00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2024
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանը ոչ միայն չի պատասխանել Հայաստանին, այլև նաև նոր պահանջներ է առաջադրել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել ավելի վաղ արված առաջարկին, այն է` մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Վիլնյուսում Լիտվայի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Միրզոյանը։
ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։
«Երևանը կարևոր է համարում պայմանագրի կնքման շուրջ բանակցություններն ավարտին հասցնելը և պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,– հիշեցրել է նախարարը:
Միրզոյանի խոսքով` բացի այն, որ Բաքուն դեռ չի պատասխանել, նաև նոր պահանջներ է առաջադրել, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով։
Նախարարը խոսել է կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ ընդգծելով, որ իրականացնելու դեպքում այն, անկասկած, էական օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև դրա սահմաններից դուրս։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Լրահոս
0