https://arm.sputniknews.ru/20240413/vahan-qervobjani-tnajin-kalanqy-erkaradzgvel-e-evs-erku-amsvov-pastaban-74521754.html
Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. փաստաբան
Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. փաստաբան
Sputnik Արմենիա
Ըստ պաշտոնական դիրքորոշման`վարույթ իրականացնող մարմինը դեռ բազմաթիվ թղթեր պետք է ուսումնասիրի ու հարցաքննություններ անի։ 13.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-13T18:28+0400
2024-04-13T18:28+0400
2024-04-13T18:31+0400
վահան քերոբյան
տնային կալանք
կոռուպցիա
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70897490_0:0:1601:901_1920x0_80_0_0_f9bb198fc49dfa8462af1c9fe6f37084.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։Նա հայտնել է, որ այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում` էկոնոմիկայի նախարարությունում։ Այնինչ Վահան Քերոբյանին թույլ չեն տվել տնային կալանքի ընթացքում նույնիսկ բժշկական ծառայություններ ստանալ։Պաշտպանը հայտնում է, որ հաշվի չեն առնվել պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավորումները, Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվել են նաև ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։Ըստ պաշտոնական դիրքորոշման`վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրվեն և հարցաքննություններ արվեն։Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70897490_74:0:1494:1065_1920x0_80_0_0_aa8ddc2ee5a561bb54f8ebd28723daac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, տնային կալանք, կոռուպցիա, էկոնոմիկայի նախարարություն
վահան քերոբյան, տնային կալանք, կոռուպցիա, էկոնոմիկայի նախարարություն
Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. փաստաբան
18:28 13.04.2024 (Թարմացված է: 18:31 13.04.2024) Ըստ պաշտոնական դիրքորոշման`վարույթ իրականացնող մարմինը դեռ բազմաթիվ թղթեր պետք է ուսումնասիրի ու հարցաքննություններ անի։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
Նա հայտնել է, որ այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում` էկոնոմիկայի նախարարությունում։ Այնինչ Վահան Քերոբյանին թույլ չեն տվել տնային կալանքի ընթացքում նույնիսկ բժշկական ծառայություններ ստանալ։
«Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող են, իսկ իրականում արդարադատության ոլորտը` մասնավորապես նախաքննության, դատախազական հսկողության և դատական վերահսկողության ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով, հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ»,– գրել է նա։
Պաշտպանը հայտնում է, որ հաշվի չեն առնվել պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավորումները, Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվել են նաև ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։
Ըստ պաշտոնական դիրքորոշման`վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրվեն և հարցաքննություններ արվեն։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը
հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում
կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա
մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։