https://arm.sputniknews.ru/20240627/irany-nvor-nakhagah-e-yntrum-amen-pahi-karvogh-en-pvopvokhutjunner-linel-77723544.html
Իրանը նոր նախագահ է ընտրում. ամեն պահի կարող են փոփոխություններ լինել
Իրանը նոր նախագահ է ընտրում. ամեն պահի կարող են փոփոխություններ լինել
Sputnik Արմենիա
Այսօր՝ Իրանի նախագահական ընտրությունների հենց նախօրեին, գրեթե բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները միաբերան պնդում են, որ ով էլ փոխարինի մի քանի շաբաթ առաջ... 27.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-27T23:40+0400
2024-06-27T23:40+0400
2024-06-27T23:40+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ընտրություններ
հեղինակներ
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77549616_0:160:3072:1888_1920x0_80_0_0_3c7f196c33cb352f6512807dfcb74085.jpg
Այսօր՝ Իրանի նախագահական ընտրությունների հենց նախօրեին, գրեթե բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները միաբերան պնդում են, որ ով էլ փոխարինի մի քանի շաբաթ առաջ ողբերգական պատահարի հետևանքով մահացած Էբրահիմ Ռայիսիին, դժվար թե երկրում էական փոփոխություններ տեղի ունենան։Սակայն առանձնացնեմ փորձագետներից մեկի կարծիքը՝ Իրանն այն երկիրն է, որտեղ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի՝ անկախ որևէ ընտրությունից։Իսկապես, ո՞վ կկանխատեսեր, որ երկու տարի առաջ գլխաշորը սխալ կրելու համար ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինիի մահը կառաջացնի բողոքի հսկայական ալիք, որն ի վերջո համազգային ընդվզման նման մի բանի կվերածվի։ Մի պահ թվաց, թե Իրանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Բայց կատարվեց նույնը, ինչ մենք վերջերս տեսանք Երևանում՝ ցուցարարների թիվը հասավ իր գագաթնակետին, սակայն բնակչության կրիտիկական զանգվածը և քաղաքական վերնախավի մի մասը չսատարեցին ակտիվիստներին, ոստիկանության բռնությունները սաստկացան, և բողոքի կրակը մարեց։Ինչ-ինչ փոփոխություններ Իրանում, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Կանայք սկսեցին փողոց դուրս գալ առանց հիջաբի, և այսպես կոչված բարոյականության ոստիկանությունը դա հանդուրժում է։ Օտարերկրյա լրագրողներից մեկը պատմում է. «Նստած ենք Թեհրանի կենտրոնի սրճարաններից մեկում իմ լավ ծանոթ Յասմինի հետ, որը գլխաբաց է այստեղ սուրճ կամ թեյ խմող բոլոր կանանց նման։ Առաջ նման բան պատկերացնելն անգամ անհնար էր. 83 թվականից քրեական պատասխանատվություն էր նախատեսված գլխաշոր չկրելու համար՝ մտրակի 74 հարված։Ինչպես ազատվել Ջո Բայդենից. դեմոկրատները մտածում են, որ իրենց տարեց թեկնածուն կպարտվիՅասմինը, որը ունևոր ընտանիքից է և աշխատում է արվեստի բնագավառում, փաստում է. «Այդ ցույցերից հետո կանայք դադարել են վախենալուց, և կարծում եմ՝ այլևս հետդարձի ճանապարհ չկա»։Սակայն նախագահի ընտրություններից մեծ սպասելիքներ էլ չկան. բոլոր 6 թեկնածուները իշխանությունների մաղով են անցել։ Միակ ինտրիգն այն է, որ նրանց թվում է հայտնվել բարեփոխական Մասուդ Փեզեշկիանը Իրանի այն մասից, որը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Ասում են, որ նա հեղինակություն է վայելում նաև այն պատճառով, որ նրա անունը չի առնչվում կոռուպցիայի հետ։ Իրանցիները, ճիշտ հայաստանցիների նման, շատ քիչ են հավատում սոցիոլոգիական տվյալներին, համենայնդեպս վերջերս Թեհրանում անցկացված համացանցային հարցման համաձայն` Փեզեշկիանի օգտին պատրաստ է քվեարկել մայրաքաղաքի բնակիչների 66 տոկոսը, այնինչ նախընտրական արշավի հիմնական մասնակից, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի վարկանիշը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Սակայն հայտնի է, որ ինտերնետային հարցումները որևէ երկրում հավաստի չեն համարվում, քանի որ այս կամ այն թեկնածուի կողմնակիցները հազար ու մի հնարք կարող են օգտագործել ցանկալի արդյունքի հասնելու համար։«Չմաքառել, չտառապել». իշխանությունները համոզված են, որ սա է ժողովրդի ցանկությունըԲոլոր դեպքերում Փեզեքշիանի կողմնակիցները հույս ունեն, որ նա գոնե կանցնի երկրորդ փուլ։ Նրա հանդեպ համակրանքը բացատրվում է նրանով, որ նա իսկապես տարբերվում է մյուս 5 թեկնածուներից։ 2022 թվականին, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ Մահսա Ամինին, նա անկեղծորեն ասաց. «Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները լինեն համեստ ու բարեպաշտ, բայց եթե մեր վարքագիծը ստիպում է մեր երեխաներին ատել մեր կրոնը, մենք պարտավոր ենք առնվազն ձեռնպահ մնալ նախկին եղանակները կիրառելուց»։ Իսկ խորհրդարանում նա ժամանակին խստորեն քննադատում էր այն պատգամավորներին, որոնք բարձրաձայնում էին «Մա՛հ այս կամ այն երկրին» կարգախոսը։ «Մենք պետք է հանդուրժենք ուրիշներին, համագործակցենք նրանց հետ»,- հորդորում էր բարեփոխականը։Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ՝ եթե պահպանողական իշխանությունները գոնե աննշան մտավախություն ունեն, որ բարեփոխականը կարող է այնուամենայնիվ հաղթել, ինչո՞ւ են թույլ տվել նրան մասնակցել ընտրություններին, այնինչ ցուցակից հանել են շատ ավելի հայտնի գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին և պառլամենտի նախկին ղեկավար Ալի Լարիջանիին։ Որոշ վերլուծաբաններ այդ հարցին շատ հստակ պատասխան են տալիս՝ իշխանությունները հույս ունեն գոնե այդկերպ ինչ-որ չափով խթանել մարած հետաքրքրությունը ընտրությունների հանդեպ։ Իսկապես, հիշում եք երևի, թե ինչ եղավ երևանյան վերջին ընտրությունների ժամանակ՝ ամեն ինչից հոգնած և բոլոր կուսակցություններից հիասթափված ընտրողը պարզապես չգնաց ընտրատեղամաս, և մասնակցությունը 30 տոկոսի էլ չհասավ։ Նույնն էլ Իրանում էր կատարվում վերջին տարիներին. մարդիկ պարզապես այլևս չէին հասկանում, թե ինչու պիտի գնան ընտրությունների, որոնց արդյունքում բացարձակապես ոչինչ չի փոխվում։ Հիմա ինչ-որ հույս կա։Եվ այնուամենայնիվ, վերլուծաբաններից շատերը զգուշացնում են՝ ֆեյսբուքյան վարկանիշներով մի՛ խաբվեք. ո՞վ չգիտի, որ սոցիալական ցանցերում գերիշխող տրամադրությունները ամենևին չեն արտացոլում իրականությունը։ Համաձայնե՛ք` մենք՝ հայաստանցիներս, դրանում բազմիցս ենք համոզվել։Ընտրություններ Իրանում. նախագահի թեկնածուների և նրանց կողմնակիցների լուսանկարները
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77549616_171:0:2902:2048_1920x0_80_0_0_587c3458297cc00925352e46c5f844f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ընտրություններ, հեղինակներ, նախագահ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ընտրություններ, հեղինակներ, նախագահ
Այսօր՝ Իրանի նախագահական ընտրությունների հենց նախօրեին, գրեթե բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները միաբերան պնդում են, որ ով էլ փոխարինի մի քանի շաբաթ առաջ ողբերգական պատահարի հետևանքով մահացած Էբրահիմ Ռայիսիին, դժվար թե երկրում էական փոփոխություններ տեղի ունենան։
Սակայն առանձնացնեմ փորձագետներից մեկի կարծիքը՝ Իրանն այն երկիրն է, որտեղ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի՝ անկախ որևէ ընտրությունից։
Իսկապես, ո՞վ կկանխատեսեր, որ երկու տարի առաջ գլխաշորը սխալ կրելու համար ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինիի մահը կառաջացնի բողոքի հսկայական ալիք, որն ի վերջո համազգային ընդվզման նման մի բանի կվերածվի։ Մի պահ թվաց, թե Իրանում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Բայց կատարվեց նույնը, ինչ մենք վերջերս տեսանք Երևանում՝ ցուցարարների թիվը հասավ իր գագաթնակետին, սակայն բնակչության կրիտիկական զանգվածը և քաղաքական վերնախավի մի մասը չսատարեցին ակտիվիստներին, ոստիկանության բռնությունները սաստկացան, և բողոքի կրակը մարեց։
Ինչ-ինչ փոփոխություններ Իրանում, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Կանայք սկսեցին փողոց դուրս գալ առանց հիջաբի, և այսպես կոչված բարոյականության ոստիկանությունը դա հանդուրժում է։ Օտարերկրյա լրագրողներից մեկը պատմում է. «Նստած ենք Թեհրանի կենտրոնի սրճարաններից մեկում իմ լավ ծանոթ Յասմինի հետ, որը գլխաբաց է այստեղ սուրճ կամ թեյ խմող բոլոր կանանց նման։ Առաջ նման բան պատկերացնելն անգամ անհնար էր. 83 թվականից քրեական պատասխանատվություն էր նախատեսված գլխաշոր չկրելու համար՝ մտրակի 74 հարված։
Յասմինը, որը ունևոր ընտանիքից է և աշխատում է արվեստի բնագավառում, փաստում է. «Այդ ցույցերից հետո կանայք դադարել են վախենալուց, և կարծում եմ՝ այլևս հետդարձի ճանապարհ չկա»։
Սակայն նախագահի ընտրություններից մեծ սպասելիքներ էլ չկան. բոլոր 6 թեկնածուները իշխանությունների մաղով են անցել։ Միակ ինտրիգն այն է, որ նրանց թվում է հայտնվել բարեփոխական Մասուդ Փեզեշկիանը Իրանի այն մասից, որը կոչվում է Հարավային Ադրբեջան։ Ասում են, որ նա հեղինակություն է վայելում նաև այն պատճառով, որ նրա անունը չի առնչվում կոռուպցիայի հետ։ Իրանցիները, ճիշտ հայաստանցիների նման, շատ քիչ են հավատում սոցիոլոգիական տվյալներին, համենայնդեպս վերջերս Թեհրանում անցկացված համացանցային հարցման համաձայն` Փեզեշկիանի օգտին պատրաստ է քվեարկել մայրաքաղաքի բնակիչների 66 տոկոսը, այնինչ նախընտրական արշավի հիմնական մասնակից, խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի վարկանիշը կազմել է ընդամենը 14 տոկոս։ Սակայն հայտնի է, որ ինտերնետային հարցումները որևէ երկրում հավաստի չեն համարվում, քանի որ այս կամ այն թեկնածուի կողմնակիցները հազար ու մի հնարք կարող են օգտագործել ցանկալի արդյունքի հասնելու համար։
Բոլոր դեպքերում Փեզեքշիանի կողմնակիցները հույս ունեն, որ նա գոնե կանցնի երկրորդ փուլ։ Նրա հանդեպ համակրանքը բացատրվում է նրանով, որ նա իսկապես տարբերվում է մյուս 5 թեկնածուներից։ 2022 թվականին, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ Մահսա Ամինին, նա անկեղծորեն ասաց. «Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները լինեն համեստ ու բարեպաշտ, բայց եթե մեր վարքագիծը ստիպում է մեր երեխաներին ատել մեր կրոնը, մենք պարտավոր ենք առնվազն ձեռնպահ մնալ նախկին եղանակները կիրառելուց»։ Իսկ խորհրդարանում նա ժամանակին խստորեն քննադատում էր այն պատգամավորներին, որոնք բարձրաձայնում էին «Մա՛հ այս կամ այն երկրին» կարգախոսը։ «Մենք պետք է հանդուրժենք ուրիշներին, համագործակցենք նրանց հետ»,- հորդորում էր բարեփոխականը։
Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ՝ եթե պահպանողական իշխանությունները գոնե աննշան մտավախություն ունեն, որ բարեփոխականը կարող է այնուամենայնիվ հաղթել, ինչո՞ւ են թույլ տվել նրան մասնակցել ընտրություններին, այնինչ ցուցակից հանել են շատ ավելի հայտնի գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին և պառլամենտի նախկին ղեկավար Ալի Լարիջանիին։ Որոշ վերլուծաբաններ այդ հարցին շատ հստակ պատասխան են տալիս՝ իշխանությունները հույս ունեն գոնե այդկերպ ինչ-որ չափով խթանել մարած հետաքրքրությունը ընտրությունների հանդեպ։ Իսկապես, հիշում եք երևի, թե ինչ եղավ երևանյան վերջին ընտրությունների ժամանակ՝ ամեն ինչից հոգնած և բոլոր կուսակցություններից հիասթափված ընտրողը պարզապես չգնաց ընտրատեղամաս, և մասնակցությունը 30 տոկոսի էլ չհասավ։ Նույնն էլ Իրանում էր կատարվում վերջին տարիներին. մարդիկ պարզապես այլևս չէին հասկանում, թե ինչու պիտի գնան ընտրությունների, որոնց արդյունքում բացարձակապես ոչինչ չի փոխվում։ Հիմա ինչ-որ հույս կա։
Եվ այնուամենայնիվ, վերլուծաբաններից շատերը զգուշացնում են՝ ֆեյսբուքյան վարկանիշներով մի՛ խաբվեք. ո՞վ չգիտի, որ սոցիալական ցանցերում գերիշխող տրամադրությունները ամենևին չեն արտացոլում իրականությունը։ Համաձայնե՛ք` մենք՝ հայաստանցիներս, դրանում բազմիցս ենք համոզվել։