https://arm.sputniknews.ru/20240617/vahan-qervobjani-qaramsja-tnajin-kalanqi-zhamkety-sparvel-e-77215581.html
Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է
Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է
Sputnik Արմենիա
Քերոբյանը հայտնել է նաև, որ պապիկ է դարձել. ավագ դուստրը` Նանեն, պարգևել է առաջին թոռնուհուն։ 17.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-17T11:00+0400
2024-06-17T11:00+0400
2024-06-17T11:07+0400
վահան քերոբյան
կալանք
տնային կալանք
պապիկ
թոռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72267053_0:73:1280:794_1920x0_80_0_0_f667bbd34d0f3f0579cd489a627034bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկային նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է։ Այս մասին Քերոբյանը գրել է սոցցանցի իր էջում և լուսանկար հրապարակել։Քերոբյանը խոստացել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Նրա խոսքով` դեռևս նախորդ շաբաթ իրենք բողոքներ ենք ներկայացրել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ՀՀ էկոնոմիկային նախկին նախարարը նաև շեշտել է, որ ինքն այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած է դուրս եկել։ Կարդացել է Աստվածաշնչի զգալի մասը, ընթերցել և վերընթերցել մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրել Սթենֆորդի համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, ուսումնասիրել է արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ։«Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը»,–նշել է նա։Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։Վահան Քերոբյանի և մյուսների դեմ քրեական գործը փլուզվում է. փաստաբան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72267053_53:61:1108:853_1920x0_80_0_0_684f59958ddd9e88f5a65f0d3f80e3db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, կալանք, տնային կալանք, պապիկ, թոռ
վահան քերոբյան, կալանք, տնային կալանք, պապիկ, թոռ
Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է
11:00 17.06.2024 (Թարմացված է: 11:07 17.06.2024) Քերոբյանը հայտնել է նաև, որ պապիկ է դարձել. ավագ դուստրը` Նանեն, պարգևել է առաջին թոռնուհուն։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկային նախկին նախարար Վահան Քերոբյանի քառամսյա տնային կալանքի ժամկետը սպառվել է։ Այս մասին Քերոբյանը
գրել է սոցցանցի իր էջում և լուսանկար հրապարակել։
«Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին, և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, որոնց մղումն իրական պետական և ծառայողական շահն ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը»,–գրել է նա։
Քերոբյանը խոստացել է, որ կհասնի ինչպես իր, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, որոնց իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Նրա խոսքով` դեռևս նախորդ շաբաթ իրենք բողոքներ ենք ներկայացրել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։
ՀՀ էկոնոմիկային նախկին նախարարը նաև շեշտել է, որ ինքն այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած է դուրս եկել։ Կարդացել է Աստվածաշնչի զգալի մասը, ընթերցել և վերընթերցել մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրել Սթենֆորդի համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, ուսումնասիրել է արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ։
«Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը»,–նշել է նա։
Քերոբյանը հայտնել է նաև, որ պապիկ է դարձել. ավագ դուստր Նանեն պարգևել է առաջին թոռնուհուն։
Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց
ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը
երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից
6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։