https://arm.sputniknews.ru/20240620/emin-andamakcelu-hamar-petq-e-hratap-hanraqve-anckacnel-zhvoghvovrdavarakan-uzheri-hartak-77382402.html
ԵՄ–ին անդամակցելու համար պետք է հրատապ հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակ»
ԵՄ–ին անդամակցելու համար պետք է հրատապ հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակ»
Sputnik Արմենիա
Թեմայի վերաբերյալ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։ 20.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-20T13:04+0400
2024-06-20T13:04+0400
2024-06-20T14:47+0400
եվրամիություն
հանրաքվե
արամ սարգսյան
հայաստան
ժողովրդավարական ուժերի հարթակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54275875_0:0:1080:608_1920x0_80_0_0_4b935f3ed59a9f5f3d931636b5d7dfdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկում է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին համաժողովի ընթացքում հայտարարել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։Նրա խոսքով` համաժողովը համախմբել է ժողովրդավարական հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չի կարողացել միանալ հանրաքվեի անցկացման հարցի քննարկմանը։«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ նախաձեռնությունը մեկ նպատակ ունի՝ պաշտպանել Հայաստանը հնարավոր համաշխարհային ցնցումներից և առանց կորուստների հաղթահարել մրրկայնությունը։ Նա հայտարարեց, որ հանրաքվեի նախաձեռնությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Ըստ քաղաքական գործիչների՝ հարցը հասարակական նշանակություն ունի, ուստի քննարկումներ են սկսվել եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում, կանցկացվեն նաև ԱԺ լսումներ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը բաղկացած է մի շարք արտախորհրդարանական կուսակցություններից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54275875_55:0:1015:720_1920x0_80_0_0_29e23704db96ec4f21c4fb37adca5081.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հանրաքվե, արամ սարգսյան, հայաստան, ժողովրդավարական ուժերի հարթակ
եվրամիություն, հանրաքվե, արամ սարգսյան, հայաստան, ժողովրդավարական ուժերի հարթակ
ԵՄ–ին անդամակցելու համար պետք է հրատապ հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակ»
13:04 20.06.2024 (Թարմացված է: 14:47 20.06.2024) Թեմայի վերաբերյալ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Ժողովրդավարական ուժերի հարթակը» ՀՀ իշխանություններին առաջարկում է 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին համաժողովի ընթացքում հայտարարել է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Նրա խոսքով` համաժողովը համախմբել է ժողովրդավարական հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չի կարողացել միանալ հանրաքվեի անցկացման հարցի քննարկմանը։
«Սա մի շրջափուլ է մեր պատմության մեջ, որը մենք չէինք կարող պատկերացնել 2-3 տարի առաջ։ Սրնթաց փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև մեր գիտակցության մեջ»,- ասաց Խուրշուդյանը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ նախաձեռնությունը մեկ նպատակ ունի՝ պաշտպանել Հայաստանը հնարավոր համաշխարհային ցնցումներից և առանց կորուստների հաղթահարել մրրկայնությունը։ Նա հայտարարեց, որ հանրաքվեի նախաձեռնությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Ըստ քաղաքական գործիչների՝ հարցը հասարակական նշանակություն ունի, ուստի քննարկումներ են սկսվել եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովում, կանցկացվեն նաև ԱԺ լսումներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդավարական ուժերի հարթակը», որը բաղկացած է մի շարք արտախորհրդարանական կուսակցություններից։