00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում` կրթությունը, առողջապահությունը զրկվեն պետական արտոնությունից. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2024
Բաժանորդագրվել
Թե որքանով է բարձր պետական ծախսերի արդյունավետությունը, ՀՀ կառավարությունը հստակ պատկերացումներ չունի, սակայն, ըստ ամենայնի, կփորձի կրճատել այն ոլորտների արտոնությունները, որոնք կենսական նշանակություն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Չի բացառվում, որ ՀՀ–ում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտները զրկվեն պետական արտոնություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով 2023 թ. ՀՀ պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 12–ին Հովհաննիսյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հարկային արտոնությունների համար տարեկան ծախսում է մոտ 680 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1,74 մլրդ դոլար)։ Նախարարի գնահատմամբ` այդ արտոնությունների պատճառով երկրի բյուջեն այդքան գումար չի ստանում։ Բացի այդ, կառավարությունը երբեք չի վերլուծել, թե, օրինակ, բիզնեսն ինչի համար է օգտագործում արտոնություններից խնայած միջոցները։
Սարգսյանի խոսքով` երբ նախարարը կասկածի տակ է դնում արտոնությունների արդյունավետությունը, նրա հիմնական շեշտադրումներն ուղղված են երեք ոլորտի` կրթությանը, առողջապահությանը, գյուղատնտեսությանը, որոնք ազատված են ԱԱՀ–ից ու շահութահարկից։

«Հիմա ՀՀ կառավարությունը փորձում է այսպես կոչված բացթողնված եկամուտները վերականգնել` այդ ոլորտները հարկելով ԱԱՀ–ով»,– իր մտավախությունները հայտնեց փորձագետը` հիմնվելով 2024 թ. պետական բյուջեի ուղերձի վրա, որտեղ այս մասին կա ուղիղ ակնարկ։

Ըստ նրա` սա հետևանքն է նաև նրա, որ արտոնությունների համար 2024 թ. բյուջեի ծախսերն ավելացվեցին շուրջ 350 մլրդ դրամով։
«Դեռ տարեսկզբից մենք ասում էինք, որ այս գումարն ուղղակի հնարավոր չէ ապահովել` առանց հարկերի բարձրացման, առանց լրացուցիչ ոլորտների հարկման կամ լրացուցիչ այլ հարկերի սահմանման։ Հետևաբար, կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը որոշումները պետք է կայացնեն ոչ թե դատողություններով, այլ ելնելով իրական փաստերից, ինչը նրանց մոտ կարծես թե չի ստացվում»,– ընդգծեց Սարգսյանը։
Եթե կրթական կամ առողջապահական ոլորտները սկսեն հարկել ու այդ ծառայությունների գները սկսեն բարձրանալ, ապա «Աուդիտորների պալատի» նախագահի խոսքով` երկրում առկա համատարած աղքատության ֆոնին առողջապահական ծառայությունների մեծ մասն այլևս հասանելի չեն լինի։
Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Սարգսյանի համար տարօրինակ են նախարար Հովհաննիսյանի այն խոսքերը, որ կառավարությունը մինչ օրս չունի հստակ վերլուծություններ պետական ծախսերի արդյունավետության վերաբերյալ։ Արդյունավետության մասին հստակ գնահատական կարող են տալ մասնավոր հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունները, սակայն կառավարությունը միանշանակ դեմ կլինի նրանց միջամտությանը։
«Մասնավոր հեղինակավոր ընկերությունների կողմից պետական աուդիտի անցկացումը բացառված երևույթ է. կառավարությունն ինչպե՞ս կարող է թույլ տալ պետական ծախսերի արդյունավետության աուդիտ անցկացնել, որը կարող է դառնալ իր քաղաքական գերեզմանափորը։ Խոսքը հնարավոր բացահայտվող ճշմարտությունների մասին է»,– ընդգծեց փորձագետը։
Որպես օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ նրա, ՀՀ կառավարությունը կարող է վկայակոչել այն, որ պետական երեք ինստիտուտ գերատեսչություններում արդեն իսկ անցկացվում են ստուգումներ։ Դրանք են` ներքին աուդիտի ինստիտուտը, Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը։
«Նույնիսկ այս կառույցների ստուգումները չեն իրականացվում ամբողջ ծավալով ու օրինականության սահմաններում։ Նույնիսկ այսքանից հետո, երբ ֆինանսների նախարարն ասում է, որ վերլուծություններ չունեն, դա խոսում է նրանց պրոֆեսիոնալ անկարողության մասին»,– նկատեց Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ զարգացած երկրներում վճարված հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ շատ ավելի բարձր է։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2023 թ. այն կազմել է 23,9 տոկոս և 2022 թ. համեմատ աճել է 0,7 տոկոսով։ Օրինակ` Սլովենիայում այդ ցուցանիշը կազմում է 34 %, Ֆրանսիայում՝ 46 %։ Նախարարի խոսքով` հարկային արտոնություններն այնտեղ շատ ավելի քիչ են, սակայն բիզնեսը շատ ավելի մրցունակ է, քան մեզ մոտ։ Այդ պատճառով պետության խնդիրն է լինելու վերացնել ոչ նպատակային արտոնությունները։
Լրահոս
0