https://arm.sputniknews.ru/20240606/levvon-qvocharjani-ognakani-khapanman-mijvocy-pvokhvel-e-76724738.html
Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է
Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է
Sputnik Արմենիա
Արթուր Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել էր մայիսի 2-ին։ 06.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-06T15:13+0400
2024-06-06T15:13+0400
2024-06-06T15:13+0400
հայաստան
դատարան
լևոն քոչարյան
արթուր սուքոյան
էրիկ ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75212972_0:25:1536:889_1920x0_80_0_0_e09b6cc3c9011136967c3efd970f1c42.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Դեռ մայիսի 3-ին փաստաբանը հայտնել էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սուքոյանի կալանավորման դեմ։Հիշեցնենք` ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։Միջադեպի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել էր մայիսի 2-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/02/75212972_0:0:1536:1152_1920x0_80_0_0_ab7d8b46a6c57efd9b20e24036ad3e0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, լևոն քոչարյան, արթուր սուքոյան, էրիկ ալեքսանյան
հայաստան, դատարան, լևոն քոչարյան, արթուր սուքոյան, էրիկ ալեքսանյան
Լևոն Քոչարյանի օգնականի խափանման միջոցը փոխվել է
Արթուր Սուքոյանը 2 ամիս ժամկետով կալանավորվել էր մայիսի 2-ին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դեռ մայիսի 3-ին փաստաբանը հայտնել էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սուքոյանի կալանավորման դեմ։
«Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք»,- գրել է Ալեքսանյանը
ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։
Միջադեպի փաստով
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը)։ Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Սուքոյանը ձեռքով հարվածել է լրագրողի դեմքին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք, հարվածի հետևանքով նա ընկել է՝ վնասելով ձեռքի տեսախցիկը։