https://arm.sputniknews.ru/20240128/adrbejanin-arajarkel-enq-chhardzakman-masin-pajmanagir-stvoragrel-pashinjan-71645426.html
Ադրբեջանին առաջարկել ենք չհարձակման մասին պայմանագիր ստորագրել. Փաշինյան
Ադրբեջանին առաջարկել ենք չհարձակման մասին պայմանագիր ստորագրել. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՀՀ–ն որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և չի ունենալու։ 28.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-28T20:52+0400
2024-01-28T20:52+0400
2024-01-28T20:52+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71642176_0:7:1600:907_1920x0_80_0_0_3aa485af584aa2661662ccad9781823d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անվտանգային համակարգերի մասին արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և ՀՀ համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը: ՀՀ բանակի կազմավորման 32–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարպարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով վերանայել մեր ռազմավարական պատկերացումները:«Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք–զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը:Անվտանգության ապահովման տեսակետից, ըստ նրա` առանցքային երկու գործոն կա` արտաքին հարաբերությունները և միջազգային իրավունքի տեսակետից վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը:Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններին՝ կապված ՀՀ բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ:«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,– ընդգծեց նա:ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ է հայկական կողմն առաջարկել Ադրբեջանին: Օրինակ` զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:Ըստ նրա` այդ սահմանը 1991 թ. Ալմա–Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:Փաշինյանի խոսքով` զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:Բացի այդ, ըստ նրա` ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում: Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանին արած իր առաջարկի` սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի մասին։«Նաև առաջարկել եմ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը:Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ–ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1c/71642176_31:0:1452:1066_1920x0_80_0_0_eb9f658a5e7519c27434d830f649313b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակ
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բանակ
Ադրբեջանին առաջարկել ենք չհարձակման մասին պայմանագիր ստորագրել. Փաշինյան
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՀՀ–ն որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունի և չի ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անվտանգային համակարգերի մասին արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին և ՀՀ համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը: ՀՀ բանակի կազմավորման 32–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարպարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով վերանայել մեր ռազմավարական պատկերացումները:
«Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք–զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: ՀՀ ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի ՀՀ կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Անվտանգության ապահովման տեսակետից, ըստ նրա` առանցքային երկու գործոն կա` արտաքին հարաբերությունները և միջազգային իրավունքի տեսակետից վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը:
«ՀՀ–ն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»,– հստակեցրեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարություններին՝ կապված ՀՀ բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ:
«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը»,– ընդգծեց նա:
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ է հայկական կողմն առաջարկել Ադրբեջանին: Օրինակ` զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:
Ըստ նրա` այդ սահմանը 1991 թ. Ալմա–Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանի խոսքով` զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո:
Բացի այդ, ըստ նրա` ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում: Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանին արած իր առաջարկի` սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի մասին։
«Նաև առաջարկել եմ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ–ն հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից: