00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվին միջադեպերի հետաքննության մեխանիզմ պե՞տք է. պատգամավորը` Փաշինյանի առաջարկի մասին

© SputnikՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2024
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանի խոսքով` Ադրբեջանը միշտ օգտագործել է սահմանային լարվածությունը բանակցային գործընթացի վրա ազդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանը դժվար թե համաձայնի Հայաստանի իշխանությունների` սահմանին միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը դիվանագիտական ուղիներով Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Դա արվել է Բաքվի կողմից հնչեցրած մեղադրանքներից հետո, երբ հայտարարում են ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի իբր խախտումների մասին։
Պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանը միշտ օգտագործել է և այժմ էլ շարունակում է իր զինանոցում պահել 2 գործիք` սահմանային լարվածության աճի ճանապարհով բանակցային գործընթացի վրա ճնշման գործադրումը և մեդիատիրույթում հակահայկական քարոզչությունը։
Ըստ Աբրահամյանի` քանի դեռ Բաքուն իրական խոչընդոտի չի հանդիպում նման մարտավարության համար, նա դրանից հրաժարվելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Ստացվում է, որ Երևանի առաջարկն էլ, մեղմ ասած, հազիվ թե Բաքվում էնտուզիազմով ընդունվի»,– ասաց պատգամավորը։
Ի դեպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է սպառազինության փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծել և չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։

Աբրահամյանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում հետաքննությունների մեխանիզմի ստեղծման գաղափարը սկսել է քննարկվել դեռևս 10-15 տարի առաջ՝ Արցախի շփման գծի հետ կապված: Նրա խոսքով` այն ժամանակ այդ մոտեցումն ակտիվորեն առաջ էր տանում Հայաստանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սատարում էին դա։ Հարցը նոր հրատապություն է ստացել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, քննարկվել են անգամ հետաքննության մեխանիզմների ներդրման տեխնիկական մանրամասները:
«Այն ժամանակ գործում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ինստիտուտը, որը պարբերաբար մշտադիտարկումներ էր իրականացնում Արցախի ճակատի տարբեր ուղղություններով։ Բայց միևնույնն է` տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանի մեթոդներն ու գործիքներն այդ ժամանակվանից չեն փոխվել։ Փոխվել է միայն ռազմաքաղաքական իրավիճակը, և ոչ հօգուտ Հայաստանի»,– ասաց Աբրահամյանը։
Քաղաքական գործչի խոսքով` այսօր լարվածություն ստեղծելով` Ադրբեջանը մի կողմից ստիպում է Հայաստանի ղեկավարությանը կատարել իր պահանջները, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների համար ձևավորում է իր համար բարենպաստ ներքաղաքական ֆոն: Ասել է թե՝ հերթական զիջումների գնալով՝ ՀՀ իշխանությունները դրանք կհիմնավորեն նոր պատերազմի սպառնալիքով։ Աբրահամյանը չի բացառում, որ այդ առումով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կարող է նույնիսկ կուլիսային պայմանավորվածություններ և փոխհամաձայնեցված խաղ լինել:
Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
Լրահոս
0