00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկային արտոնությունները ՀՀ-ի վրա 1,74 մլրդ դոլար են նստում, կվերանայենք դրանք. նախարար

© Photo : official site of the Parliament of RAՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Կառավարությունը երբեք չի վերլուծել, թե ինչի համար է բիզնեսն օգտագործում արտոնություններից խնայած միջոցները։ Մինչդեռ խոսուն է համեմատությունը զարգացած երկրների հետ. արտոնություններն այնտեղ շատ ավելի քիչ են, բայց բիզնեսը շատ ավելի մրցունակ է։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հարկային արտոնությունների համար տարեկան ծախսում է մոտ 680 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1,74 մլրդ դոլար)։ ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այս թվերը կարելի է գնահատել որպես ծախս, քանի որ այդ արտոնությունների պատճառով երկրի բյուջեն այդքան գումար չի ստանում։ Նախարարն ավելացրեց, որ դա արդարացված կլիներ, եթե այդ բոլոր արտոնություններն իսկապես օգնեին բիզնեսի զարգացմանը, բայց պատասխանն այստեղ միանշանակ չէ։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զարգացած երկրներում վճարված հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ շատ ավելի բարձր է։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2023 թվականին այն կազմել է 23,9 տոկոս և 2022 թվականի համեմատ աճել է 0,7 տոկոսով (այսինքն՝ 0,7 տոկոսային կետով)։ Բայց, օրինակ, Սլովենիայում այդ ցուցանիշը կազմում է 34%, Ֆրանսիայում՝ 46%։ Հետևաբար, նախարարի խոսքով, հարկային արտոնություններն այնտեղ շատ ավելի քիչ են, բայց դա չի խանգարում, որ, օրինակ, ֆրանսիական բիզնեսը շատ ավելի մրցունակ լինի, քան հայկականը։
2023–ին 1 շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է մոտ 750 000 դրամ. Հովհաննիսյան
Պատճառը նաև այն է, որ այդ երկրներում պետությունը հասցեական օգնում է բիզնեսին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական սարքավորումների համար: Այնինչ Հայաստանում վերլուծություն չի կատարվել այն հարցի շուրջ, թե արդյոք բիզնեսը հարկերի հաշվին խնայած գումարները ծախսում է նոր տեխնոլոգիաների կիրառման վրա, պարզապես խնայում է դրանք, թե պարզապես վերածում է սեփական շահույթի։
«Եվ հիմա ստացվել է այնպիսի իրավիճակ, որ երբ արտոնությունները մի անգամ հայտարարվում են, հետո երկար տարիներ չեն վերանայվում», - նշեց Հովհաննիսյանը։
Այդ պատճառով, նախարարի խոսքով, պետության խնդիրն է լինելու վերացնել ոչ նպատակային արտոնությունները, իսկ աջակցությունն ուղղել ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Լրահոս
0