00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ազատվել Ջո Բայդենից. դեմոկրատները մտածում են, որ իրենց տարեց թեկնածուն կպարտվի

© AP Photo / Mark SchiefelbeinՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2024
Բաժանորդագրվել
Ամերիկացի դեմոկրատների տունը կռիվ է ընկել։
Մի մասն ասում է, որ Ջո Բայդենը տարիքի հետ կապված իր պրոբլեմներով կուսակցությունը տանում է դեպի պարտություն։ Մյուս մասը հակադարձում է՝ բա ի՞նչ անենք, փրայմերիզ կոչված նախնական ընտրություններում նրան արդեն ընտրել ենք որպես միասնական թեկնածու, այսինքն՝ ընկել ենք, պիտի քաշենք մինչև նոյեմբերի 5-ի ընտրությունները։ Միակ ելքն այն է, որ Բայդենը՝ հաշվի առնելով սեփական ցածր վարկանիշը, ինքը հրաժարվի նախընտրական պայքարից։
Սակայն ինձնից ավելի լավ գիտեք, որ այս հարցում ղեկավարները շատ քմահաճ են։ Երևի հիշում եք, թե ինչպես էր Հայաստանի երրորդ նախագահը բոլորիս համոզում, որ վարչապետ դառնալու որևէ հավակնություն չունի։ Եթե իրոք չդառնար, մեր պատմությունը կարող էր բոլորովին այլ հունով ընթանալ, բայց չդիմացավ՝ զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Ճիշտ այդպես էլ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ջո Բայդենը հավաստիացնում էր կուսակիցներին, թե ընտրվելու դեպքում ընդամենը մի ժամկետ է նախագահելու, որովհետև տարիքը չի ներում։ Հիմա նույն կուսակիցներին համոզում է՝ ես հո չե՞մ կարող պետությունը այդ անկանխատեսելի Թրամփին թողնել։
Պատից կախված միջուկային հրացանը. կրակելո՞ւ, թե՞ զսպելու համար է այդ զենքը
Ամենավտանգավորն այն է, զգուշացնում են քաղաքագետները, որ այս թեզը Բայդենը դարձրել է իր ընտրարշավի առանցքը. Թրամփը ծաղրածու է, որին չի կարելի պետության կառավարումը վստահել, Թրամփը բռնի ուժով իշխանությունը փոխելու կողմնակից է, որը մի քանի տարի առաջ ժողովրդին հորդորեց գրոհել Կոնգրեսը, Թրամփը դեմոկրատիայի թշնամին է՝ տեսեք, թե ինչպես է արտահայտվում լրատվամիջոցների մասին, և վերջապես, Թրամփը սուտասան է, ինչը հավաստել է նաև դատարանը։ Այս քարոզչությունը, իհարկե, կարող է աշխատել՝ հայաստանյան փորձը վկա, երբ էնպիսի բաներ էինք լսում, որ մարդու մազերն էր բիզ-բիզ կանգնում՝ թող ադրբեջանցիները գրավեն Հայաստանը, միայն թե Քոչարյանն ու Սարգսյանը չվերադառնան։ Բայց ամերիկացի դեմոկրատներից շատերը մտավախություն ունեն, որ նախկին նախագահին փնովելու մարտավարությունը կարող է լիովին ձախողվել։
Էդ դեպքում երեք հարց է ծագում։ Առաջին՝ ո՞վ կարող է համոզել Բայդենին անել այն, ինչը նա ինքնակամ չի ուզում անել։ Քաղաքագետները պատասխանում են՝ միայն, այսպես կոչված, «մեծ քառյակը»՝ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը, Նենսի Փելոսին, որոնց ներկայացնելու, կարծում եմ, կարիք չկա, և Չաք Շումերը, որը Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավարն է։ Բայց եթե այդ գործիչներին էլ չհաջողվի համոզել 81-ամյա Բայդենին վերջապես թոշակի անցնել, պարզ չի, թե նրա վրա ազվելու ուրիշ ինչ միջոցներ կան։ Դեմոկրատների օգոստոսյան համագումարը հաստատ չի ստիպի նախագահին դուրս գալ ընտրապայքարից, որովհետև մի քիչ էլ ծիծաղելի է՝ ընդամենը շաբաթներ առաջ դեմոկրատները փրայմերիներում հաստատեցին Բայդենի թեկնածությունը, հիմա նույն դեմոկրատները պիտի ասեն՝ կներե′ք, սխալվեցինք։
Երկրորդ հարցը՝ ենթադրենք, թե ամեն ինչ կընթանա իդեալական սցեենարով, և Բայդենը վերջապես մի օր կասի նույնը, ինչ 2013 թվականին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հայտարարելով, որ տարիքի պատճառով չի մասնակցելու նախագահի ընտրություններին և իր տեղը քաղաքական դաշտում զիջելու է ավելի երիտասարդներին։ Ախր, այդ դեպքում էլ են դեմոկրատները հայտնվելու ծանր վիճակում՝ ինչպե′ս առաջադրել նոր թեկնածու՝ նոր փրայմերի՞զ նշանակել, նոր համագումա՞ր հրավիրել, նորի՞ց սկսել ընտրարշավը։
Եվ վերջապես երրորդ՝ ամենակարևոր հարցը. ումո՞վ փոխարինել Բայդենին։ Մի կողմից, փոխարինողների նստարանին մարդ չկա. Բայդենի բոլոր դեմոկրատ մրցակիցները վաղուց դուրս են եկել ընտրապայքարից՝ համոզվելով, որ շանս չունեն, մյուս կողմից, հավանական թեկնածուները շատ են, բայց բոլորն այս կամ այն պրոբլեմն ունեն։ Ամենատրամաբանական թեկնածուն, իհարկե, փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Մանավանդ որ նախադեպը կա, թեև քչերն են հիշում այս պատմությունը։ 1968 թվականին նախագահ Լինդոն Ջոնսոնը հրաժարվեց ընտրապայքարից, ինչից հետո Սպիտակ տուն մտնելու իրավունքի համար սկսեց պայքարել Ռոբերտ Քենեդին, որը նույնիսկ հաղթեց Կալիֆորնիայում կայացած նախնական ընտրություններում։ Բայց նրան սպանեցին։ Եվ այդ ժամանակ դեմոկրատների թեկնածու դարձավ փոխնախագահ Հյուբերթ Հեմֆրին, որի ի վերջո պարտվեց Ռիչարդ Նիքսոնին։ Հիմա շատերը հարց են տալիս՝ եթե նույնիսկ այդ հմուտ ու փորձառու քաղաքական գործիչը պարտվեց, որևէ մեկը պատրանք ունի՞, որ Թրամփին կարող է հաղթել Քամալա Հարիսը, որը բացարձակ չի վայելում ամերիկացիների աջակցությունը։
Բժիշկներ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Գլուխ կգա՞ գլխի վերապատվաստումը. ամերիկյան ընկերությունը խոստանում է իրականացնել գաղափարը
Էլի մի կնոջ անուն են տալիս, որը շատ ավելի սիրված է Ամերիկայում։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը Միշել Օբամայի մասին է։ Բայց նախ, հենց ինքն է հրապարակավ հրաժարվել մասնակցել նախագահական ընտրություններին։ Եվ հետո, համաձայնե′ք, արդեն մի քիչ էլ զավեշտալի է դառնում։ Բիլ Քլինթոնը նախագահ դարձավ, կինն էլ որոշեց ապացուցել, որ ամուսնուց ոչնչով պակաս չէ։ Բարաք Օբաման տեղ զբաղեցրեց Օվալաձև կաբինետում, հիմա էլ կինը որոշի, որ պիտի կրկնի այդ ուղին։ Ես, իհարկե, շատ եմ հարգում ու սիրում կանանց, բայց կներե′ք, մի քիչ շատ չի լինի՞։
Լրահոս
0