https://arm.sputniknews.ru/20240611/ardjvoq-baghramjani-pakumy-kbaci-ishkhanapvokhutjan-tshanaparhy-kartsiqner-svoccancerum-76973569.html
Արդյոք Բաղրամյանի փակումը կբացի՞ իշխանափոխության ճանապարհը. կարծիքներ սոցցանցերում
Արդյոք Բաղրամյանի փակումը կբացի՞ իշխանափոխության ճանապարհը. կարծիքներ սոցցանցերում
Sputnik Արմենիա
Շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է խորհրդարանական ճանապարհով ազատվել այն մարդկանցից, որոնք հիմա մեծամասնություն են կազմում պառլամենտում։ 11.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-11T23:59+0400
2024-06-11T23:59+0400
2024-06-12T00:56+0400
արմեն դուլյան
5 րոպե դուլյանի հետ
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76917986_0:84:1600:984_1920x0_80_0_0_94c7f72fe0b8f688ec493980d361bdfd.jpg
Այսօր դեռ դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու հակաիշխանական հերթական ընդվզման վերջնական արդյունքը, բայց նորանկախ Հայաստանի ոչ այնքան հարուստ պատմությունն արդեն թույլ է տալիս փաստել՝ ներկա իշխանավորների համառ պնդումները, թե ընտրություններն են իշխանությունը փոխելու միակ լեգիտիմ ճանապարհը, բացարձակ որևէ հիմք չունեն, թեկուզ, հենց այն պարզ պատճառով, որ Հայաստանում ո′չ հերթական, ո′չ էլ արտահերթ ընտրություններով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ 98 թվականի փետրվարին իշխանափոխությունը տեղի ունեցավ, երբ հրաժարական տվեց առաջին նախագահն իր համախոհներով, իսկ նրա կուսակցության բազմաթիվ անդամներ մի գիշերում «երկրապահացան», հետո էլ «հանրապետականացան»։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա այն ժամանակ մինչև դեկտեմբերյան ընտրությունները իշխանությունը վաղուց արդեն թավշյա հեղափոխությունն իրականացրածների ձեռքին էր։ Միգուցե այս փորձն է պատճառը, որ հոգևորականի գլխավորած նոր շարժման մասնակիցները, եթե կարելի է այդպես ասել, խառը տարբերակ են ընտրել՝ մի կողմից ձգտում են գնալ օրենքով նախատեսված ճանապարհով, մյուս կողմից կիրառում են փողոցի, ավելի շուտ՝ պողոտայի ճնշումը։ Սերժ Սարգսյանի հետքերո՞վ. Ֆրանսիայի նախագահն էլ տեղի տվեցՍակայն սոցցանցերից մեկի օգտատերը զգուշացնում է։ Մեջբերեմ. «Սրբազան շարժումը հասավ իր սպասելի և ավանդական հանգրվանին՝ փակեց Բաղրամյան պողոտան։ Նույն սցենարը կրկնվում է արդեն 4 տարի շարունակ: Քանի դեռ մարդիկ ռեալ այլընտրանք, ռեալ քաղաքական ծրագիր, տրամաբանական և կապակցված խոսք, ներկայանալի թիմ չեն տեսել, երբեք չի հավաքվի կրիտիկական զանգված իշխանափոխության համար: Ուզում է մի ամիս փակես Բաղրամյանը, ուզում է՝ 10 ամիս»,- հոռետեսական կանխատեսում է անում գրառման հեղինակը:«Սրբազանն, իհարկե, շատ լավ գիտի, որ խորհրդարանական իր ազդարարած գործընթացը փուչիկ է: Խորհրդարանում աննշան ներկայություն ունեցող քոչարյանասերժական ընդդիմությունը չի կարող խորհրդարանական լծակներով ոչինչ անել: Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Եթե հաշվարկն այն է, թե խորհրդարանում պրոցես կնախաձեռնեն, իսկ փողոցում մարդկանց հավաքելով ճնշում կգեներացնեն իշխանության վրա, ապա դա անուղեղ հաշվարկ է: Եթե այլ հաշվարկ ունեն` դա կարող է և շատ խելացի հաշվարկ լինել: Հուսանք... Ամեն դեպքում 4 օրից շատ բան կպարզվի: Ես ուզում եմ, որ այս շարժումը հաջողվի: Որովհետև չեմ ուզում, որ Երևանն այս տեմպերով դառնա Բաքվի արվարձան»,- գրում է օգտատերը:Շատերն են փաստում, որ ամենատրամաբանական լուծումը կլիներ այն, որ հետևելով առաջին և երրորդ նախագահների օրինակին, ներկա ղեկավարը ինքնակամ հրաժարվեր պաշտոնից։ Այս տարբերակի կողմնակիցները հիմնավորում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց հաղթական պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը հեռացավ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ տարածքային կորուստը այնքան էլ մեծ չէր, այսքանից հետո մի՞թե տարամաբանական չէ, որ իր թիմով հեռանա այն մարդը, որի օրոք հայերը կորցրին Արցախը, իսկ ադրբեջանցի զինվորները նորագույն պատմության մեջ առաջին անգամ մտան Հայաստանի տարածք և իսկի ակնարկ էլ չեն անում, որ կարող են այնտեղից դուրս գալ։ Սակայն առնվազն «Ֆեյսբուքում» դուք չեք գտնի գեթ մեկ հեղինակի, որը պատրանք ունենար, թե Հայաստանի այսօրվա առաջնորդը կարող է կրկնել այն, ինչ արեցին առաջին և երրորդ նախագահները։ Էդ դեպքում ի՞նչ է մնում ընդդիմությանը։Օգտատերերից մեկն առաջարկում է. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը երկու առաքելություն ունի՝ կա′մ իմփիչմենթի նախաձեռնություն, կա′մ էլ մանդատներից հրաժարում: Հիմա ընդդիմությունն ինքը պետք է որոշի, թե այդ երկու ճանապարհներից որն է ավելի հասանելի դարձնում Փաշինյանի հեռացումը: Թեև ընտրության հնարավորությունը շատ մեծ չէ. ընդդիմությունն ակնհայտորեն չունի անգամ իմփիչմենթ նախաձեռնելու ռեսուրս: Մնում է երկրորդ ճանապարհը և այնպիսի ճգնաժամի հարուցումը, որն իրականություն կդարձնի արտահերթ ընտրությունների անցկացումը»,- կարծիք է հայտնում գրառման հեղինակը:Ճիշտ է, էս դեպքում էլ հարց է ծագում՝ 2021 թվականին ընդդիմությանը թվում էր, թե պատերազմական դառը պարտությունից հետո կայացած արտահերթ ընտրություններում պարտություն կկրեն նաև իշխանությունները, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ արդյոք այժմ ընդդիմության վարկանիշն ավելի բա՞րձր է, արդյոք չի՞ կրկնվի նույն պատմությունը։ Հարցեր, որոնք հստակ պատասխան առայժմ չունեն։
https://arm.sputniknews.ru/20240605/srbazan-gvortsir-hvordvorum-en-svoccanceri-ogtaterery-76684916.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76917986_89:0:1512:1067_1920x0_80_0_0_af08b522558445276abfee17358ba9fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, ընդդիմություն, իշխանություն
արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, ընդդիմություն, իշխանություն
Արդյոք Բաղրամյանի փակումը կբացի՞ իշխանափոխության ճանապարհը. կարծիքներ սոցցանցերում
23:59 11.06.2024 (Թարմացված է: 00:56 12.06.2024) Շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է խորհրդարանական ճանապարհով ազատվել այն մարդկանցից, որոնք հիմա մեծամասնություն են կազմում պառլամենտում։
Այսօր դեռ դժվար է ասել, թե ինչպիսին է լինելու հակաիշխանական հերթական ընդվզման վերջնական արդյունքը, բայց նորանկախ Հայաստանի ոչ այնքան հարուստ պատմությունն արդեն թույլ է տալիս փաստել՝ ներկա իշխանավորների համառ պնդումները, թե ընտրություններն են իշխանությունը փոխելու միակ լեգիտիմ ճանապարհը, բացարձակ որևէ հիմք չունեն, թեկուզ, հենց այն պարզ պատճառով, որ Հայաստանում ո′չ հերթական, ո′չ էլ արտահերթ ընտրություններով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։
98 թվականի փետրվարին իշխանափոխությունը տեղի ունեցավ, երբ հրաժարական տվեց առաջին նախագահն իր համախոհներով, իսկ նրա կուսակցության բազմաթիվ անդամներ մի գիշերում «երկրապահացան», հետո էլ «հանրապետականացան»։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա այն ժամանակ մինչև դեկտեմբերյան ընտրությունները իշխանությունը վաղուց արդեն թավշյա հեղափոխությունն իրականացրածների ձեռքին էր։ Միգուցե այս փորձն է պատճառը, որ հոգևորականի գլխավորած նոր շարժման մասնակիցները, եթե կարելի է այդպես ասել, խառը տարբերակ են ընտրել՝ մի կողմից ձգտում են գնալ օրենքով նախատեսված ճանապարհով, մյուս կողմից կիրառում են փողոցի, ավելի շուտ՝ պողոտայի ճնշումը։
Սակայն սոցցանցերից մեկի օգտատերը զգուշացնում է։ Մեջբերեմ. «Սրբազան շարժումը հասավ իր սպասելի և ավանդական հանգրվանին՝ փակեց Բաղրամյան պողոտան։ Նույն սցենարը կրկնվում է արդեն 4 տարի շարունակ: Քանի դեռ մարդիկ ռեալ այլընտրանք, ռեալ քաղաքական ծրագիր, տրամաբանական և կապակցված խոսք, ներկայանալի թիմ չեն տեսել, երբեք չի հավաքվի կրիտիկական զանգված իշխանափոխության համար: Ուզում է մի ամիս փակես Բաղրամյանը, ուզում է՝ 10 ամիս»,- հոռետեսական կանխատեսում է անում գրառման հեղինակը:
Մյուս կողմից, շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է խորհրդարանական ճանապարհով ազատվել այն մարդկանցից, որոնք հիմա մեծամասնություն են կազմում պառլամենտում։ Օգտատերերից մեկի կարծիքն այս մասին միանշանակ է.
«Սրբազանն, իհարկե, շատ լավ գիտի, որ խորհրդարանական իր ազդարարած գործընթացը փուչիկ է: Խորհրդարանում աննշան ներկայություն ունեցող քոչարյանասերժական ընդդիմությունը չի կարող խորհրդարանական լծակներով ոչինչ անել: Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Եթե հաշվարկն այն է, թե խորհրդարանում պրոցես կնախաձեռնեն, իսկ փողոցում մարդկանց հավաքելով ճնշում կգեներացնեն իշխանության վրա, ապա դա անուղեղ հաշվարկ է: Եթե այլ հաշվարկ ունեն` դա կարող է և շատ խելացի հաշվարկ լինել: Հուսանք... Ամեն դեպքում 4 օրից շատ բան կպարզվի: Ես ուզում եմ, որ այս շարժումը հաջողվի: Որովհետև չեմ ուզում, որ Երևանն այս տեմպերով դառնա Բաքվի արվարձան»,- գրում է օգտատերը:
Շատերն են փաստում, որ ամենատրամաբանական լուծումը կլիներ այն, որ հետևելով առաջին և երրորդ նախագահների օրինակին, ներկա ղեկավարը ինքնակամ հրաժարվեր պաշտոնից։ Այս տարբերակի կողմնակիցները հիմնավորում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց հաղթական պատերազմից հետո, Սերժ Սարգսյանը հեռացավ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, երբ տարածքային կորուստը այնքան էլ մեծ չէր, այսքանից հետո մի՞թե տարամաբանական չէ, որ իր թիմով հեռանա այն մարդը, որի օրոք հայերը կորցրին Արցախը, իսկ ադրբեջանցի զինվորները նորագույն պատմության մեջ առաջին անգամ մտան Հայաստանի տարածք և իսկի ակնարկ էլ չեն անում, որ կարող են այնտեղից դուրս գալ։ Սակայն առնվազն «Ֆեյսբուքում» դուք չեք գտնի գեթ մեկ հեղինակի, որը պատրանք ունենար, թե Հայաստանի այսօրվա առաջնորդը կարող է կրկնել այն, ինչ արեցին առաջին և երրորդ նախագահները։ Էդ դեպքում ի՞նչ է մնում ընդդիմությանը։
Օգտատերերից մեկն առաջարկում է. «Ստեղծված ճգնաժամային իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը երկու առաքելություն ունի՝ կա′մ իմփիչմենթի նախաձեռնություն, կա′մ էլ մանդատներից հրաժարում: Հիմա ընդդիմությունն ինքը պետք է որոշի, թե այդ երկու ճանապարհներից որն է ավելի հասանելի դարձնում Փաշինյանի հեռացումը: Թեև ընտրության հնարավորությունը շատ մեծ չէ. ընդդիմությունն ակնհայտորեն չունի անգամ իմփիչմենթ նախաձեռնելու ռեսուրս: Մնում է երկրորդ ճանապարհը և այնպիսի ճգնաժամի հարուցումը, որն իրականություն կդարձնի արտահերթ ընտրությունների անցկացումը»,- կարծիք է հայտնում գրառման հեղինակը:
Ճիշտ է, էս դեպքում էլ հարց է ծագում՝ 2021 թվականին ընդդիմությանը թվում էր, թե պատերազմական դառը պարտությունից հետո կայացած արտահերթ ընտրություններում պարտություն կկրեն նաև իշխանությունները, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ արդյոք այժմ ընդդիմության վարկանիշն ավելի բա՞րձր է, արդյոք չի՞ կրկնվի նույն պատմությունը։ Հարցեր, որոնք հստակ պատասխան առայժմ չունեն։