեն հանձնվել։ Նրանք գիտակցում են, որ տեղի ունեցածը աղետ էր, բայց պատրանքներ են տածում, թե դեռ կան հույսի առկայծումներ»։
Մի խոսքով, ինչպես կասեր պոետը՝ ի՞նչը կստիպի հեռանալ Ջոյին, թե չլինեն կինն ու «խոհանոցային կաբինետի մյուս անդամները։
Թրամփի շտաբը հայտարարել է, որ հաղթել են Բայդենին հեռուստաբանավեճում
Լրահոս
0