00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց, բայց երկրից չի կարող բացակայել

© Photo : Social media of Arthur SuqoyanАԱրթուր Սուքոյանը
АԱրթուր Սուքոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2024
АԱրթուր Սուքոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատարանը համարեց, որ կալանքի և տնային կալանքի ընթացքում Արթուր Սուքոյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, նա ազատ արձակվեց։
Հունիսի 6–ին հայտնի դարձավ, որ Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց` պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոցը կիրառել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Ալեքսանյանը շեշտեց` իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսևորել, նախաքննության փուլում էլ վկա է հարցաքննվել, մեղադրյալն ու տուժողն էլ և՛ առանձին հարցաքննվել են, և՛ առերեսվել են։
Հանրային մեղադրողը ևս միջնորդեց փոխել խափանման միջոց տնային կալանքը՝ նշելով, որ վարչական հսկողությունը՝ սահմանափակումներով և բացակայելու արգելքով, բավարար են պատշաճ վարքագծի ապահովման համար։ Մեղադրողի դիրքորոշմանը միացավ նաև civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Սուքոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։
«Դատարանն արձանագրում է, որ դատավարության ընթացքում հարցաքննվել է 1 վկա, տուժողը և մեղադրյալը, նրանք նաև առերեսվել են, այդ ընթացքում էլ մեղադրյալն իր իրավունքներից բարեխղճորեն է օգտվել` պաշտպանների միջոցով։ Գործին խոչընդոտելու դատարանի մտավախությունը նախաքննության փաստերի հավաքմամբ որոշակիորեն նվազել է»,– ասաց դատավոր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Սուքոյանը սկզբում 2 ամսով էր կալանավորվել, ապա խափանման միջոցը փոխվել էր և ընտրվել էր տնային կալանքը։
Լրահոս
0