00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի աչքում Հայաստանը «էկոնոմ դասի էշելոնում» է. Ադոնց

© SputnikԱվետ Ադոնց
Ավետ Ադոնց - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2024
Ավետ Ադոնց
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ ԵՄ-ում նույնիսկ չեն էլ ուզում լսել հնարավոր ընդլայնման մասին, առավել ևս՝ Հայաստանի անդամակցության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը ԵՄ անդամակցության համար հանրաքվե անցկացնելու մասին լսումները «անորակ» է համարում եվրոպական տեսանկյունից: Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ ԱԺ–ում անցկացված լսումներին մասնակցում էին միայն արևմտամետ պատգամավորներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ նման միակողմանի մոտեցումն անընդունելի է եվրոպական չափանիշների տեսանկյունից։
Նրա խոսքով` արևմտյան դիվանագետներն իրենց համար հարմարավետ գոտի են ձևավորել քաղհասարակության, ՀԿ-ների շրջանում, որոնք այսպես թե այնպես լոբբինգ են անում Եվրոպայի շահերը մեր երկրում և Հայաստանի առաջընթացը ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով:
«Եթե ուշադրություն դարձնենք եվրոպական կազմակերպությունների կողմից Հայաստանում անցկացվող ընդունելություններին, քննարկումներին, «կլոր», «օվալաձև», «քառակուսի» սեղաններին, ապա միշտ նույն դեմքերը կարող ենք տեսնել։ Պարզապես մանիպուլյատորներ են։ Այս ձևաչափով այլընտրանքային կարծիք բացարձակապես չկա»,- ասաց դիվանագետը։
Նա ընդգծեց, որ խորհրդարանական լսումներն ինքնին ոչինչ չպարտավորեցնող միջոցառումներ են, առավել ևս, որ գործող իշխանության` դեպի Արևմուտք շրջվելու ցուցադրական մտադրությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում այդ վեկտորի իրական բովանդակությանը: Նրա խոսքով՝ բավական է ծանոթանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ֆինանսական ցուցանիշներին, որպեսզի համոզվենք, որ վերջին 5-7 տարիների ընթացքում դրանցում քիչ բան է փոխվել։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ինչու է բարձրացվում եվրաինտեգրման թեման, և ինչու է փորձ արվում այն ձևակերպել որպես Հայաստանի քաղաքական օրակարգի անբաժանելի մաս։ Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում արդեն փորձում են արձանագրել հակառուսական տրամադրություններն ու զարգացման եվրոպամետ ուղղությունը: Նա մատնանշեց այն հանգամանքը, որ աշխարհն այսօր բաժանվում է սևի ու սպիտակի, «կա՛մ մեզ հետ ես, կա՛մ մեր դեմ», ընդ որում` այդ տեխնոլոգիան առաջ քաշվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչությունից անմիջապես հետո։
Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին մենք հայտնվել ենք նրանց միջև՝ համաձայնելով այն դերին, որն այսօր կատարում ենք։ Մինչդեռ Ադոնցն անթույլատրելի է համարում նման արտաքին քաղաքականությունը, երբ ռուսական և իրանական շահերի դուրսմղում է ընթանում:
«Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը, ցավոք, կառուցվում է «հակա» սկզբունքների հիման վրա։ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, որ Ռուսաստանում, Իրանում, Ամերիկայում կամ նույն Եվրոպական միությունում շատ հայեր են ապրում։ Ռուսաստանի հայ համայնքի թիվը համեմատելի է մեր պետության բնակչության հետ։ Այս ամենը չի ընկալվում։ Պարզապես մենք տեղի տվեցինք այս թեմային և համաձայնեցինք խաղալ այդ դերը, այն էլ՝ ոչ գլխավոր։ Ընդ որում՝ ի վնաս մեր ազգային ինքնության և ազգային շահերի»,-ասաց դիվանագետը։
Նա նշեց, որ եվրաինտեգրման խորացման փորձերը սկսվել են ոչ թե հիմա, այլ դեռ նախկին իշխանությունների օրոք։ Այսպես` Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման բանակցություններ էր վարում ավելի քան 10 տարի առաջ, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ հետագա գործընթացը կասեցվեց, քանի որ համաձայնագրի ստորագրման համար մեր երկիրը ստիպված կլիներ չափազանց բարձր գին վճարել։

«Ես այդ ժամանակ Բրյուսելում դեսպան էի (Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները տեղի են ունեցել 2010-2013 թվականներին.. խմբ.), և մենք ապացուցեցինք, որ բանակցային գործընթացում չեմպիոն ենք։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցում էին տարբեր ոլորտային գերատեսչությունների շուրջ 200 ներկայացուցիչներ, քանի որ քննարկվում էր փոխգործակցության ողջ շրջանակը: Նույնիսկ ինչ-որ հաջողություններ եղան՝ անասնապահությունից և արդյունաբերությունից մինչև խեցգետնի բուծում։ Բայց հենց որ գործընթացը մոտեցավ Հայաստանի անվտանգության ապահովման օրակարգին, մենք կասեցրինք այդ գործընթացը, որովհետև այդ համաձայնագրի ստորագրումը մեզ վրա շատ թանկ կնստեր։ Դա այն գինն է, որն այսօր վճարում է Ուկրաինան»,- ասաց Ադոնցը։

Ավելին` շուրջ 10 տարի առաջ ստորագրվեց Շենգենյան վիզաների տրամադրման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը, բայց պարզեցված վիզային ռեժիմը Հայաստանի համար այդպես էլ թղթի վրա մնաց։ Այսինքն՝ դե յուրե այն կա, բայց դե ֆակտո այդ ռեժիմը չի գործում։
Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետ և ասել` ինչու է ՀՀ–ն ուզում ԵՄ-ի մաս կազմել
Հիմնվելով դիվանագիտական աշխատանքի իր փորձի վրա՝ Ադոնցը պնդում է, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։ Նրա աշխատանքի ընթացքում Բրյուսելում երբեք այնպիսի բան չի եղել, որ եվրոպացի պաշտոնյաներից որևէ մեկը մոտենա և առաջարկի քննարկել Հայաստանի անդամակցությունը այս կամ այն պայմաններով։ Ընդ որում` հայկական կողմից փորձեր արվել են ինչ-որ տեղ վարագույրների հետևում, ընթրիքների կամ ընդունելությունների ժամանակ անդրադառնալ այդ թեմային, բայց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները խուսափել են այդ խոսակցությունից։
Նրա խոսքով` այսօր ԵՄ-ում շատ խնդիրներ կան, և այնտեղ լսել անգամ չեն ուզում հնարավոր ընդլայնման մասին, առավել ևս՝ Հայաստանի անդամակցության համատեքստում, երբ արդեն հերթի մեջ են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Բացի այդ, ԵՄ հնարավոր անդամակցության շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը ենթադրում է մի շարք քայլեր, նախապայմաններ, համաձայնեցվածություն։ Ըստ Ադոնցի՝ այդ ամենը չկա։ Դրանից ելնելով` նա եզրակացնում է, որ Հայաստանի հետ կապված հարցերը ԵՄ-ում հետին պլան են մղվում, քանի որ Եվրոպայում մեր երկիրն այս գործընթացում տեսնում են «էկոնոմ դասի էշելոնում»։
Դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասաց, որ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Միաժամանակ նա նշեց, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա:
Լրահոս
0