00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի շտաբը հայտարարել է, որ հաղթել են Բայդենին հեռուստաբանավեճում

© AFP 2024 / ANDREW CABALLERO-REYNOLDSԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Բաժանորդագրվել
Թրամփի շտաբը Բայդենին մեղադրել է ստելու և կյանքն ավելի անվտանգ դարձնելու ծրագիր ձևակերպելու անկարողության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է, որ հեռուստաբանավեճի շրջանակում հաղթանակ է տարել գործող նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։
Հայտնել ենք, որ բանավեճն անցկացվել է CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Թրամփը բանավեճերում պատմական ավագույն ելույթն ու հաղթանակն է ցույց տվել ընտրողների լսարանին՝ հստակ հասկացնելով, թե ինչպես է նա բարելավելու յուրաքանչյուր ամերիկացու կյանքը»,– ասվում է շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ բանավեճի ընթացքում նախկին նախագահը խոսել է գնաճի կրճատման, սննդամթերքի, բնակարանների, բենզինի արժեքի նվազեցման պլանների, ինչպես նաև հարավային սահմանի անվտանգության ապահովման և բայդենյան միգրանտների հանցավորության ալիքից պաշտպանվելու իր առաջին (նախագահական) ժամկետի ընթացքում հաջողության հասած քաղաքականության վերադարձի պլանների մասին։
Մասկը ԱՄՆ-ում բանավեճը Բայդենին փոխարինելու նախապատրաստություն է անվանել
Թրամփի ներկայացուցիչները Բայդենին մեղադրել են ստելու, պատմություններ հորինելու և կյանքը պակաս թանկ և անվտանգ դարձնելու ծրագիր ձևակերպելու անկարողության մեջ։
«Ջո Բայդենի անկարողության պատճառով մեր երկիրը ներսից կրակի մեջ է, մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, բայց Դոնալդ Թրամփին նախագահ ընտրելով` առաջին իսկ օրվանից կարող ենք շտկել դա և վերադարձնել ամերիկյան երազանքը»,– հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահի նախընտրական շտաբը։
Ինչպես հայտնում է CNN–ը, վկայակոչելով սեփական աղբյուրը, ԱՄՆ–ում Դեմոկրատական կուսակցությունը Բայդենի ելույթից հետո խուճապի մեջ է։
Նշվում է, որ որոշ աղբյուրներ հայտարարում են Դեմոկրատական կուսակցությունում խնդիրների առկայության մասին, իսկ մյուսներն ամփոփում են բանավեճի արդյունքները շատ ավելի կտրուկ ձևով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Լրահոս
0