00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ն և ԵՄ–ն անհամատեղելի են. Օվերչուկը` Հայաստանի ձգտման մասին

© Sputnik / Asatur Yesayants Ալեքսեյ Օվերչուկ
 Ալեքսեյ Օվերչուկ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Բաժանորդագրվել
Օգուտները, որոնք երկրները ստանում են Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես անվտանգության և ռազմավարական խորության «վճար»։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան «հետևանքներ կունենա»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
«Կարծում եմ` ԵԱՏՄ–ն լքելը ռիսկային կլինի». ՀՀ ֆինանսների նախարար
«Այնպիսի կեսկատակ կա, որը Նիկոլ Վովաևիչն ասել է հարցազրույցներից մեկում։ Պատասխանելով հարցին, թե երբ կանդամակցեր ԵՄ-ին, եթե հնարավորություն ունենար ինքնուրույն ընտրել, Փաշինյանը կատակել է` այս տարի։ Նաև քննարկումներ են ընթանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման շուրջ», - հիշեցրել է Օվերչուկը։
Նա նաև մատնանշել է հայ հասարակության որոշակի դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ։
«Համենայն դեպս, նման տեսակետ կա, և դա պետք է հասկանալ։ Բայց պետք է նաև հասկանալ, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։ Հետևաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե հետևանքներ կունենա։ Մենք այստեղ նվերներ չենք բաժանում։ Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով», - ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի վերաբերյալ լսումների ժամանակ նշել էր, որ Հայաստանի նման փոքր երկրի համար ԵՄ-ին անդամակցությունը միանշանակ ձեռնտու է, և հարցը միայն այդ նպատակին հասնելու ճանապարհն է։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
2 տարի խնդրել եմ. Սերժ Սարգսյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է ՀՀ–ն դարձել ԵԱՏՄ անդամ
Լրահոս
0