https://arm.sputniknews.ru/20240412/petq-e-khist-verahskel-bjujei-mijvocneri-ogtagvortsumy-avanesjany-petpatveri-masin-74472411.html
Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է, ներկայում աշխատում են որոշ առաջարկների վրա։ 12.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-12T12:29+0400
2024-04-12T12:29+0400
2024-04-12T12:34+0400
անահիտ ավանեսյան
նախարար
հհ ֆինանսների նախարարություն
հհ առողջապահության նախարարություն
ապահովագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71087470_0:35:1600:936_1920x0_80_0_0_c73247e5f628c7b423f7a42d9cb5ef41.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը գնահատել է պետպատվերների մասով 2024 թվականի 3 ամսվա շարժը, որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք կա։ Այս մասին կառավարության նսիտից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նշենք, որ պետպատվերի գործընթացում փոփոխություններ են մտցվել, որոնք գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։Պետպատվերով հիվանդանոցային ծառայությունների համար ՀՀ–ում սահմանափակումներ այլևս չեն լինիԼրագրողի նկատառմանը, որ տարբեր բուժհաստատություններում խնդիրներ կարող է առաջացնել առկա բյուջեի տրամադրումը, ինչպես նաև որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կարող են ի հայտ գալ`բյուջեն վատնվի, Ավանեսյանը շեշտեց՝ հստակ դեպքերի պարագայում պետք է դիմել իրավապահներին։Խոսելով առողջության ապահովագրության մասին` Ավանեսյանը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է և իրենք մի շարք այլ գործընկերներ հետ փաթեթի, ինչպես նաև որոշ առաջարկների վրա են աշխատում։Հայաստանը խելամիտ է վարվում. Օնիշչենկոն` բժշկական ապահովագրության ու վարակների մասինՆախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում կառավարության նիստում քննարկման կդրվի և պատրաստ կլինի ԱԺ ուղարկելու։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք` նախագծում փոփոխություններ լինեն, Ավանեսյանը պատասխանեց, որ չի բացառվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71087470_144:0:1564:1065_1920x0_80_0_0_ed22738d8ddcea04be4c1b63b6cef759.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, նախարար, հհ ֆինանսների նախարարություն, հհ առողջապահության նախարարություն, ապահովագրություն
անահիտ ավանեսյան, նախարար, հհ ֆինանսների նախարարություն, հհ առողջապահության նախարարություն, ապահովագրություն
Պետք է խիստ վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը․ Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
12:29 12.04.2024 (Թարմացված է: 12:34 12.04.2024) Առողջապահության նախարարը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է, ներկայում աշխատում են որոշ առաջարկների վրա։
ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը գնահատել է պետպատվերների մասով 2024 թվականի 3 ամսվա շարժը, որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք կա։ Այս մասին կառավարության նսիտից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ պետպատվերի գործընթացում փոփոխություններ են մտցվել, որոնք գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։
Լրագրողի նկատառմանը, որ տարբեր բուժհաստատություններում խնդիրներ կարող է առաջացնել առկա բյուջեի տրամադրումը, ինչպես նաև որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր կարող են ի հայտ գալ`բյուջեն վատնվի, Ավանեսյանը շեշտեց՝ հստակ դեպքերի պարագայում պետք է դիմել իրավապահներին։
«Պետք է մշտապես աչալուրջ լինել և խիստ ձևով վերահսկել բյուջեի միջոցների օգտագործումը։ Պետք է ասեմ` կանխատեսում էինք, որ կարող էր գերակատարում լինել և հասկանալի էր, որ կոնկրետ բյուջետավորման մեխանիզմը փոխելու արդյունքում, քանի որ կա առողջապահական կարիք ավելի մեծ, քան նախորդ տարվա բյուջեն էր։ Գերակատարումների տենդենցը վերլուծվել է, ֆինանսների նախարարության հետ պետք է քննարկենք ու հասկանանք, թե հերթագրումների համակարգն ինչ մեխանիզմով է կիրառվելու ու ինչ հավելյալ միջոցներ են անհրաժեշտ»,- նշեց Ավանեսյանը։
Խոսելով առողջության ապահովագրության մասին` Ավանեսյանը շեշտեց, որ օրենսդրական փաթեթը ֆինանսների նախարարությունում է և իրենք մի շարք այլ գործընկերներ հետ փաթեթի, ինչպես նաև որոշ առաջարկների վրա են աշխատում։
Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում կառավարության նիստում քննարկման կդրվի և պատրաստ կլինի ԱԺ ուղարկելու։ Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք` նախագծում փոփոխություններ լինեն, Ավանեսյանը պատասխանեց, որ չի բացառվում։