00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել 2021-ի պատրանքներից

© Sputnik / Asatur YesayantsИ.о. премьер-министра Никол Пашинян выступает с речью на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян выступает с речью на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2024
Բաժանորդագրվել
Շատ դժվար է հասկանալ այն պնդումները, թե իշխող ուժը և նրա ղեկավարն այսօր մեծ աջակցություն են վայելում հայաստանյան հասարակությունում։ Ընդ որում` պաշտոնյաները, որոնք մանավանդ վերջերս սկսել են ավելի ու ավելի հաճախ հնչեցնել այս կարծիքը, ցավոք, որևէ փաստական տվյալ չեն վկայակոչում, այնինչ, ըստ վերջին սոցիոլոգիական հարցման, որի արդյունքները գարնանը հրապարակել է Միջազգային հանրապետական ինստիտուտը, թե՛ վարչապետի, թե՛ նրա գլխավորած կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 17 տոկոսը։
Մնում է ենթադրել, որ իշխանությունները իրենց սեփական փակ հետազոտությունն են պատվիրել, որի արդյունքներն իրենց համար անհամեմատ ավելի բարենպաստ են։ Սակայն սոցցանցերի օգտատերերից ոմանք դրան չեն հավատում։
Պատից կախված միջուկային հրացանը. կրակելո՞ւ, թե՞ զսպելու համար է այդ զենքը
Հայաստանցիներից մեկը գրում է. «Եթե դու ընտրարշավի ժամանակ հանդես ես գալիս մի ծրագրով, որի համար ստանում ես այդ քվեները, հետո ամբողջ պաշտոնավարման ընթացքում չես իրականացնում խոստացածդ ծրագրի դրույթները կամ անում ես լրիվ հակառակը, ապա զրկվում ես քաղաքական լեգիտիմությունից, իսկ եթե դրան զուգահեռ էլ շարունակում ես կառչած մնալ իշխանությունից ոստիկանական բռնաճնշումների օգնությամբ, զրոյացնում ես նաև ժողովրդավարության մնացորդները։ Այնպես որ պետք է անդադար կրկնել, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հղումները 2021 թվականի ընտրություններին քաղաքական առումով հիմնազուրկ են։ Դասական առումով մարդիկ սկզբից զբաղվում են քաղաքականությամբ, հետո նոր փորձում գալ իշխանության, ցավալի է, որ այս մարդիկ նախ եկան իշխանության, բայց այդպես էլ մնացին քաղաքականապես տհաս»։
Սոցցանցերի որոշ օգտատերեր էլ կարծիք են հայտնում, որ մոտ մեկ շաբաթ առաջ խորհրդարանի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ և դրանից հետո իշխանությունների դրսևորած պահվածքը բոլորովին չի նպաստում նրանց հեղինակության աճին. «Դեպքերի ժամանակ ձերբակալված ոչ մի ցուցարարի մեղադրանք չի առաջադրվել, հետևաբար նրանք անմեղ են, բայց նաև պատասխանատվության չեն կանչվել նրանց խոշտանգած ոստիկանները: Քննչական կոմիտեում հարուցված գործով ավելի ուշ կալանավորվել են ութ անձիք, որոնցից մեկին է առաջադրված զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանք, մնացածն անցնում են խուլիգանության հոդվածով: Այս ամենը հուշում է, որ կեղծ են իշխանության պնդումները, թե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը նպատակ է ունեցել կազմակերպված տապալել իշխանությունը կամ գրավել պետական շենքեր: Ավելի շուտ իշխանությունն առաջնորդվել է «մարդ լինի, հոդված կգտնվի» արատավոր սկզբունքով՝ նպատակ ունենալով պատժել ընդդիմադիր ակտիվիստներին»:
Ներկայացնեմ նաև ֆուտբոլաքաղաքական թեմայով մի գրառում, որը մեր անմիջական հարևաններին է վերաբերում. «Բարի նախանձով եմ հետևում Վրաստանին և շնորհավորում եմ մեր հարևան ու բարեկամ վրաց ժողովրդին: Այնտեղի իշխանությունն իրական պայքար է մղում՝ հանուն սեփական պետության ինքնիշխանության ու անկախության: Բացի այդ, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես է գալիս Եվրո-2024-ում և հասուն խաղ է ցուցադրում: Տարոսը մեզ»:
Այսօր հետևելով ֆեյսբուքյան գրառումներին` հանկարծ հասկացա, որ կարելի է մի նոր շարք սկսել՝ վերնագրելով այն ճիշտ այնպես, ինչպես Սերգեյ Դովլաթովն էր անվանել իր պատմվածքներից մեկը՝ «Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում»։ Եվ այսպես` մեր անցյալը «Ֆեյսբուքի» օգտատիրոջ հուշերում. « Պապիս տունը գյուղի դարպասն էր` հենց սկիզբը: Սկիզբ, որն այդպես էլ վերջ չէր դառնում, քանի որ ընդամենը մի հատիկ ճանապարհով վազում-հասնում էր հավերժության փեշերին՝ բիբլիական Արարատին: Միլիոնավոր ճանապարհներ աշխարհիս երեսին նման բախտավորություն չունեն, որ դեպի Արարատ տանեն, ինչպես պապիս տունը, որ գյուղ ոտք դրած մեծավորների սեղանի օջախն էր` առատ բարիքով, պապիս անմոռանալի, բարձրահունչ խոսքուզրույցով, վերադառնալու կանչող վերաբերմունքով: Դուռը բաց տուն էր, ինքն էլ՝ մեծ դարպասով... Տատս հաց բաշխող էր, թոնրի լավաշ ու գաթա արարելու աստվածուհի։ Խմորը նրա ձեռքերում հեթանոսական պարի էր բռնվում, վեր–վար, վեր–վար, մինչև գնում էր վաստակած հանգստի՝ թթվելու, խաչի նշանը պարտադիր երեսին: Ու մեր գյուղն ինձ համար սկսվում էր տատիս թխած լավաշի հոտով… Տատս այս աշխարհում մի սեր ուներ՝ սիրուն պապս, ու ընդամենը մի կռիվ... Գորբաչովի հետ. «Երկիրը ավիրողի տունը ավիրվի», - հաճախ էր ասում, բայց այս անեծքն էլ օրհնանքի պես էր հնչում իր պարագայում,- վերհիշում է օգտատերը՝ եզրափակելով,– սկիզբ կա, որը երբեք էլ վերջ չի ունենում…»։
Ընտրություններին մնաց 2 տարի. մեկի համար դա ակնթարթ է, մյուսի համար՝ հավերժություն
Լրահոս
0