00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեմերի ալիքը և ԶԼՄ-ների սուր արձագանքը. ինչով է աչքի ընկել Թրամփի և Բայդենի բանավեճը

© AFP 2024 / ANDREW CABALLERO-REYNOLDSԲանավեճի ժամանակ
Բանավեճի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2024
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Աշխարհի առաջատար ԶԼՄ-ների արձագանքը հունիսի 28-ին Ատլանտայում կայացած հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Ջո Բայդենի առաջին նախագահական բանավեճին միաձայն էր. 81-ամյա Բայդենը սարսափելի ելույթ ունեցավ, ինչը բարձրացնում է նրան դեմոկրատական կուսակցության նոր թեկնածուով փոխարինելու հարցը:

Սոցցանցերի արձագանքը

Սոցցանցերում անմիջապես մեմերի ալիք բարձրացավ, ընդ որում՝ ինչպես բանավեճի ժամանակ, այնպես էլ դրանց ավարտից հետո։ Օգտատերերն անդրադարձել են երկու թեկնածուների բոլոր խոցելի կողմերին։ Հիմնականներից են տարիքն ու կենսունակությունը։
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը համացանցային մեմերը անվանել է Թրամփի և Բայդենի բանավեճի հաղթող:
Համացանցում ԱՄՆ նախագահին համեմատել են համակարգչի հետ, որից հանել են պրոցեսորը, ինչպես նաև նավի հետ, որտեղից բանավեճից հետո փախչում են «դեմոկրատ առնետները»:

Ինչ են գրել լրատվամիջոցները

Bloomberg գործակալությունը նշում է դեմոկրատների ճամբարում հիասթափությունը, անհանգստությունն ու խուճապը Բայդենի ձախողված ելույթի պատճառով, որը «դիտելը ցավալի էր»: «Բայդենը բազմիցս վրիպել է, և հենց սկզբից մեջբերել է ոչ կոռեկտ փաստեր և թվեր ... Ընդհակառակը, 78-ամյա Թրամփը կարողացավ ստիպել Բայդենին պաշտպանվել Աֆղանստանից ԱՄՆ-ի աղետալի հեռանալու, սահմանային ճգնաժամի և գնաճի կապակցությամբ», - գրում է պարբերականը:
Politico. «Բայդենը սայթաքում և փնթփնթում է բանավեճի սկզբում»: Ամսագիրը նշում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը բանավեճը սկսել է խռպոտ ձայնով և անհամապատասխան պատասխաններով, ինչը կրկին առաջացրել է դեմոկրատների մտահոգությունը նրա տարիքի վերաբերյալ: Նրա պատասխանները դժվար էր հասկանալ:
Պարբերականը նաև մեջբերում է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդի խոսքերը. «Սա իսկապես հիասթափեցնող ելույթ էր Ջո Բայդենի համար։ Նրա ամենամեծ մարտահրավերը ամերիկացի ժողովրդին ապացուցելն էր, որ նա էներգիա և տոկունություն ունի, նա դա չարեց»:
Axios պարբերականը գրում է. «Բայդենի սխալները գերակշռում են Թրամփի հետ բանավեճում»: Axios-ի լրագրող Ալեքս Թոմփսոնը նշում է, որ Բայդենի թիմը ատում է ԱՄՆ գործող նախագահի տարիքի մասին պատմությունները, բայց «այժմ դրանք շատ ավելի շատ կլինեն»:
Reuters-ը, հղում անելով փորձագետներին, գրում է, որ բանավեճի ժամանակ Թրամփի հայտարարությունները հաճախ ոչ ճշգրիտ էին, իսկ Բայդենը ցրված էր թվում:
The New York Times-ը քննադատել է Թրամփին, նշելով, որ նա անհեթեթ և ստահոդ հայտարարություններ է արել և օգտվել Բայդենի անվճռականությունից:
The Guardian-ը նշում է, որ Բայդենը ճոճվում է և փակում աչքերը, Թրամփն օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ հարձակվելու համար: «Բայդենի ելույթը նախագահական առաջին բանավեճում կրկին իր ընտրարշավի համար ամենաքիչ հաճելի հարցն է դրել նախագահի կայունության և ընտրական մենամարտում կենտրոնացման մասին», - գրում է թերթը:
Թուրքական Anadolou-ն նշում է, որ հանրապետականը փորձել է իր հակառակորդին ներկայացնել որպես «պաղեստինցի», որը խոչընդոտում է Իսրայելին հասնել իր ռազմական նպատակներին Գազայի հատվածում: Իսկ Բայդենին մատնանշել են սխալ արտահայտությունն այն մասին, որ իր նախագահության օրոք «աշխարհում ոչ մի ամերիկացի զինվոր չի զոհվել» և հակառակ փաստերը են ներկայացրել։
Չինական «Ժենմին ժիբաո» պարբերականը ԱՄՆ-ում բանավեճը գնահատել է որպես ռեալիթի շոու, որի հանդիսատեսն ավելի շատ ուշադրություն է դարձնում ոչ թե մասնակիցների քաղաքականության արդյունավետությանը, այլ նրանց ֆիզիկական վիճակին, և մատնանշել է ԱՄՆ-ի քաղաքական համակարգի թերությունները: «Տարիքի վրա կենտրոնացումը կարևորեց ԱՄՆ քաղաքականության մեջ գերոնտոկրատիայի (երբ կառավարում է տարիքով ավագը-խմբ.) ֆենոմենը, որը նաև ցույց տվեց ժողովրդավարական, ինչպես ինքն է անվանում, քաղաքական համակարգի էական թերությունը: Սա ամերիկյան քաղաքական մեքենայում դանդաղկոտության, իներտության և կենսունակության բացակայության ակնհայտ դրսևորում է», - նշել է ԶԼՄ-ն։
Լրահոս
0